Քաջարանի թունելի աշխատանքները լավ են ընթանում. վարչապետ |

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով Հյուսիս-Հարավ ճանապարհի ընթացիկ աշխատանքների մասին, նշել է, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածն արդեն հանձնված է։ 

«Եվ այստեղ ուղակի հետշինարարության վճարներն ենք իրականացնում։ Ուրախ եմ արձանագրել, որ Քաջարանի հատվածի շինարարությունը շատ լավ տեմպերով ընթանում է»,-ասել է նա և հավելել, որ Քաջարանի թունելի աշխատանքներն են լավ ընթանում։

Նրա խոսքով՝ շատ տեղին է այս նախագծերի իրականացումը տարածաշրջանային տրամաբանության մեջ. «Կարող եմ ասել՝ վերջին 8 տարիներին Խորհրդային միության վերջին ամենաակտիվ շրջանի հետ համեմատած, ՀՀ-ում կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է․ խոսքը 1981-1988 թվականների ներդրումների մասին է»,-շեշտել է վարչապետը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *