Արցախի անկախության օրը նախկինում տոնում էին նույնիսկ նրանք, ովքեր այսօր այն ամոթալիորեն Ադրբեջան են համարում․ Տիգրան Աբրահամյան

Written by

in

Արցախի անկախության օրը նախկինում տոնում էին նույնիսկ նրանք, ովքեր այսօր այն ամոթալիորեն Ադրբեջան են համարում։ Այս մասին գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի անկախության հռչակման օրը տարիներ շարունակ եղել է այն երկու հիմնական տոներից մեկը, որը ազգովի նշել ենք, հպարտացել ու բաժակ բարձրացրել։

Դա արել են նույնիսկ նրանք, ովքեր այսօր ամոթաբար Արցախն Ադրբեջան են հռչակում կամ անտարբերությամբ անցնում մեր ժողովրդի արցախյան հատվածի հետ տեղի ունեցած Ցեղասպանության կողքով։

Քանի դեռ կա պայքար հայկական Արցախ վերադարձի համար, քանի դեռ կան մարդիկ, ովքեր խորապես գիտակցում են Արցախի հայկականության և դրա նշանակության մասին, քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն հանձնվել, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ։

Փառք ու պատիվ մեր նվիրյալներին։

Հավերժ փառք Հայրենիքի անկախության և պաշտպանության ճանապարհին նահատակված մեր հերոսներին»,-գրել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *