Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է այն հանգամանքի հետ, որ նա երբեք չի պայմանավորվել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Известия-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնից կալանավորման վերաբերյալ Փաշինյանի ուղղակի հրահանգներից հետո այլ բան ակնկալելն անիմաստ էր և «գրեթե հավասար էր հրաշքի»։
«Կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայ-ռուսական լավ հարաբերությունների կողմնակիցն ու խորհրդանիշն է։ Այն, որ նա ընկերներ ունի, այն, որ նրա կառավարման տարիներին մեր հարաբերությունները եղել են եղբայրական և գերազանց»,- ասել է Միկոյանը։
Միկոյանի խոսքով՝ իսկ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման խորհրդանիշն է։
Leave a Reply