Blog

  • Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում

    Հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Վրաստանում կայացել է Ուշուի Բաթումի միջազգային բաց առաջնությունը: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերցիան մրցավայր էր մեկնել 44 հոգանոց պատվիրակությամբ, որոնցից 36-ը մարզիկներ էին` 6-ը` թաոլու, 30-ը` սանդա ոճից: Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 37 մեդալ` 27-ը` Սանդայից, 10-ը` Թաոլուից:

    • Թաոլու ոճ Պատանիներ Արտաշես Ալավերդյան- Nandao (թուր) -1-ին տեղ, Double daggers (դանակներ) — 2-րդ տեղ, Choy Li Fut (բռունցքներ) — 3-րդ տեղ
    • Ալիսա Ալեսքսանդրովսկայա — Double daggers (դանակներ) — 2-րդ տեղ, Choy Li Fut (բռունցքներ) — 2-րդ տեղ
    • Արվանի Ռուդովա — Chanquang 32 — 2-րդ տեղ
    • Դեռահասներ Գևորգ Փարսադանյան — Nangun (փայտ) — 1-ին տեղ, Nandao (թուր) — 1-ին տեղ, Nanquan (բռունցքներ) — 2րդ տեղ
    • Մելս Այդինյան Daoshu (թուր) — 3-րդ տեղ
    • Սանդա Մեծահասակներ Ժիրայր Պետրոսյանը 56կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Ռուբեն Մարգարյանը 65կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Դավիթ Վարդանյանը 70կգ քաշային կարգում — 1-ին տեղ Երիտասարդներ
    • Դավիթ Հովհաննիսյանը 52կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Ռաֆայել Առաքելյան 52կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Պատանիներ Անդրանիկ Խոսրովյանը 36կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Արսեն Սիմոնյանը 36կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Սերյոժա Ասատրյանը 39կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Տիգրան Չիլինգարյանը 39կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Էդուարդ Սարգսյանը 42կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Սամվել Թադևոսյանը 42կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Գրիշա Ալիխանյանը 45կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Ալեն Դավթյանը 45կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Տիգրան Մելքոնյանը 48կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Կարո Բաղրամյանը 48կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Սարգիս Երիցյանը 52կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Պավել Մանգասարյան 60կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Միքայել Ալավերդյանը 68կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Ժորա Հովհաննիսյանը 72կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Դեռահասներ Արման Տերզիկյանը 26կգ քաշային կարգում (9-11) — 1-ին տեղ
    • Աշոտ Թադևոսյանը 28կգ քաշային կարգում (9-11) — 3-րդ տեղ
    • Արտյոմ Եղիազարյան 30կգ քաշային կարգում (9-11) — 1-ին տեղ
    • Արարատ Իսոյանը 30կգ քաշային կարգում (9-11) -2-րդ տեղ
    • Մհեր Նավասարդյանը 34կգ քաշային կարգում (9-11) — 3-րդ տեղ
    • Ռոբերտ Պողոսյանը 34կգ քաշային կարգում (9-11) -3րդ տեղ
    • Մհեր Դարբինյանը 26կգ քաշային կարգում (7-8) — 1-ին տեղ
    • Տիգրան Պողոսյանը 32կգ քաշային կարգում (7-8) — 1-ին տեղ
    • Առաջնությանը մասնակցում էին նաև 4 մրցավարներ` Արամ Այդինյանը և Տանյա Հովհաննիսյանը Թաոլու ոճում, Գոռ Տերզիկյանը և Վալեր Սիմոնյանը՝ Սանդա ոճում:
  • ՄԵՐ ԽՈՍՔԸ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

     

    Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ, որ դատարանի շրջափակում Հայ Եկեղեցու դեմ մերժելի գործընթացների առնչությամբ ձեր ընդվզումն արտահայտելուց հետո այժմ, համախմբված Մայր Տաճարում, միասնական աղոթք բարձրացրեցինք առ Աստված մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար։

     

