Իրանագետ Վարդան Ոսկանյնաը տելեգրամյան ալիքում գրում է.
Մեր իրականության մեջ մի «պարադոքս» կա. կայսրության դեմ (կարդա՝ Ռուսաստան, ԽՍՀՄ) և անպայման ինքնիշխանությունից անընդմեջ խոսողների համար սրբության սրբոց են նույն այդ կայսրության, ցանկալի է հատկապես դրա ԶՈւ ԳՇ-ի, գծած քարտեզները։
Ըստ այդմ՝ միակ «իրական» Հայաստանը, մի հինգ անգամ էլ պետք է կրկնել «ինքիշխան» բառը, հենց այն է, որի սահմանները նախանշել է նույն այդ կայսրությունը։
Մինչդեռ հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը, թերևս, հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները։
Ինչու՞ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում: Ուժեղ Հայաստանն առաջարկում է լուծում, որով կիրականացվի նախընտրական 5 տնտեսական քայլերից մեկը և կէժանացվեն դեղերը
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
«ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 22-ին ծառայություններ կմատուցվեն Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10։30-16:00-ին:
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-16:00-ին:
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները, մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հոկտեմբերի 22-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Բյուրեղավան և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում հոկտեմբերի 15-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց: Որպես հիմնավորում՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նախատեսված էր քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը, սակայն Սեդրակ Քոչարյանի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցի քննության վերաբերյալ դատական նիստը չկայացավ։
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նրանք ձերբակալվել են օգոստոսի 25-ին։
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նա կներկայացվի նախաքննական մարմին։
Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում նվաստացնում իր կողակցին: Ավելի ուշ միջամտել էր նաև մեկ այլ ուղևոր, և լեզվակռիվ էր սկսվել: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն արձագանքել էր՝ նշելով, որ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:
COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ Բարձրաստիճան հյուրը շրջել է թանգարանում և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։
Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել տպավորությունների գրքում՝ նշելով. «Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան…»։ Ազուզ Նասրին Հայաստան է ժամանել որպես Ալժիրի Հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի ներկայացուցիչ։
2019 թվականի փետրվարին Ադրբեջանի դեսպանատան կողմից Թեհրանում կազմակերպվէլ էր լուսանկարչական ցուցահանդես։ Այն իբր նվիրված էր «Խոջալուի ցեղասպանություն» հորինվածքին։ Ինչո՞ւ հորինվածք։ Ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարը ցուցադրվել էր որպես Խոջալուի հորինված ցեղասպանության վկայություն։ Այո՛, ճի՛շտ լսեցիք։ Լուսանկարի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն իրականում պատկերում է Հայոց ցեղասպանության տարիներին հայերի բռնի տեղահանությունը դեպի Սիրիայի Հալեպ քաղաք։ Ավելին՝ լուսանկարի բնօրինակը պահպանվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հավաքածուում։ Ըստ էության՝ մտացածին «ցեղասպանության» այսպես կոչված ապացույցների սակավության պատճառով ադրբեջանական կողմը ստիպված է եղել դիմել նման նենգ քայլի՝ նպատակ հետապնդելով մոլորեցնել միջազգային հանրությանը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ»։
Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տոռնադո» են իրականացրել, ինչի հետևանքով մի քանի ժամվա ընթացքում թալանվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 07։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Լևոն Հ.-ն և հայտնել, որ Սարյան փողոցի իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և փորձել են գողանալ նույն բակի բնակիչ 23-ամյա Նազար Խ.-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Նույնն օրը ժամը 08:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Արամի փողոցի բնակիչ 45-ամյա Վահե Մ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։Արդեն ժամը 10:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Արմեն Հ.-ն և հայտնել, որ Կողբացի փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները, և իր հարևաններին պատկանող «Kia», «Hyundai», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։Ժամը 11:20-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Նարինե Մ.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում գիշերը գողացել են Պապ թագավոր փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Ժամը 11:40-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կողբացի փողոցի բնակիչ 40-ամյա Միքայել Ն.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 34-ամյա Արեգ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գիշերը գողացել են Կողբացի փողոցում կայանված՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Զաքյան փողոցի բնակիչ 36-ամյա Դավիթ Մ.-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք նշված շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։Ժամը 11:10-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 68-ամյա Ռուբեն Վ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են Պուշկինի 3 հասցեի բակում կայանված՝ իրեն պատկանող «Geely» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 35-ամյա Սարգիս Ս.-ն և հայտնել, որ Նալբանդյան 50 հասցեի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։
Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 44-ամյա Անդրանիկ Ի.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պապ թագավոր փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։
Ժամը 14:30-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Ալեքսանդր Ա.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պուշկինի 3 շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։Ժամը 18:50-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Ս․-ն և հայտնել, որ գիշերը Սայաթ-Նովա պողոտայի իրենց շենքի բակից գողացել են կայանված՝ իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։
Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թալանված բոլոր ավտոմեքենաների վրա գողը կամ գողերը թողել են տելեգրամյան ալիքի հղում, որպեսզի ավտոմեքենաների սեփականատերերն իրենց հետ կապ հաստատեն ու գնան գործարքի՝ մի տեղ թողնելով գումարը, իրենք էլ վերադարձնեն գողոնը։
Ռուսաստանում և Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր առմամբ վառելիքի ներկայիս իրավիճակը չի ազդում միության շրջանակներում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկա ստեղծելու կանոնների վերաբերյալ քննարկումների վրա: ԵԱՏՄ երկրների միջև երկխոսությունը շարունակվում է, լրագրողներին ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նավթի և նավթամթերքի միասնական շուկայի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Կան դիրքորոշումներ, բայց այդ դիրքորոշումները չեն արտացոլվում ներկայիս իրավիճակում, և ներկայիս իրավիճակը չի արտացոլվում այդ դիրքորոշումներում», – ասել է նա։
Անցյալ շաբաթվա վերջին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում քննարկվում է ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն վառելիքի մատակարարման հարցը»։