«Բարսելոնա» և «Ռեալ Սոսյեդադ» պաշտոնապես հայտարարել են պաշտպան Էկտոր Ֆորտի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին։ Կատալոնական ակադեմիայի սանը կմրցի Իսպանիայի առաջնությունում՝ տեղափոխվելով Սան Սեբաստիանը ներկայացնող թիմ։
Գործարքի պայմաններով «Բարսելոնան» պահպանել է հետգնման առաջնահերթ իրավունքը, ինչպես նաև ֆիքսված տոկոս՝ հետագա հնարավոր վաճառքից։
Նախորդ մրցաշրջանը երիտասարդ պաշտպանը վարձակալությամբ անցկացրել է «Էլչեում»՝ Լա լիգայում խաղալով 14 հանդիպում և դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Leave a Reply