Նիկոլ Փաշինյան․ Ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չի քննարկվել | Քաղաքականություն

Written by

in

 Հայաստանի իշխանությունները երբեք չեն բարձրացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայկական կողմը ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չի համարում, սակայն այդ թեման երբևէ քննարկման առարկա չի դարձրել։ Նա ընդգծել է, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, հայկական կողմը չի առարկի, իսկ մնալու ցանկության դեպքում պատրաստ է քննարկել դա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հայտարարել էր, որ եթե Հայաստանը համարի, թե ռազմաբազայի կարիքն այլևս չունի, ապա այն դուրս կբերվի երկրի տարածքից «թեկուզ վաղը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *