Blog

  • 45-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին

    Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սուրեն Վ․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած մի հետիոտնի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 10-12 տարեկան երեխա է եղել, տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

  • Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

    Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

  • «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակման

    «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակման:

    Ազատությու՜ն բոլոր քաղբանտարկյալներին…

  • Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա

    Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։
  • Աբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենա

    Աբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները

  • Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ

    Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են: Այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

     

    «Ես հարցրեցի՝ արդյոք բանակցությունները պաշտոնապես սկսվել են, և նա դրական պատասխան տվեց»,- նախագահի հետ զրույցից հետո գրել է NewsNation հեռուստաալիքի լրագրողը։

    Նա նաև նշել է, որ շուտով պարզ կդառնա՝ արդյոք Իրանն անկեղծ է բանակցություններում։

     

    «Ես ձեզ շատ շուտով տեղյակ կպահեմ։ Դա շատ ժամանակ չի խլի»,- մեջբերել է լրագրողը Թրամփի պատասխանը համապատասխան հարցին։

  • Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին

    Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին
  • Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը․ Վահե Հովհաննիսյան





    Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը

    Բրուննո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների հեղինակ։

     Դրանցից մեկը կոչվում է «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը»։ Ով ուզում է վերջին տարիների հայաստանյան էվոլյուցիան հասկանալ, կառաջարկեմ կարդալ։

    Բեթթելհեյմը տոտալիտարիզմի պարադոքսալ հաջողությունը բացատրում է այն հանգամանքով, որ այն անհատներին և զանգվածներին ազատում է ներքին կոնֆլիկտներից, տալիս է ապահովության իլյուզիա և ազատում է ներքին բարոյական ընտրության բեռից։

    Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում դեռևս ուրիշ մթնոլորտ էր. պետական համակարգում կային մարդիկ, որոնք կատարվող շատ բաների հետ համաձայն չէին, իրավապահ համակարգում կային կարմիր գծեր, որը գծում էին մարդիկ՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ։ Դա ժամանակի ընթացքում բերում էր կոնֆլիկտի՝ քեզնից պահանջում են այլ բան, քո ներսը ընդվզում էր։ Այս իրավիճակը տանջող է ու վտանգավոր։ Ժամանակի ընթացքում մարդիկ հոգնում են հյուծող կոնֆլիկտից, և նրանք կամ հեռանում էին կամ սկսում իրենք իրենց համոզել, թե ապօրինի հրահանգները ճիշտ են, թե այն, ինչ իրենց ասվում է արեք՝ ճիշտ է։ Սա տալիս է ապահովության զգացում, ազատում է մեկուսացումից (մեծամասնության մեջ չլինելու վախից), ազատում է ազատությունից՝ ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու ծանրագույն բեռից։

    Այս պրոցեսը զանգվածային է, հասարակության զգալի մասը առնչվում է սրան, անցնում սրա միջով։

    Երբ այս տեսությունը պրոյեկտում ենք մեր իրականություն վրա, շատ հարցեր իրենց պատասխանները գտնում են։ Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը։ Դա ձևակերպվում է «ինձ չի վերաբերում, ինձ չեն բռնի, ես իմ գործն եմ անում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» և այլ նմանատիպ կենցաղային դիրքավորմամբ։

    Մանավանդ Հայաստանում, որտեղ քաղաքացու և քաղաքացիական տեսակի սուր պակասությունը միշտ ակնհայտ է եղել, այս պրոցեսը ավելի ցայտուն և ավելի այլանդակ տեսք է ստանում։

    Իրականում շատ դժվար է մարդ մնալ անմարդկային պայմաններում։ Բոլորս մեր շրջապատում բազմաթիվ օրինակներ ունենք մեր միջավայրերից, որոնց մասին ասում ենք՝ «ախր սա տենց չէր, առաջ լրիվ ուրիշ մարդ էր»։ Բոլորս մեր միջավայրում ունենք տասնյակ անուններ, որոնք կեղծել են իրենք իրենց, որոնք մեր ներկայությամբ ուրիշ բան են խոսում, իսկ այլ միջավայրում հանգիստ կծախեն բոլորին, ներառյալ՝ քեզ, ունենք մարդիկ, որ հենց դժվար պահին կորում են, որոնց դժվար պահերին դու միշտ (նույնիսկ քեզ վտանգելով) եղել ես նրանց կողքին, իսկ նրանք՝ ոչ։

    Մենք զարմանում ենք, թե որտեղ են մարզաշխարհի հարյուրավոր դեմքերն այսօր, մենք զարմանում ենք, թե որտեղ են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց Ծառուկյանը կյանքի դժվար պահերին աջակցել է՝ բուժվել, կրթվել, տուն պահել, գիրք տպել, համերգ տալ, ֆիլմ նկարել, գործ ունենալ, ծնող պահել, երեխա մեծացնել, տուն դնել, կայանալ և այլն և այլն։
    Զարմանալ պետք չէ։ Մեզ թվում է, թե միայն մեր փոքր Հայաստանում է այսպես։ Իրականում դա մարդկության հայտնի խնդիրն է՝ մարդ մնալ անմարդկային պայմաններում։

    Բեթթելհեյմն ասում է, որ գալիս էր մի պահ, երբ համակենտրոնացման ճամբարներում սպանդի ենթարկվողները սկսում էին նույնիսկ իրենք մտածել, որ երևի դա ճիշտ է, որ իրենք են մեղավորը։

    Դարվինը կենդանուց մարդ ճանապարհի մասին մշակեց միլիոնավոր տարիների էվոլյուցիոն տեսությունը։ Բայց մարդուց անասուն դառնալու հոգեբանական ռեգրեսը, պարզվում է, կարճ ժամանակի խնդիր է։

    Սակայն պարզվում է նաև, որ էքստրեմալ պայմաններում շատ ու շատ մարդիկ, որոնց դու չես ճանաչել, կամ լավ չես ճանաչել, մնում են մարդ և քաղաքացի՝ չվախենալով այդ նույն ճնշումներից, ուղիղ ու բաց ճակատով խոսելով անարդարության դեմ։ Ու նրանք իրոք շատ են, ու հենց նրանց մեջ է հույսի ռեսուրսը։ Ու վերջին օրերին աջակցության հսկայական ալիքը հենց դրա շնորհիվ է։

    Բեթթելհեյմն ի վերջո եզրակացնում է. «տոտալիտարիզմի գրավչությունը կայանում է դրա խոստման մեջ՝ տալ անհատական ապահովություն և ազատել ներքին կոնֆլիկտներից։ Ցավոք, դա ստացվում է ինքնուրույնության, ինքնահարգանքի և արժանապատվության կորստի գնով։ Տոտալիտար համակարգերում իշխող «հանդարտության» գինը հոգու մահն է»։

    Վահե Հովհաննիսյան

    Այլընտրանքային նախագծեր խումբ


  • Ովքեր են ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորները․ ԱԺ 8-րդ գումարման թոփ 10-ը

    Հուլիսի 3-ին Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը։ 

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորների խորհրդարանական նիստերին մասնակցության տվյալները՝ առանձնացնելով ամենից շատ անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների առաջին տասնյակը։ 

    Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի ներկայությունը խորհրդարանական աշխատանքներին բացարձակ պարտականություն է, որը բխում է նրա ստանձնած մանդատի պատասխանատվությունից․ օրենքի 4-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստերին: 

    Բացակայությունների իրավական գնահատման հարցում օրենքը 156-րդ հոդվածով սահմանում է հստակ գիծ՝ տարանջատելով հարգելի և անհարգելի դեպքերը․ հարգելի են համարվում միայն այն բացակայությունները, որոնք հիմնավորված են անաշխատունակության թերթիկով, աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ փաստաթղթերով, պաշտոնական գործուղումներով, ինչպես նաև քաղաքական բոյկոտի կամ շահերի բախման վերաբերյալ արված պաշտոնական հայտարարություններով:

    Բոլոր այն դեպքերը, որոնք չեն ընկնում վերոհիշյալ չափանիշների ներքո, որակվում են որպես անհարգելի: Սահմանված կարգը ենթադրում է խիստ հետևանքներ. եթե պատգամավորը մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում անհարգելի պատճառով բացակայում է քվեարկությունների առնվազն կեսից, ԱԺ խորհուրդը կամ պատգամավորների մեկ հինգերորդը իրավասու են դիմել Սահմանադրական դատարան՝ նրա լիազորությունները դադարեցնելու հարցով։ 

    Անհարգելի բացակայությունների հարցում առաջատար են ընդդիմադիր պատգամավորները 

    Անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորների ցանկն առաջնորդում է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ 121 բացակայությամբ։ Նրան հաջորդում են «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում պատգամավոր ընտրված, այնուհետև դրանից անջատված Իշխան Զաքարյանը՝ 103 օր, ապա «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը՝ 70 օր, նույն խմբակցությունից Աշոտ Սիմոնյանը՝ 66 օր, «Պատիվ ունեմ»-ից Մարտուն Գրիգորյանը՝ 66 օր, «Հայաստան» խմբակցությունից այլ պատգամավորներ՝ Ասպրամ Կրպեյանը՝ 60 օր, Աղվան Վարդանյանը՝ 57 օր, Արմեն Ռուստամյանը՝ 52 օր, Տարոն Մարգարյանը՝ 51 օր, առաջին տասնյակը եզրափակում է Քրիստինե Վարդանյանը՝ 49 օր։ 

    Անհարգելի բացակայություններով պատգամավորների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ։ 

    FIP.am-ը ԱԺ աշխատակազմի տրամադրած տվյալների հիման վրա առանձնացրել է նաև առհասարակ անհարգելի բացակայություն չունեցող պատգամավորներին․ նրանց թվում են՝ ԱԺ արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Կարեն Սարուխանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Պարսիլյանը, Լուսինե Աքմաքչյանը, Անուշ Քլոյանը, Արմենուհի Ղազարյանը, Էսթեր Այվազյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

    Նանե Մանասյան 

  • Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Արամի փողոց 24, 24ա, 26 շենքեր, Արամի նրբանցք 26 շենք, Դեմիրճյան փողոց 17, 19, 21, 23, 25, 27/1 շենք, Սարյան փողոց 4-14 շենքեր,

    11:00-14:00 Եր․ Քոչար փողոց 1, 3 շենքեր, Վրացյան փողոց 79-95 առանձնատներ, Վարդանանց փողոց 20, 22 շենքեր,

    13:00-16:00 Թիվ 2 ծննդատուն, Հերացի փողոց՝ «Սեքսապատալոգիա» և «Մեդտեխնիկա» կլինիկաներ, Աբովյան 58 հասցե,

    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Փափազյան փողոց 15, Մամիկոնյանց փողոց 2-24/3, 30, 46/1-48/3 շենքեր, Ադոնցի փողոց 4-17, Տալբուխին փողոց 1, 2, 3, Շիրվանզադե փողոց 1, 17, 15/32-33/19 շենքեր և 17 առանձնատուն, Բաբլոյանի անվան և թիվ 3-րդ մանկական հիվանդանոցներ, Բաղրամյան 3-րդ նրբանցք, Բաղրամյան 3-րդ նրբանցք 4/6 շենք, Բաղրամյան պողոտա 75, 77, 79, 79Ա, 85, Երզնկյան փողոց 1, 2, 4, 4/1, 22 շենքեր և 14-26, 46-85, առանձնատներ, Օրբելի փողոց 8 շենք և 14-31 առանձնատներ, թիվ 125 դպրոց,

    Երևան քաղաքի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան Առինջ 1-ին միկրոշրջան՝ 2/13, 2/14, 3/11, 4/2 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ, «Կամօիլ» ՍՊԸ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ավան Առինջ 1-ին միկրոշրջան՝ 1-5 շենքեր, «Էլդրայվ», «Սիթի» ՍՊԸ-ներ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Ավան Առինջ 1-ին միկրոշրջան՝ 1/10, 1/9 շենքեր, Մ․ Բաբաջանյան փողոց 154 առանձնատուն, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-17:00 Նոր Նորքի 6-րդ զանգված՝ Շոպրոնի փողոց 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբանցք 3-8 շենքեր, Շոպրոնի 3-րդ նրբանցք 3-7 շենքեր, Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Գյուրջյան փողոց 60, 62 շենքեր, Լևոն Սարգսյան փողոց 1, 3, 5 շենքեր, Գայի պողոտա 36, 38, 38/1, 40 (Բ․Մուրադյան 8), 42(Բ․ Մուրադյան 10), 44(Բ․Մուրադյան 12), 46(Բ․Մուրադյան 14) շենքեր, Լյուքսեմբուրգի փողոց 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 3, 4, 5, 6 շենքեր, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցք 3, 5, 6 շենքեր, թիվ 163 դպրոց, թիվ 236 և 114 մսուր-մանկապարտեզներ, «Ալգորիթմ» վարժարան, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան՝

    10:00-12:00 Տ․Պետրոսյան փողոց մասնակի, Դավթաշեն 1 թաղամաս՝ 46, 47, 48 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-14:00 Դավթաշեն 1 թաղամաս՝ 39, 39/11, 40, 41, 42, 43, 44, 45 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Շահումյան 4-րդ փողոց մասնակի, Ծ․Իսակովի պողոտայի սեփական սեկտորի մի հատված, Բ-2 թաղամաս՝ 83, 85, 89 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-16:00 Արագածի փողոց 93, 93Ա շենքեր, Ղարիբջանյան, Արագածի, Կողբի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 14, 16 շենքեր, Չեխովի փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Մանթաշյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզի՝

    11:00-13:00 Քարակերտ գյուղ,

    11:00-17:00 Թաիրով գյուղ,

    Արագածոտնի մարզի՝

    11:00-16:00 Ագարակ և Աղձք գյուղերն ամբողջությամբ,

    11:00-17:00 Արայի, Ափնա, Վարդենուտ, Հարթավան, Շենավան, Արագած, Ծաղկաշեն գյուղեր,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Մրգավետ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ա․ Սիմոնյան, Ավդալյան, Գասպարյան, Մելքոնյան, Պուշկին, Իսահակյան, Արարատյան, Արցախ, Չարենց, Գնունի, Ա. Խաչատրյան, Շիրազ, Սայաթ-Նովա, Շահումյան, Սևակի, Նար-Դոս, Մաշտոց, Մուրացան, Կամոյի, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան, Սազայի Նիկողոսյան, Արտակ Բարսեղյան, Արամ Յղյան, Գետափնյա, Անտառային տնտեսության փողոցներ մասնակի, Արմաշ, Տափերական գյուղեր մասնակի,

    11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աղայան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա.Խաչատրյան, Նար-Դոս, Չարենց, Իսահակյան, Ներսիսյան, Մամիկոնյան, Մռավյան, Խաչատրյան Պռոշյան, Տերյան, Ավագյան, Աթարբեկյան, Կոմիտաս, Գործարանային, Երևանյան, Խանջյան, Մյասնիկյան, Մխչյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Անդրանիկի, Գոլեցյան, Խաչատրյան, Սպանդարյան, Մյասնիկյան, Օգոստոսի 23-ի, Շահումյան, Թովմասյան փողոցներ մասնակի,

    14:00-16:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Արարատյան փողոցներ, Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի,

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-13:30 Խաչիկ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Խնձորուտ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզի՝

    11:00-15:00 Կարենիս համայնք՝ «Ավետարանի, Հավատքի, Քրիստոնեական, Եկեղեցի», «Արտսոն գրուպ» ՍՊԸ, ԱՁ «Գ.Պողոսյան», «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզի՝

    11:00-12:00 Մարտունի քաղաք՝ Կարապետյան, Աբովյան, Թումանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակի-բաժանորդներ,

    11:00-17:00 Սեվան համայնք՝ Գագարին ավանն ամբողջությամբ, «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-15:00 Ակունք գյուղ՝ 1-ին, 13-րդ, 13/1 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-15:30 Ճամբարակ համայնք՝ Բարեպատ, Կալավան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,

    12:00-13:30 Վարդենիս քաղաք՝ Գ․Նժդեհ, Լեռնագործներ, Հովհ․ Արզոյան, Չարենց, Ջիվան Պետրոսյան փողոցներ մասնակի և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:15-13:15 Մարտունի քաղաք՝ Կարապետյան, Աբովյան, Թումանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-14:30 Մարտունի քաղաք՝ Աբովյան, Պռոշյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-17:00 Ծովինար, Արծվանիստ բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:45-15:45 Մարտունի քաղաք՝ Նարեկացի, Չարենցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Ակունք գյուղ՝ 9-րդ, 9/1, 9/3, 9/6, 16-րդ, 16/1, 16/3, 16/8 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00-17:00 Մարտունի քաղաք՝ Մաշտոցի, Մյասնիկյան, Շահումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզի՝

    11:00-14:30 Աշոցքի տարածաշրջան Թորոս գյուղ՝ 1-ին, 6-րդ, 8-րդ փողոցներ,

    Տավուշի մարզի՝

    11:30-15:00 Դիլիջան քաղաք՝ Մ.Գորկի և Խորհուրդների փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզի՝

    10:30-13:00 Գորիս քաղաք՝ Մամիկոնյանց փողոց,

    11:00-12:30 Թասիկ գյուղ, Սվարանց գյուղ՝ 1-ին և 3-10-րդ փողոցներ,

    11:00-13:30 Տեղ գյուղ՝ 20-22 փողոցներ և Արցախյան խճուղի,

    13:00-14:30 Թանահատ գյուղ, Սվարանց գյուղ՝ 1-ին և 3-10-րդ փողոցներ,

    11:00-16:00 Նժդեհ գյուղ,

    14:00-16:30 Գորիս քաղաք՝ Նարեկացի, Տաթևացի, Կոմիտաս, Խորենացու, Մամիկոնյան փողոցներ, Տեղ գյուղ՝ 23-27-րդ փողոցներ,

    14:00-16:30 Տանձատափ գյուղ՝ 1-6 փողոցներ,

    15:00-16:50 Արևիս գյուղ:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

    The post Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն appeared first on Սյունիք ՀԸ.