Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ լեգիտիմ իրավունք է անվանել Եվրամիությանն անդամակցելու Երևանի ձգտումը՝ նշելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի անդամակցության հնարավոր դժվարությունները։
Ըստ Պուտինի՝ Հայաստանի ԵՄ ձգտումները օրինական իրավունք են, սակայն դրանք դժվարություններ են ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Պուտինը նշել է հանրապետության զգալի տնտեսական աճը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկրի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ արտահանումը միության անդամ երկրներ՝ տասնապատկվել:
Ռուսաստանի առաջնորդը նաև հավելել է, որ Մոսկվան պետք է հասկանա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Նա հայտարարել է,որ որքան շուտ Երևանը կողմնորոշվի Եվրամիությանը միանալու հարցում, այնքան լավ բոլոր կողմերի համար։
Leave a Reply