Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am

Written by

in





ArmLur.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին երկու բարձրաստիճան պաշտոնյա գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ «Թրամփի ուղի» միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցելու նպատակով։

ArmLur.am-ի տեղեկություններով օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ Վաշինգտոն են գործուղվելու կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այվազյանը։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների գործուղման նպատակը TRIPP ծրագրի շրջանակներում ԹԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) կանոնադրական և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով կառավարության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ քննարկումների անցկացումն է։

 Այսպիսով, փաստաթուղթը ցույց է տալիս, որ «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ գործընթացը շարունակվում է ոչ միայն քաղաքական և դիվանագիտական մակարդակներում, այլև բավական կոնկրետ աշխատանքներ են իրականացվում իրավական և կազմակերպչական ուղղություններով։

Հատկանշական է, որ գործուղումը տեղի է ունենալու օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը՝ այսինքն՝ ընդամենը մի քանի օր անց այն ժամանակահատվածից, երբ Հայաստանի կառավարությունը վերջնականապես ձևավորվում է։ Փաստացի, իշխանությունը TRIPP-ի հետ կապված աշխատանքները շարունակում է նաև կառավարության վերակազմավորման և նոր նշանակումների փուլում։

Հիշեցնենք, որ TRIPP-ը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում քննարկվող տարածաշրջանային հաղորդակցային նախագիծ է, որի շուրջ հետագա աշխատանքներում առանձնահատուկ նշանակություն ունեն իրավական, պայմանագրային և ներդրումային հարցերը։ Կառավարության այս որոշումը փաստում է, որ այժմ այդ ուղղությամբ արդեն անցում է կատարվում գործնական բանակցությունների և պայմանագրային գործընթացների։




դիտվել է 316 անգամ


Լրահոս


Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ



Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի



Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ



«Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր



Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան



Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում



«Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան



Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան




Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց



Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր



Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video)



Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video)



Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video)



Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video)



Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)



«Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video)



«Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video)



3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video)



Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video)



Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)



«Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video)



Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP



Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում



Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է



«Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *