Blog

  • «Աբովյան» ՔԿՀ-ում ՄԻՊ-ի ներկայացուցիչները հանդիպել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Արեգնազ Մանուկյանին

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

    Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

    Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։

    Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

  • Երևանում մեկնարկել է արվեստի «ծիրանային» փառատոնը – ԱՄԲԻՈՆ NEWS

    23-րդ տարին անընդմեջ Հայաստանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը։

     

    Թեև փառատոնի սկիզբը դեռ երեկ՝ հուլիսի 12-ին, բայց հանդիսավոր բացումն այսօր էր։ Ստուգատեսը բացվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։

     

    Փառատոնի շրջանակներում ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ Երևանում է ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը, որը դեռ այս տարվա մարտին առաջադրվել էր «Օսկար» մրցանակի՝ «Մեղսավորները» ֆիլմի համար։ Պատվավոր հյուրերից է նաև ֆրանսահայ

     

    Փառատոնը կտևի մինչև հուլիսի 19-ը:

     

     

  • ՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասին



    Ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել սոցիալական ցանցերում տարածվող կեղծ գովազդների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն հափշտակել քաղաքացիների ֆինանսական միջոցները։

    Վերջին շրջանում Facebook և Instagram հարթակներում «Telcell Wallet»-ի անվամբ հայտնվում են հայտարարություններ՝ Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար օգտվելու առաջարկով։

    Այս գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներին խնդրվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդը տրամադրելուց հետո հանցագործները ստանում են մուտք դեպի «Telcell Wallet» համակարգը, ինչը հնարավորություն է տալիս հափշտակել նաև բանկային քարտերին կցված գումարները։

    ՆԳՆ-ից կոչ են անում քաղաքացիներին զգուշանալ նման առաջարկներից և չմուտքագրել անհայտ աղբյուրներից ստացած հաստատման կոդերը։


  • Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է | Հասարակություն

    Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5-րդ կիլոմետրին բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ տուժածներից մեկը՝ 6 ամսական երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

    Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացած երեխայի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք (տուգանային հրապարակ)։

  • Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապա





    Aysor.am-ի տեղեկություններով` արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնաթիռով մեկնել է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնք: Վաղ առավոտից ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածներին:

    Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10–29–ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Նա տեղեկացրել է, որ իր արձակուրդը կանցկացնի Հայաստանում:

    «Կլինեն որոշ հարցեր՝ այդ թվում տարածաշրջանային, որոնց հետ կապված ես ամենօրյա ներգրավված կլինեմ, ըստ անհրաժեշտության»,-հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետը։




    դիտվել է 446 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

  • Ողբերգական ավտովթար․ կա զոհ – Սյունիք ՀԸ

    Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
    Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժնի , որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

    Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 6 ամսական երեխա է։

  • Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինի

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 14-ին, ժամը 10:00-ից մինչև հուլիսի 15-ը, 10:00-ն կդադարեցվի Մայիսի 9-ի, Վ.Շենգավիթ 2 փ., Կատովսկու, Մուսայելյանի, Դոդոխյանի, Ղարիբջանյանի, Պատկանյանի, Եղբայրության, Արագածի փողոցների, Մանանդյան 20-41ՀԿՑ շենքերի, Մանթաշյան 10-55 շենքերի , Չեխովի 1-32 շենքերի , Բագրատունյաց 15 շենքի, Գ.Նժդեհ 1-30 շենքերի ջրամատակարարումը:

  • Իսրայելում հետաձգվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

    Իսրայելում հետաձգվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԻսրայելում հետաձգվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը Կնեսետում (խորհրդարան), հայտնում է Jerusalem News Syndicate (JNS)-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։

    Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, Իսրայելի կառավարությունը կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Կառավարության որոշումից հետո համապատասխան բանաձևը նախատեսվում էր ներկայացնել Կնեսետի քննարկմանը։

    JNS-ի տեղեկություններով՝ Իսրայելի կառավարության որոշումն ընդունվել էր զգայուն դիվանագիտական իրավիճակում․ տարածաշրջանում լարվածությունն աճել էր Իրանի հետ հրադադարի խախտման և Պարսից ծոցում շարունակվող հարձակումների ֆոնին։

    Բացի այդ, որոշումն ընդունվել էր անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել ապահովել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը։

    Պարբերականը նաև նշում է, որ այս շաբաթվա վերջում Կնեսետը կանցնի ամառային արձակուրդի և մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները նիստեր չի անցկացնի

  • ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել

    Եվրամիության ԱԳ նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կհաստատեն Հայաստանի համար ԵՄ առաքելության ստեղծումը՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար, ինչը փաստացի նշանակում է պայքար Ռուսաստանի ազդեցության դեմ։ Համապատասխան հայտարարությունը արել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ ժամանելով ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

    «Նախարարները կհամաձայնեցնեն Հայաստանի հետ գործընկերության համար նոր առաքելության ստեղծումը, որը կզբաղվի այնտեղ նրանց դիմակայած հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարով», – ասել է Կալլասը։

    Բրյուսելի հայտարարություններում «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար» ասելով հասկացվում է ռուսական ազդեցությանը հակազդումը։ ԵՄ նմանատիպ առաքելություններ աշխատում են Ուկրաինայում և Մոլդովայում։

  • ԱՄՆ-ն հարվածել է Իրանի թիրախներին, Թեհրանը՝ տարածաշրջանի…

    ԱՄՆ-ն հարվածել է Իրանի թիրախներին, Թեհրանը՝ տարածաշրջանի…