Հայկական արտադրանքը ներկայացվել է Փարիզի միջազգային ցուցահանդեսում | Էկոնոմիկա

Written by

in

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աջակցել հայկական նորաձևության և հագուստի արտադրության ոլորտում գործող ընկերություններին՝ միջազգային շուկաներում ներկայությունն ընդլայնելու, արտահանման հնարավորությունները զարգացնելու և նոր գործարար կապեր ստեղծելու նպատակով։

Այս նախաձեռնության շրջանակում 6 հայկական ընկերություններ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել են «Texworld Paris» միջազգային ցուցահանդեսին։ Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացրեցին իրենց արտադրանքը, արտադրական ներուժն ու մասնագիտական կարողությունները՝ ստեղծելով նոր գործարար կապերի և համագործակցության ընդլայնման հնարավորություններ։

Հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվել է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է հայկական արտադրողների միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը՝ որպես արտահանման շուկաների ընդլայնման, միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման և հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևոր գործիք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *