Մենք պետք է անենք հնարավորը՝ համաշխարհային պրակտիկայից բացառելու զինված hակամարտության ամեն հրահրում

Written by

in

«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում»:

Այս մասին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Համոզված եմ, որ Բիշքեկում մեր համատեղ աշխատանքը կնպաստի Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բազմակողմանի փոխգործակցության առաջմղմանը՝ ողջ Եվրասիայի անվտանգության, խաղաղ զարգացման և բարգավաճման ամրապնդման նպատակով:

Այդ կապակցությամբ կցանկանայի հիշեցնել, հարգելի՛ ընկերներ, որ այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրը։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում: Մեր աշխատանքը հենց դրան էլ տանում է»,- ասել է Պուտինը:

Միջոցառումից առաջ կազմակերպության ղեկավարներին պաշտոնապես դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, և նրանք կանգնել են խմբակային լուսանկարի համար և լուսանկարվել:

Այս տարի Շանհայի համագործակցության կազմակերպությունը նշում է իր 25-ամյակը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *