Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով «Toyota»-ն կողաշրջվել է։
Leave a Reply