1965 թվականին համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հրավիրվեց Շվեյցարիա՝ մասնակցելու միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի աշխատանքին։ Այդ ժամանակ Չառլի Չապլինը 76 տարեկան էր․ նա բնակվում էր Վևեյ փոքրիկ քաղաքում և հազվադեպ էր ընդունում հյուրերի։
Այդ օրերին Արամ Խաչատրյանը հրավեր ստացավ Չապլինից այցելելու նրա առանձնատունը։ Մի քանի ժամ զրույցից հետո Չապլինը Խաչատրյանին տարավ իր սենյակ և ցույց տվեց Կոմիտասի երաժշտությամբ սկավառակը։
Չառլին ասաց, որ լսում է այդ երաժշտությունը, երբ իրեն անհրաժեշտ է հոգեկան հանգստություն։ «Կյանքում մենք չափազանց շատ ենք մտածում և չափազանց քիչ ենք զգում։ Իսկ հայկական երաժշտությունը պարզապես մաքուր զգացմունքների անվերջ օվկիանոս է», — ասաց Չապլինը Խաչատրյանին։
Leave a Reply