Ռուսական կողմի հասցեին հայկական կողմի որոշ վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են ա

Written by

in

Ռուսական կողմի հասցեին հայկական կողմի որոշ վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք և «կրծքում էմոցիաներ» են առաջացնում, ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք փոխվարչապետերի մակարդակով կանոնավոր շփումներ ունենք։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման ներքո։ Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը… Եթե նույնիսկ դրանք ծագել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչ ես մտածում այդ մասին»,- ասել է նախարարը։

«Սակայն դրա փոխարեն հայկական կողմից հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես իրենցն է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ ենք պարտք։ Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից բացի, կրծքում էմոցիաներ է առաջացնում մեր քաղաքացիների մոտ։ Ես բացառություն չեմ»,- նշել է Լավրովը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում թույլ չտալ նույն սխալները, ինչպես դա եղավ Ուկրաինայի պարագայում, նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմից ամեն ինչ արված է։

«Մեր բոլոր դիրքորոշումները և այն առավելությունները, որոնք Հայաստանն ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից՝ մեզնից էներգակիրներ ստանալով 3-4 անգամ ավելի էժան, քան Եվրոպական միության գներն են։ Ելնում եմ այն կանխադրույթից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

tert.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *