Դարձ ի 2018 թվական

Written by

in





Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. 

Ինչքան բարդանում են երկրի արտաքին հարաբերությունները, ինչքան լկտիանում են մեր հակառակորդները, դաշնակիցներն էլ կամաց համալրում են հակառակորդների շարքերը, այնքան մեր երկրում ավելի ուժգին են մոլեգնում ռեպրեսիաները: Նիկոլ Փաշինյանը որոշել է բոլոր այն անձանց, ովքեր բացասական իմիջ ունեն եւ նախկին իշխանությունների մաս են կազմել, բռնել, կալանավորել, դատել, որ հասարակությունը ժամանակ չունենա որեւէ այլ խնդիր նկատելու: Հիմա մի նորույթ էլ են կիրառում փաշինյանական իրավապահները` ապօրինի գույքի բռնագրավման գործերը, որոնք քաղաքացիական դատավարության հիմունքներով են քննվում եւ դատական երկարուձիգ քննության առարկա են, քրեականացվում են: Գույքի կասկածելի ցանկերը, որոնք կազմվել են դատախազությունում, եւ որոնց մեծ մասը դատարաններում ջրվում են, հրապարակում են որպես քրեական հանցանքի հիմք եւ ապացույց: Այսինքն, ստացվում է գույք, բիզնես, հարստություն ունենալը համարվում է հանցանք:

Եվ հանրային գիտակցության մեջ փորձում են ամրագրել այդ միտքը` եթե մարդը հարուստ է, ուրեմն պետք է նստի: Առանց այն էլ մեր հասարակությունը մասամբ գալիս է սովետական ակունքներից, եւ սոցիալական անտագոնիզմի աստիճանը բարձր է, նաեւ քիչ չեն աղքատ ու նախանձ մարդիկ, որոնք աշխատել չեն սիրում եւ հարստանալու հնարավորություն չունեն, ուստի բոլոր հարստացածներին ատում են ու հանցագործ համարում: Այն անձը, որ մի ժամանակ ասում էր` «աղքատությունը ձեր գլխում է», այսօր ասում է` հարուստները ձեր թշնամիներն են, երբ բոլորին կալանավորենք, նրանց ունեցվածքը կխլենք եւ կսկսենք լավ ապրել: Թալանը վերադարձնելու թեման, որ թվում է՝ 2018-19 թվականներին արծարծվել, քննարկվել, փակվել է, նորից ասպարեզ է բերվել, որ հանրությունը մի քիչ էլ դրանով զբաղվի:

 




դիտվել է 432 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *