Մենք ողջունում ենք պարոն Ծառուկյանին, սիրում ենք ու սպասում ենք, որ այցելի, նոր հանձնարարականներ մեզ տա․ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակից (տեսանյութ)
Blog
-
Հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը
Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, Աջափնյակ վարչական շրջանի Ա․ Միկոյան փողոցի թիվ 2/2, 2/3, 4/3 բազմաբնակարան շենքերի, թիվ 64 բնակելի համալիրի մասնաշենքերի, Հալաբյան փողոցի թիվ 48 բազմաբնակարան շենքի, հարակից առանձնատների, Զովունի բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև «ԷԼՍԻ ՍՏԻԼ» ՍՊԸ-ի, «ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ-ի, «ԳԱԶ ԸՆԴ ԳՈՈՒ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 1-ից մինչև 10-րդ փողոցների, ինչպես նաև «Ֆիզիկայի» թաղամասի («Ֆիզգորոդոկ») գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Իսահակյան, Տերյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
-
Իրանն ու Ռուսաստանը հասել են գազային համաձայնագրի նախապատրաստման վերջնական փուլին
Իրանն ու Ռուսաստանը մոտ են գազի առևտրի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Ապագա գործարքի հիմնական պարամետրերն արդեն համաձայնեցված են, և կողմերը մտադիր են մոտ ժամանակներս ավարտին հասցնել պայմանավորվածությունների ձևակերպումը։ Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը, փոխանցում է «Shana» գործակալությունը։
Այս հայտարարությունը հնչել է իրանցի նախարարի և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հանդիպման ժամանակ։ Բանակցություններն անցկացվել են երկու երկրների էներգետիկ համագործակցության հետագա զարգացման քննարկումների շրջանակում։
Կողմերը դիտարկել են փետրվարին կայացած ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Առանցքային թեմաների թվում են եղել Իրանի նավթագազային ոլորտում ռուսական ընկերությունների ներդրումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնմանը խոչընդոտող արգելքների վերացումը։
Ավելի վաղ Սերգեյ Ցիվիլյովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Իրանը պլանավորում են սկսել Ռեշտ–Աստարա երկաթուղային նախագծի իրականացումը, որը «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածն է։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է հարթել նախագծի մեկնարկի հետ կապված հիմնական տարաձայնությունները, ինչպես նաև ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը։
Այդուհանդերձ, ավելի ուշ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ երկաթուղու շինարարության մեկնարկը հետաձգվել է։ Նրա փոխանցմամբ՝ նախագծի իրականացմանը պլանավորվում է վերադառնալ մինչև 2026 թվականի վերջը։ Դիվանագետը նշել է, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն ու սահմանված սահմանափակումները կարող են ազդել համագործակցության տեմպերի վրա և մեծացնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում առկա ծախսերը։
-
Վանաձորում սպանության փորձի գործով 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Դատախազը 2026 թվականի հուլիսի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, Քենթ մականունը կրող Ա.Զ.-ն, Բեսթ մականունը կրող Ա.Ա.-ն Ս.Դ.-ի, Վհո մականունը կրող Վ.Ղ.-ի, Դոնո մականունը կրող Է.Հ.-ի և Խ.Մ.-ի հետ ծեծի են ենթարկել Բգո մականունը կրող Բ.Ա.-ին, որից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ին, Բ.Ա.-ին սպանելու նպատակով Ա.Հ.-ն, Քենթ մականունը կրող Ա.Զ.-ն և Դոնո մականունը կրող Է.Հ.-ն դարանակալել են, հետապնդել Բ.Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենան, կանգնեցրել այն և փորձել հրազենի գործադրմամբ իրականացնել սպանությունը, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:
Նույն քրեական վարույթով պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլին, Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Ար.Ա.-ի և Ֆ.Պ.-ի միջև: Հարցին լուծում տալու համար Ար.Ա.-ն իր որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա.Հ.-ին և Ս.Դ.-ին:
Ֆ.Պ.-ն, տեղեկանալով վերոնշյալի մասին, իր հերթին դիմել է իր մտերիմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ Ար.Հ.-ին:
2026 թվականի ապրիլի 23-ին, Ար.Հ.-ի կանչով Ա.Հ.-ն և Ս.Դ.-ն, հանդիպել են Ար.Հ.-ին, Ար.Հ.-ի եղբորորդուն և ևս երկու անձի: Ա.Հ.-ն և Ս.Դ.-ի ընկեր Ժ.Հ.-ն ավտոմեքենան վարել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանց, սակայն վերջիններս փախել և մտել են շքամուտք, որից հետո սկսվել են վիճաբանություն և ծեծկռտուք: Վիճաբանության ժամանակ Ա.Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար.Հ.-ի եղբորորդուն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս, իսկ Ժ.Հ.-ն ապօրինի կրած ատրճանակով կրակոցներ է արձակել Ար.Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի տակ, որից հետո հեռացել են:
Նշված դեպքից հետո վերոնշյալ անձանց միջև առաջացել են լարված և թշնամական հարաբերություններ, ինչի հետևանքով Ս.Դ.-ն, Ա.Զ.-ն, Է.Հ.-ն, Հ.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Հ.-ն նախապատրաստել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը: Մասնավորապես՝ լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազենները, դարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքում, որից հետո նկատել են Ար.Հ.-ի ավտոմեքենային նմանվող ավտոմեքենա, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:
Քննությամբ պարզվել է նաև, որ Ար.Հ.-ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմանները, մասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ:
Դատախազն 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համար: Բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը:
-
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. նախարարություն
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
«Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
-
Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ
Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։
Հորդորում ենք՝
• չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,
• չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,
• «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։
Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով:
ՆԳՆ կիբեռոստիկանություն
t.me/cyberpolice_arm -
Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ. Դավիթ Խաժակյանը հեռանում է «Լուսավոր Հայաստանից»
21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:
Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։
Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:
«Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…» – Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով:
-
Աշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհին
Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի ընթացքում վեճի մեջ մտած բժշկուհի Արփինե Սողոյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացրել է նրա դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը։
Տաթևիկ Սողոյանն նշել է, որ մայրիկի աշխատանքից ազատվելը տեղի է ունեցել հաստիքի կրճատման հիմքով՝ 21 տարվա անբասիր աշխատանքի ավարտին։ Նա նաև ընդգծել է, որ պաշտոնական բացատրությունը՝ բյուջեի սղության մասին, անհամապատասխան է համայնքի ծախսերին։
ՍիվիլՆեթը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով մեկնաբանություն այս դեպքի վերաբերյալ։
Արփինե Սողոյանը 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է։ Մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ նա մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին հայրենիքի գողության և հազարավոր զոհերի պատասխանատվության մեջ։
Դեպքի ժամանակ Փաշինյանն արձագանքել է կոշտ արտահայտություններով, որոնցում հիշատակում էր նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին որպես «լակոտներ»։
Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ բժշկուհուն աշխատանքից ազատելու հնարավորություն կա։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատեց, որ քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատում չի իրականացվի։
-
Ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, բայց Երևանի քաղաքապետարանը մերժել է պատճառված վնասի փոխհատուցման պահանջը | Հասարակություն
ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով մերժվել է Արմեն Գեղամյանի դիմումը՝ ծառի ընկնելու հետևանքով վնասված ավտոմեքենայի համար 420-500 հազար դրամի չափով վնասի փոխհատուցում ստանալու պահանջի վերաբերյալ։ Ըստ որոշման՝ դիմողի ներկայացրած փաստաթղթերով չի հիմնավորվել վնասի չափը, վնասվածքների առաջացման պատճառները և պատահարի ու պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապը, քանի որ չեն ներկայացվել համապատասխան փորձագիտական եզրակացություններ։ Այդ պատճառով Երևանի քաղաքապետարանը վնասի փոխհատուցման պահանջը համարել է չհիմնավորված և մերժել դիմումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Որոշումն ուժի մեջ կմտնի այն ստանալու հաջորդ օրը։ Այն կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արմեն Գեղամյանի 2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումի քննության նպատակով 2026 թվականի հունիսի 25-ին, ժամը 11.00-ին հրավիրված լսումների մասին 2026 թվականի հունիսի 12-ի թիվ 07/77432-26 գրությամբ պատշաճ ծանուցվել է Արմեն Գեղամյանը, սակայն լսումներին չի ներկայացել:Ուսումնասիրելով 2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դիմումին կից ներկայացված ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Դիմումով Արմեն Գեղամյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի մայիսի 14-ին, ժամը՝ 21:00-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 29 հասցեի դիմաց ծառն իր սեփականությունը հանդիսացող «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 420.000-500.000 (չորս հարյուր քսան հազարից հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի աշխատակցի կողմից
2026 թվականի մայիսի 14-ին կազմվել է հասցե այցելելու վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն՝ Մարաշի բաժնի ՕՕԿ-ից ստացված հաղորդման շրջանակներում Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 29 հասցե այցելելու արդյունքում պարզվել է, որ նշված հասցեի դիմաց գտնվող ծառի մեծ ճյուղը կոտրվել և ընկել է նույն հասցեում կայանված՝ «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա: 2026 թվականի ապրիլի 18-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB828872 վկայագրի համաձայն՝ «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Արմեն Գեղամյանի սեփականությունը:Դիմումի ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից 2026 թվականի հունիսի 13-ին պարզաբանվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց թիվ 29 հասցեի դիմաց 2026 թվականի մայիսի 14-ին կոտրված և «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկած կենսունակ հացենու հաստաբուն, կենսունակ ցողունը մայիսի 15-ին նույն կազմակերպության կողմից մասնատվել և դուրս է բերվել տարածքից:
2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով Արմեն Գեղամյանի կողմից չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասի չափի, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Դիմումին կից չեն ներկայացվել «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 420.000-500.000 (չորս հարյուր քսան հազարից հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արմեն Գեղամյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ -
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունումՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինԱռանց Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարծում եմ՝ ամենամեծ հնարավորություններն ունի Ֆրանսիան. Տիգրան Ավինյան
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունումՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինԱռանց Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարծում եմ՝ ամենամեծ հնարավորություններն ունի Ֆրանսիան. Տիգրան Ավինյան