Անտարկտիդայում սառույցների հալոցքը մեծացնում է սնդիկի տարածման վտանգը

Written by

in

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սառույցների հալոցքն Անտարկտիդան սնդիկի «պահեստարանից» աստիճանաբար վերածում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրի։ Արդյունաբերականացման ժամանակաշրջանում Անտարկտիկական թերակղզու սառցադաշտերից սնդիկի արտազատումն աճել է մոտ 5,5 անգամ, իսկ ծովային նստվածքներում դրա կուտակման արագությունը՝ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ 160%-ով։

Սառցադաշտերի հալոցքի հետ տասնամյակներ շարունակ սառույցի և հողի մեջ «փակված» սնդիկը հալոցքային ջրերի միջոցով կրկին հայտնվում է շրջակա միջավայրում։ Հետազոտությունների համաձայն՝ հատակային նստվածքներում հայտնաբերված սնդիկի մոտ 56%-ն ունի մթնոլորտային ծագում, իսկ մնացած մասը կապված է սառույցների հալոցքի և էրոզիոն գործընթացների հետ։

Միաժամանակ, սառույցից ազատ օվկիանոսի մակերեսի ընդլայնման հետևանքով մթնոլորտի և օվկիանոսի միջև սնդիկի փոխանակումն աճել է շուրջ 350%-ով։ Սա մտահոգիչ է, քանի որ սնդիկը կարող է ներթափանցել Հարավային օվկիանոսի սննդային շղթաներ, կուտակվել ծովային օրգանիզմներում և հետագայում տարածվել ամբողջ էկոհամակարգում»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *