Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներին

Written by

in


Հասարակություն





«ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը, հիմնադրումից սկսած, մի գեղեցիկ ավանդույթ ունի։ Ամեն տարի՝ սեպտեմբերին ընդառաջ, հիմնադրամը առաջին դասարանցիներին նվիրում է իրենց առաջին դպրոցական պայուսակները՝ հագեցած անհրաժեշտ գրենական պիտույքներով։ 

Ցավոք, այս տարի, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել։ 

Սիրելի՛ առաջին դասարանցիներ, վստահ եղեք, որ մեր սերն ու հոգատարությունը ձեր նկատմամբ անփոփոխ է։ 

Շնորհավորում ենք ձեզ դպրոցական կյանք մուտք գործելու կապակցությամբ և մաղթում ենք, որ կրթության լուսավոր ճանապարհն անցնեք հետաքրքրասիրությամբ և աշխատասիրությամբ լի օրերով։ 

Սիրով՝ «ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *