Փաշինյանի խնդրանքը` ՀՀ-ին վաճառել երկաթուղիների կոնցեսիան զարմանք և հույզեր է առաջացնում. Լավրով

Written by

in

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ Հայաստանին վաճառել երկաթուղիների կոնցեսիան, զարմանք և «հույզեր» է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ են իրականացվում, և կարելի է քննարկել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված իրավիճակը։

«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը… Եթե դրանք առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես մտածում այդ կապակցությամբ։ Սակայն դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես «իրենցն» է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ պարտք ենք»,- ասել է Լավրովը։

«Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից զատ, հույզեր է առաջացնում մեր քաղաքացիների հոգում։ Ես բացառություն չեմ»,- հավելել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *