Blog

  • Քաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար




    Քաղաքացին դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ երեխաների արյունը մնալու է իր վրա։

    Նրա խոսքով՝ երեխաները, որոնք զոհվել են, իրենց կյանքով վճարեցին երկրի խնդիրների համար։

    Այս խոսքերը արտահայտվել են հանրային քննարկման ժամանակ, որտեղ քաղաքացիները բարձրացրել են իշխանության պատասխանատվության հարցը։


  • Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ․Կոբախիձե | Քաղաքականություն

    Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հետ՝ չնայած նրա ընդունած քննադատական ​​բանաձևին, որի պատճառով Վրաստանի պատվիրակությանը լքել է նիստերի դահլիճը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

    Կոբախիձեն հայտարարել է, որ համագործակցությունը կշարունակվի, սակայն այդ համագործակցության որակը կախված կլինի այն բանից, թե ինչպես կշարունակի իր գործունեությունը ԵԱՀԿ ԽՎ-ն՝ կրկին կմնա կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակում, թե՞ կբարձրանա Ջո Ուիլսոնի մակարդակից։

    Նրա խոսքով՝ դա սկզբունքային հարց կլինի Վրաստանի պատվիրակության և ԵԱՀԿ ԽՎ-ի հետագա համագործակցության համար:

    Կոբախիձեն նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն և եվրոպական այլ ինստիտուտներ բացահայտորեն ներգրավված են Վրաստանում իշխանափոխության փորձի գործընթացում։

    Հուլիսի 8-ին ԵԱՀԿ ԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ հռչակագիր է ընդունել։ Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի պատրաստած բանաձևը, որում, ի թիվս այլ բաների, ասվում էր, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի ՏԻՄ ընտրություններն իբր խնդրահարույց են և չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ավելին, փաստաթուղթը ևս մեկ անգամ քննադատել է Վրաստանին՝ ենթադրյալ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ ի նշան բողոքի լքել է նիստերի դահլիճը։

  • Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ





    Արաբկիրի Վաղարշյան փողոցի բակերից մեկում նախօրեին հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է, այս մասին Aysor.am-ին տեղեկացրել են Քննչական կոմիտեից։ Իրավապահ կառույցից մանրամասնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով:

    Հիշեցնենք՝ երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամը 19։20-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ և կան վիրավորներ, նշված հասցեից 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

    Ըստ Շամշյանի՝ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ. մեկի վրա առկա է եղել կրակոցի հետք, մյուս ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր են եղել։ Հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես արնանման հետքեր են եղել, ինչպես նաև գլխարկներ, հողաթափեր՝ կրկին արնանման հետքերով։




    դիտվել է 197 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

  • Մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները:

    Մասնավորապես՝

    — սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,

    — խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

    — առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

    — խոհանոցի բացվող պատուհանը չի ունեցել համապատասխան միջատապաշտպան ցանց։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

    Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • Միջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից

    «Մուլտի Գրանդ Հոթել»-ը տարածաշարջանի, Հայաստանի լավագույն հինգաստղանի հյուրանոցներից է,  հիմնականում աշխատում է  օտարերկրյա մարկետների հետ՝ այդ թվում ՌԴ, Իրան, Չինաստան, Իսրայել, Կորեա և այլն։ Բոլորին ներկայացրել ենք, որ հյուրանոցի փակման պատճառը քաղաքական բնույթ է կրում, գործընկերը շատ զարմացած են։ Մեզ շատ սիրում են, իրենց հարմար է մեզ հետ համագործակցելը»,- լրագրողներին ասաց  «Փարավոն» համալիրի և «Մուլտի Գրանդ Հոթել» հյուրանոցի աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ 

    Ըստ նրա, գործընկերները հասկանում են, թե ինչ է կատարվում, բայց կան պայմանագրային պարտավորություններ, որոնք չեն կարողանում իրականացնել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել։ 

    «Գագիկ Ծառուկյանը ոչ միայն մեծ գործ է արել իր աշխատակիցների համար, նաև մեր պետության համար. նա 70-ից ավելի աշխատատեղ է ստեղծել՝ 10 հազարից ավելի աշխատակիցով, բացի այդ բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել»,- ասաց աշխատակիցը։ 

    Նա նաև հայտնեց, երբ անցած երկուշաբթի իրավապահները մտել են իրենց հյուրանոցներ, նախաճաշի ժամ է  եղել, մարդկանց կոպիտ ձևով, քաշելով դուրս են հանել տարածքից։ 

  • ՌԴ–ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի hզnր

    ՌԴ–ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի hզnրՌուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժողովրդական ճակատի «Ամեն ինչ հաղթանակի համար» ցուցահանդես կատարած այցի ընթացքում։

    Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները Ռուսաստանում նավթամթերքի հետ կապված որոշակի խնդիրներ են ստեղծում, սակայն իրավիճակն աստիճանաբար կշտկվի:

    ՌԴ-ն աշխատում է Ղրիմին վառելիքով մատակարարելու այնպիսի համակարգ ստեղծելու վրա, որին հասնելը հակառակորդի համար շատ դժվար կլինի։

  • Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակումների վերաբերյալ

    ԱՄՆ-ի վերջին հարձակումներից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և կարգավորման վերաբերյալ հուշագրի գրեթե բոլոր դրույթների խախտումը, հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հայտարարությանը։

    «Նախարարությունը ԱՄՆ հարձակումները անվանել է «դաժան» և «ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում»», – նշվում է հրատարակության մեջ։

    Իրանական նախարարության տվյալներով՝ Վաշինգտոնը բացահայտորեն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի գրեթե բոլոր դրույթները։

    Նշվում է, որ Թեհրանը նաև ամերիկյան կողմին մեղադրել է պատերազմական հանցագործությունների մեջ։

  • Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա – FreeNews

    Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

    «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝

    1. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հուլիսի 19-21-ը ներառյալ գործուղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա)՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

    2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը հուլիսի 19-ի համար՝ տարանցիկ վայր՝ Դուբայ):

    3. Գործուղվողին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք

    աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- ասվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշման մեջ:

  • TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ

    Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո․ TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից: Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: Լրատվամիջոցը պետդեպարտամենտից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ երթուղին գործի ԵԱՏՄ կարգավորող շրջանակի ներքո և արդյոք TRIPP-ի շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոնակարգերով, և եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդեն իսկ կա՞ փոխըմբռնում կամ համաձայնություն:

    Պետդեպից շատ հակիրճ են պատասխանել էին հարցերին՝ միայն նշելով. «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը: Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»:

  • Ի՞նչ խնդիր է լուծել Ալիևը՝ Ջերմուկի հատված մտնելով, արդյո՞ք կա պլան Բ, ի՞նչ ռիսկ է պարունակում Ջերմուկի բարձունքներից ադրբեջանական զորքերի հետ չգնալն ու ամրանալը

    2025 թվականի փետրվարին՝ «ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, կամ՝ բանակն իրավունք չունի մտնելու միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյանի խոստովանությունը և ոչ օրինական հրամանը» վերտառությամբ մեր հոդվածում անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» հոդվածին, որտեղ նա, մասնավորապես, նշել էր.

    «Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»:

    Այսինքն, օկուպացված 200 քկմ-ով է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.743 քառակուսի կիլոմե՞տր:

    Մենք մեր հրապարակումներում բազմիցս հարցադրում ենք հնչեցրել՝ երբ Փաշինյանն ասում է, որ ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է, արդյո՞ք այդտեղ հաշվի է առնվում նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ավելի քան 200 քկմ-ն, քանի որ այս հարցի և՛ դրական, և՛ բացասական պատասխանը կարևոր հուշումներ է անելու: Եվ, փաստորեն, Փաշինյան իր վերոնշյալ հոդվածում, ըստ էության, հաստատում է մեր հարցադրման «լեգիտիմությունն» ու արդարացված լինելը:

    Ավելին, մենք բազմիցս կասկած ենք հայտնել, որ քաղաքական ճանապարհով հնարավոր է լինելու վերադարձնել  օկուպացված ամբողջ 200 քկմ տարածքը, հատկապես, երբ ինչ-որ պահի և ինչ-որ առիթներով Փաշինյանը սկսել էր կասկածի տակ դնել որոշակի հատվածի հայկական լինելը կամ դրանց պատկանելությունը Հայաստանին: Դեռ չենք նշում այն, որ ադրբեջանական առաջխաղացումների դեմն առնելու թույլտվություն չի տրվել, գուցեև՝ արգելք է եղել: Խոսքը, մասնավորապես, 2021 թվականի մայիսին տեղի ունեցած Ադրբեջանի զինուժի ներխուժման մասին է ՀՀ ինքնիշխան տարածք:

    Իսկ Ալիևը Փաշինյանի՝ զորքի հետքաշման սկզբնական առաջարկներին ի պատասխան՝ չի թաքցրել, որ չի պատրաստվում զորքը հետ քաշել ՀՀ տարածքներից: Թե ինչու, այդ հարցին էլ վերջին 5 տարիներին բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք՝ գրելով, որ նրանք վերահսկողություն են հաստատել կարևորագույն բարձունքների նկատմամբ, որով ռազմավարական, ռազմական, քաղաքական, ջրային կարևոր խնդիրներ են լուծում:

    Եվ Նիկոլ Փաշինյանն Ալիևի այս հստակ որոշմանը, Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում, հայտարարեց.

    «Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:

    Թե ինչ տեղի ունեցավ կոնկրետ Տավուշում «պիլոտային» սահմանազատմամբ և սահմանագծմամբ, և ինչ է դեռ սպասվում այստեղ գործընթացի երկրորդ փուլով և այլ տեղերում սահմանների ճշգրտման և «անկլավների» հանձնման գործընթացի արդյունքում, կարող ենք և՛ ենթադրել, և՛ պնդումներ անել:

    Իսկ այս առումով բարդ ժամանակներն առջևում են, ինչը հաստատեցին երկրի ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները:

    Նախ հունիսի 9-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, փորձել է համոզել, որ ՀՀ տարածքը 29.743 քկմ է, այնուհետ շարունակել է.

    «Ոչ մի թիզ հող չի հանձնվելու: Եթե այդ անկլավները ՀՀ 29.743 քկմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու»:

    Այսինքն, ԳՇ պետն անուղղակի հաստատում է` «անկլավները» հանձնվելու են:

    Դրանից հետո հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ըստ էության, հաստատում է Տիգրանաշենի հանձնման մտադրությունը: Ավելին՝ նա մի շատ վտանգավոր ձևակերպում է անում՝ լեգիտիմացնելով Ջերմուկ ադրբեջանական ներխուժումը և այնտեղ Բաքվի «իրավունքները»:

    «Սահմանազատման ընթացքում պետք է այդ հարցերը կարգավորվեն, որովհետև այն քարտեզները, որով սահմանազատումն անում ենք, այդ քարտեզներում այդ տարածքներն արտահայտված են: Մենք չենք կարա մկրատով այդ քարտեզը կտրենք և ասենք՝ էս հատվածն արտահայտվում է, չի արտահայտվում: Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի, և այդպես՝ ուրիշ հատվածներ»,- ասել է Փաշինյանը:

    Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2024 թվականի հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպմանն Ալիևը հայտարարել էր. 

    «Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար։ Ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել՝ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։

    Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իրական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը:

    Իմ արևմտյան հյուրերից մեկը զրույցի ժամանակ ինձ ասաց. «Չէ՞ որ դուք արբանյակ ունեք, կարող եք տեսնել այդ ամենն արբանյակից», ես պատասխանեցի՝ «իմ արբանյակն իմ աչքերն են»:

    Ես պետք է տեսնեմ իմ սեփական աչքերով։ Արբանյակը սարք է, կարող է շարքից դուրս գալ, կամ էլ՝ դուք այն կանջատեք, դա ձեր ձեռքերում է։ Մենք սխալ ոչինչ չենք արել, դա է գլխավորը, հիմնական գործոնը»։

    Այսինքն, Ալիևն այն դիրքորոշմանն է, որ նպատակն արդարացնում է միջոցները, իսկ նպատակը սեփական սահմանների անվտանգությունն է և հայկական բանակի նկատմամբ վիզուալ վերահսկողության հաստատումը: Ալիևը նույնիսկ Բաքվի «դատավարության» ժամանակ է փորձել արդարացման հիմք գտնել Հայաստանի վրա 2022թ. սեպտեմբերի հարձակման համար:

    168.am-ը դեռ տարիներ առաջ գրել է, թե Փաշինյանն ու Ալիևը սեպտեմբերյան մարտերով ինչ հարցեր լուծեցին:

    Ամեն դեպքում, վերադառնանք Փաշինյանի վերջին հայտարարությանը և «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձենք պարզել՝ ինչի՞ մասին է այն հուշում, ի՞նչ իրավունքներ կարող է ունենալ Ադրբեջանը Ջերմուկի հատվածում, որ հայկական կողմն էլ իբր փորձում է զսպել այն, երբ արդեն իսկ Ջերմուկի «գլխին նստած են»:

    – Նախևառաջ, անշնորհակալ ու անտրամաբանական գործ է Փաշինյանի որևէ խոսք վերլուծելը կամ դրա հիման վրա եզրակացություններ ու գնահատականներ տալը։ Բայց փաստն այն է, որ մի քանի տարի շարունակ հենց ինքն էր պնդում ու հայտարարում, թե անկլավների հարցը ոչ մի իրավական հիմք չունի, որ նման հարց պարզապես գոյություն չունի, իսկ հիմա բոլորովին այլ մեկնաբանություններ է անում։

    Կարելի է անվերջ խոսել սահմանազատումների, սահմանագծումների և դրանցից բխող հնարավոր ռիսկերի մասին, բայց մի բան ակնհայտ է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առ այսօր, ողջ գործընթացի ընթացքում, Հայաստանը միայն ու միայն զիջել է՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակատներում։ Մնացած ամեն ինչ զուտ մեկնաբանության հարց է։

    Ես ամենևին չեմ զարմանում Փաշինյանի այն արտահայտության վրա, թե՝ «չենք կարող մկրատով կտրտել քարտեզը»։ Զավեշտն այն է, որ Ալիևը լավ էլ կարողանում է և այսքան ժամանակ հենց դա էլ անում է՝ հաջողությամբ կտրտելով մեր սահմանները։

    Իր իսկ մատնանշած տարածքներում չկա սահմանազատման մի շրջան կամ սահմանային գոտի, որը լուծված լինի հօգուտ մեզ։

    Ջերմուկի վերաբերյալ նրա վերջին հայտարարությունը ևս ինձ չի զարմացնում, Նիկոլը միշտ էլ նախապես հող է նախապատրաստում, որպեսզի հետագայում «փակի» իր հերթական ձախողումները։ Ցույց տվեք գոնե մեկ գործընթաց, որտեղ Հայաստանը չի զիջել։ Հիմա էլ, փաստացի, սկսվում է «անկլավները» զիջելու նոր արարը։

    Իսկ ընդհանուր առմամբ, մեկ այլ զավեշտ է այն իրողությունը, որ պետական մակարդակով սահմանաբաժանումների մասին խոսելիս Փաշինյանը որպես արգումենտ՝ օրինակ է բերում ադրբեջանական մետաղադրամը։ Այ հենց սրանով էլ կարելի է սահմանափակվել, սա է այս մարդկանց պատկերացումները լուրջ քաղաքական պրոցեսների վերաբերյալ:

    – Ամեն դեպքում, կարո՞ղ եք առարկայական անդրադառնալ այս ամենի անվտանգային ռիսկերին, այդ թվում՝ Ջերմուկի հատվածի հետ կապված:

    – Եթե Տավուշի և Տիգրանաշենի տարածքների հանձնման թեմայով բազմիցս խոսվել է այն համատեքստում, թե ինչպես են դրանով պարալիզացվում Հայաստանի միջպետական ճանապարհները, ապա Ջերմուկի բարձունքներից ադրբեջանական զորքերի հետ չգնալը և այնտեղ ամրանալը պարունակում է կոնկրետ Սյունիքը երկրի «պարանոցից» կտրելու ռազմավարական լուրջ ռիսկեր։

    Փոխանակ հանրային ու դիվանագիտական օրակարգերում այս հարցը բարձրացվի և առաջնահերթ հենց այս ուղղությամբ բանակցություններն առաջ մղվեն, տեղի է ունենում հակառակը, ինչը, ըստ էության, հող է նախապատրաստում Վայոց ձորն ու Սյունիքը մշտական բարձր ռիսկի տակ պահելու համար։

    Այս իրողությունը ձևավորում է մի քանի լուրջ սպառնալիքներ, որոնք փոխկապակցված են։ Նախ՝ Ջերմուկի բարձունքներից մինչև Նախիջևանի սահման ընկած ամենանեղ հատվածում հակառակորդի խորացումը ստեղծում է մշտական հարվածային միջանցք, ինչը ցանկացած էսկալացիայի դեպքում հնարավորություն է տալիս կիսել երկիրը երկու մասի՝ Սյունիքը մեկուսացնելով կենտրոնից։

    Բացի այդ, ինչպես Տավուշում կամ Արարատում խնդիրը միջպետական ճանապարհների խոցելիությունն է, այնպես էլ Ջերմուկի դիրքերից հակառակորդի ուղիղ նշանառության տակ են անցնում Վայք-Սիսիան մայրուղու հանգույցները և տարածաշրջանի կենսական ջրային ու էներգետիկ աղբյուրները։

    Միևնույն ժամանակ, Տավուշի կամ «անկլավների» թեման առաջնային պլան մղելով՝ ադրբեջանական կողմը հաջողությամբ շեղում է միջազգային ուշադրությունը ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիայից, որտեղ տեղում կատարվող ամրաշինական աշխատանքներով փաստացի փորձ է արվում ձևավորել «նոր սահմանագիծ»։

    Իսկ Փաշինյանն այդ թելը թելում է:

    Ի վերջո, հարավային թիկունքի և հաղորդակցության ուղիների այս մշտական վտանգվածությունը նպատակաուղղված կերպով թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունն ու բանակցային դիրքերը Սյունիքով անցնող տրանսպորտային ուղիների շուրջ ընթացող ավելի մեծ աշխարհաքաղաքական պայքարում։

    168.am