Ռուբեն Վարդանյանը Վացլավ Հավելի մրցանակի եզրափակիչ փուլ չի անցել

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում ապօրինի կալանված Ռուբեն Վարդանյանը չի ընդգրկվել Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի անվան մրցանակի եզրափակիչ փուլի եռյակում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պետրա Բայռի գլխավորած ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է եզրափակիչ փուլ անցած երեք մասնակիցների անունները:

 

Նրանք են՝ իրանա-ամերիկացի լրագրող, գրող եւ կանանց իրավունքների պաշտպան Մասիհ Ալինեժադը, հունգարացի իրավապաշտպան, Հունգարիայի Հելսինկյան կոմիտեի համանախագահ Մարտա Պարդավին, Իրանի առաջատար իրավապաշտպան-փաստաբան Նասրին Սոտուդեն:

 

«2026 թվականին լրանում է Վացլավ Հավելի 90-ամյակը, եւ ես ուրախ եմ, որ բոլոր երեք հավակնորդ կանայք մարմնավորում են այն արժեքներն ու ժառանգությունը, հանուն որոնց սահմանվել է այս մրցանակը՝ սկզբունքային արիություն, բարոյական ամբողջականություն եւ բացառիկ նվիրում մարդկային արժանապատվության ու հիմնարար ազատությունների պաշտպանության գործին՝ ի հեճուկս քաղաքական ճնշումների», – ասել է Պետրա Բայռը:

 

2026 թվականի Վացլավ Հավելի անվան մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ աշնանային լիագումար նստաշրջանի բացմանը:

 

2026 թվականի մայիսին մի խումբ իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել էին Վացլավ Հավելի անվան մրցանակի համար եւ հանդես էին եկել հայտարարությամբ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts