SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերված 23-ամյա Արտակ Հ.-ի դիակի փաստով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25-ի սահմաններում Արտակ Հ.-ի մարմինը անասնագոմում առաստաղից գերանից հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը, ով իջեցրել է նրան, ապա զանգահարել շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, փորձել է օգնություն ցուցաբերել։ Ժամանած շտապօգնության բժիշկները սակայն արձանագրել են նրա մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը, ապա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները, իսկ երբ տեղում պարզվել է, որ մահացածը Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, սակայն նման ծայրահեղ քայլի դիմելուց առաջ նա մի քանի օր առաջ էր ծառայությունից վերադարձել տուն։
դիտվել է 226 անգամ
Leave a Reply