Blog

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»

    Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 21-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավոր կերպով կբաշխի Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորական մանդատները։ ԿԸՀ-ում արդեն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ կազմակերպելու մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը։

    Իհարկե, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է, իսկ նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրված մոտ 60 հազար ձայները, ըստ ներկայացված պնդումների, գողացվել են, բայց, դե, կարևորը՝ ՔՊ-ն գոհ է։

    Սակայն ուշագրավն այն է, որ թեև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հանդիսավոր միջոցառմանը, այնուամենայնիվ, քաղաքական ուժերի ներսում դեռևս հստակություն չկա, թե վերջնականապես ովքեր են ստանալու պատգամավորական մանդատները և համալրելու նոր խորհրդարանը։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրում այս պահին պահպանվում է տարբեր աստիճանի անորոշություն։

    Ամենակայուն իրավիճակը, թերևս, «Հայաստան» դաշինքում է, թեև այստեղ ևս առնվազն երկու պատգամավորի մասով հարցերը դեռևս բաց են մնում։

    Առաջինը ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, դատախազը մտադիր է Ազգային ժողով մտնել՝ Սաղաթելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդման շրջանակում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Այդ հանգամանքը, բնականաբար, անորոշության մեջ է պահում նրա հետագա պատգամավորական կարգավիճակը։

    Երկրորդ խնդրահարույց հարցը վերաբերում է Աղվան Վարդանյանին։ Վերջինս մինչև ընտրությունները հրապարակայնորեն հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից։ Սակայն մինչ օրս նման որոշում չի կայացրել։ Ավելին՝ «Հայաստան» դաշինքի ներսում այս հարցը դարձել է լուրջ դժգոհությունների պատճառ։ Դաշինքի անդամները տարբեր շրջանակներում քննադատում են Աղվան Վարդանյանին՝ նշելով, որ նա չի կատարել սեփական հրապարակային խոստումը և շարունակում է կառչած մնալ պատգամավորական մանդատից, ինչով նաև խոցելի վիճակում է դնում քաղաքական թիմին։ Մինչդեռ, եթե նա հեռանա, կգա Գառնիկ Դանիելյանը, որը, ըստ այդ գնահատականների, ընդունված կերպար է բոլոր կողմերում։

    Էլ ավելի մեծ անորոշություն է տիրում «Ուժեղ Հայաստան» դաշինքում։ Ինչպես հայտնի է, նախընտրական 200 հոգանոց համամասնական ցուցակից ինքնաբացարկների հետևանքով մնացել է շուրջ 90 թեկնածու, որոնցից պատգամավորական մանդատ պետք է ստանան 29-ը։ Սակայն նույնիսկ այս փուլում վերջնականապես պարզ չէ, թե ովքեր են լինելու այդ թեկնածուները։ Մեր տեղեկություններով՝ համեմատաբար ճանաչված և հանրությանը հայտնի մի շարք դեմքեր հրաժարվում են խորհրդարան մտնելուց, ինչի հետևանքով ցուցակի վերջնական պատկերը շարունակում է փոփոխվել։

    Ոչ պակաս անորոշ է նաև իրավիճակը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Նիկոլ Փաշինյանն այս օրերին արձակուրդում է և լեռնագնացությամբ է զբաղված, մինչդեռ իշխանական թիմը սպասողական վիճակում է։ Մեր տեղեկություններով՝ նույնիսկ նախարարները հստակ չգիտեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում կառավարության նոր կազմավորման ժամանակ, ինչի հետևանքով մինչև այս պահը չափազանց սահմանափակ թվով թեկնածուներ են հրաժարվել պատգամավորական մանդատներից։

    64 անդամ ունեցող իշխանական խմբակցության ապագա կազմի վերաբերյալ նույնպես դեռ բազմաթիվ հարցականներ կան։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն լինելու է Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում դիտարկվում են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, խմբակցության ղեկավարի պաշտոնը վստահվելու է Արուսյակ Մանավազյանին, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Ալխաս Ղազարյանն է։ Թիմի մնացած անդամների, հանձնաժողովների ղեկավարների և այլ առանցքային պաշտոնների վերաբերյալ, սակայն, դեռևս խոր անորոշություն է պահպանվում։

    Այսպիսով, մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրջորեն նախապատրաստվում է հուլիսի 21-ի հանդիսավոր արարողությանը՝ պատգամավորական մանդատները պաշտոնապես հանձնելու համար, խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերում դեռ շարունակվում են ներքին քննարկումները, հաշվարկներն ու վերջին պահին կայացվող որոշումները, որոնք կարող են էապես ազդել նոր Ազգային ժողովի վերջնական կազմի վրա»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»



    Հասարակություն


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Արտաքին հետախուզության ծառայությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1130-Ն որոշման մեջ։ Համապատասխան որոշմամբ սահմանվում է Հայաստանի պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ գաղտնի աշխատանքների համար նախատեսված) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը։ Որոշման համաձայն, պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում է Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի տնօրինությանը հանձնված շենքերի ու շինությունների մասով՝ կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում են վերջիններս։ Որոշմամբ սահմանվում է նաև, որ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի տնօրինությանը հանձնված շենքից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնության տրամադրումը Կոմիտեն նախապես պետք է ստանա նաև ԱԱԾ-ի ու ՊՆ-ի համաձայնությունը, իսկ պատմամշակութային հու շարձանների դեպքում՝ ԿԳՄՍՆ-ի դրական կարծիքը։ Հաշվի առնելով Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության գործունեության անվտանգային ստանդարտները, մասնավորապես՝ ծառայության կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանումը, ծառայության սեփական անվտանգության ապահովման և ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի մասով նախատեսված կարգավորումների տրամաբանությամբ առանձնահատուկ կարգավորում նախատեսելով նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մասով։ Որոշման ընդունման արդյունքում ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերի տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը կդիտարկի և օպերատորների հետ համապատասխան պայմանագիրը կկնքի ԱՀԾ-ն, իսկ ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենք-շինություններից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տրամադրելուց առաջ Կոմիտեն կստանա ԱՀԾ-ի համաձայնությունը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն․ օր իններորդ

    Փառատոնի հուլիսի 12-ի ծրագիրը հագեցած էր և բազմազան՝ երաժշտական ստեղծագործությունների առումով։ Երաժիշտ-կատարողները տարբեր սերնդի ներկայացուցիչներ էին, ուստի միահյուսվել էին փորձն ու երիտասարդական ներշնչանքը։ Փառատոնի կազմակերպիչներն անընդհատ փոփոխում են նախօրոք հայտարարված երկացանկը՝  անակնկալներ մատուցելով հանդիսատեսին։

    Համերգային ծրագիրը բացվեց Յոհան Սվենդսենի «Օկտետ լյա մաժոր, մաս 1-ին» ստեղծագործության կատարմամբ։ Բեմահարթակում երաժիշտների ութնյակն էր՝ Սելմա Թայլման (առաջին ջութակ),  Հելդեր Սոարես (երկրորդ ջութակ), Օվսաննա Հարությունյան (երրորդ ջութակ), Հաննա Շիրինյան-Ռոդե (չորրորդ ջութակ)՝  Իբեն Թայլման (առաջին ալտ), Հայկ Շահբազյան (երկրորդ ալտ), Ալեքսանդր Շիրինյան-Ռոդե (առաջին թավջութակ), Դենիս Պուստովգար (երկրորդ թավջութակ)։

    Այնուհետև Անդրեյ Բարանովը (ջութակ), Աննա Սարկիսովան (դաշնամուր) հնչեցրին Ֆրից Կրայսլերի «Լիբեսլայդ» ստեղծագործությունը։

    Հաջորդիվ հնչեց Լուիջի Բոկերինիի «Ֆանդանգո» գործը։ Բեմահարթակում էին Էդուարդ Հրմուշյանը (կիթառ), Կարեն Շահգալդյանը (առաջին ջութակ), Սելմա Թայլմանը (երկրորդ ջութակ), Փոլ Թալլոքը (ալտ), Նարեկ Հեքեքյանը (թավջութակ)։ Փառատոնի համերգների երկացանկում հաստատուն տեղ ունի գերմանացի կոմպոզիտոր Յոհան Բրամսը։ Այս անգամ հնչեց հանրաճանաչ կոմպոզիտորի «Դաշնամուրային կվինտետ» ստեղծագործության առաջին մասը՝ Մարիաննա Շիրինյանի, Էլլի Սուի, Հրաչյա Ավանեսյանի, Պոլ Թալլոքի, Ֆրանցիսկո Վիլայի կատարմամբ։

    Ընդմիջումից հետո հանդիսատեսին երաժշտական հրավառություն էր սպասվում։ Նախ հնչեց Դմիտրի Շոստակովիչի «Լարային կվարտետ թիվ 8» հինգ մասանոց ստեղծագործությունը։ Կոմպոզիտորի՝ քառյակի համար գրված այս գործը հնչեցրին՝ Անդրեյ Բարանով (առաջին ջութակ), Հրաչյա Ավանեսյան (երկրորդ ջութակ), Լուան Կազալ (ալտ), Սևակ Ավանեսյան (թավջութակ)։

    Ծրագրի ավարտը հետաքրքրական էր հնչեց 20-րդ դարի սկզբի ռումինացի կոմպոզիտոր Ջորջ Էնեսկուիի «Ջութակի սոնատ թիվ 3, օպուս 25» ստեղծագործությունը, որ նրա ամենահայտնի գործերից է։ Այն հնչեցրին 2 վիրտուոզ երաժիշտ-կատարողներ՝ Մարիաննա Շիրինյանը և ֆրանսիացի ջութակահար Ժիլ Ապապը։ Ինքնատիպ մի արվեստագետ, որ համադրում է դասական երաժշտությունը ֆոլկի, ջազի և համաշխարհային երաժշտության ավանդույթների հետ։

    Վահրամ Օրբելյան

  • Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները:

     

    Մասնավորապես՝

    – սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,

    – խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

    – առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

    – խոհանոցի բացվող պատուհանը չի ունեցել համապատասխան միջատապաշտպան ցանց։

     

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

     

    Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ։ Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։

    Նրա խոսքով՝ հանձին Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ «Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսները փնտրել ամբողջ աշխարհում»։

    Անդրադառնալով 907-րդ ուղղմանը՝ Ալիևը հայտարարել է, որ այն հնացած է և պետք է չեղարկվի։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով կասեցրել է դրա գործողությունը, սակայն քաղաքական իմաստով այն դեռևս պահպանվում է։

    Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ որքան շուտ ԱՄՆ Կոնգրեսը լիովին չեղարկի ուղղումը, այնքան ավելի օգտակար կլինի բոլոր կողմերի համար։ Նա հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք ուղղումը փաստացիորեն ոչ մի դեր չի խաղում։

  • Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Կարապետյան

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը գրել է.

    Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է.

    Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:

    Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում՝ Միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում:

    Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը:

  • Գագիկ Ծառուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շվեյցարաբնակ ճանաչված լուսանկարիչ և իրավապաշտպան Դեմիր Սյոնմեզը, հաջակցություն Գագիկ Ծառուկյանի, բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

    Նա տեղեկացրել է, որ նամակն ուղարկել է 120,000 էլեկտրոնային հասցեների, փոխանցել է արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների, միջազգային լրագրողական կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների։

  • 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. Fitch Ratings-ի կանխատեսումը | Էկոնոմիկա

    Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

    «Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։ Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

  • Ադրբեջանի տարածքով ՀՀ է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ և Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանղ

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ։ Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։

    Նրա խոսքով՝ հանձին Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ «Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսները փնտրել ամբողջ աշխարհում»։

    Անդրադառնալով 907-րդ ուղղմանը՝ Ալիևը հայտարարել է, որ այն հնացած է և պետք է չեղարկվի։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով կասեցրել է դրա գործողությունը, սակայն քաղաքական իմաստով այն դեռևս պահպանվում է։

    Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ որքան շուտ ԱՄՆ Կոնգրեսը լիովին չեղարկի ուղղումը, այնքան ավելի օգտակար կլինի բոլոր կողմերի համար։ Նա հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք ուղղումը փաստացիորեն ոչ մի դեր չի խաղում։