    Հայոց Եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված ու փրկություն և աննահանջ պահապանը հայոց ինքնության ու ազգային-հոգևոր ժառանգության։

     

    Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվումԵկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և Եկեղեցին իրենցկամքին հպատակեցնելու, ինչպես և քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելու։ Արդարև, Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։

     

    Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքներով նաև Մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի կողմից ինքաբացարկ հայտնելու պատճառով։

     

    Մենք լի ենք հավատով և վճռականությամբ, սիրելիներ, պաշտպանելու Մեր արդար իրավունքները՝երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով։

    Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով Մենք շարունակելու ենք Մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների և արգելքների, քանզի, ինչպես սաղմոսերգուն է ասում, «Աստված ապավենն ու զորությունն է մեր, և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ» (Սաղմ. 45.2)։ Անտարակույս, Մեր ապավինությունն Աստված է, և Մեր ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի և հարազատ երկրի համար է։

     

    Սիրելի հավատավոր հայորդիներ, աղոթական համախմբումի այս պահին Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում ձեզ և եկեղեցասեր Մեր բոլոր զավակներին ի Հայաստան և ի սփյուռս, ազգային ու հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին,գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչներին, որոնք առկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են Մայր Եկեղեցուն և նրա ազգօգուտ առաքելությանը։ Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնենչարակամության ու ատելության խոսույթները։Մենք պիտի համառ ու տևական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրասիրությամբ ու համերաշխությամբ, և մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն Եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները։

     

    Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ իրողություններից ու փորձություններից բարիքներ է վեր հանում իր Սուրբ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի համար։ Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատուն նվիրումը Աստծուն, հայրենիքին և Եկեղեցուն, անխախտ հավատարմությունը՝ ազգային-հոգևոր մեր սրբազան արժեքներին։ Արտաքին և ներքին սպառնալիքների հանդիման ամրապնդենք մեր ազգային միաբանությունը, արդյունավորենք մեր ընթացքը հայրենանվեր ու ազգաշահ գործերով և ըստ առաքյալի պատգամի՝ զորանանք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ (Եփ. 6.10):

     

    Հավատում ենք, որ մեր Սուրբ Եկեղեցին Աստծո ողորմությամբ և մեր ժողովրդի անսակարկ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին՝ ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի։

     

    Մեր հայացքն ուղղված է Աստծուն և Մեր ջանքերը՝ հայրենիքի շինությանն ու մեր ժողովրդի սպասավորությանը։ Թող Աստված օրհնի հայոց պետությունը, անվրդով ու խաղաղ պահի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս այսօր և միշտ և հավիտյան։

     

    Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն։

  • Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային Դաշինք



    «Հանրային դաշինք»-ը խստորեն դատապարտում է Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու բռնադատավարությունը՝ այն գնահատելով որպես Հայաստանում ժողովրդավարական հակակշիռների կազմաքանված համակարգի դրսևորում։

     

    Այսօր տեղի ունեցողը միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ նրա առաջնորդի հարցը չէ։

    Այն հետևանք է այնպիսի կառավարման համակարգի, որտեղ իշխանության առանցքային լծակները փաստացի կենտրոնացված են մեկ քաղաքական կենտրոնի ձեռքում։

     

    Երբ դատարանները, իրավապահ մարմինները և սահմանադրորեն անկախ պետական ինստիտուտները կորցնում են իրենց ինքնուրույնությունը, դրանք դադարում են ծառայել Սահմանադրությանն ու օրենքին և վերածվում են քաղաքական կամքի իրականացման գործիքների։

     

    Այս իրողությունը ոտնահարում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներում ամրագրված սկզբունքների կենսագործումը, խաթարում է իշխանությունների տարանջատման և փոխադարձ զսպումների ու հակակշիռների սահմանադրական համակարգը և լուրջ կասկածի տակ դնում պետության կողմից իրավունքի գերակայության ապահովումը։

     

    Միաժամանակ, այն հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին՝ ապահովելու անկախ և անաչառ արդարադատություն, արդյունավետ իրավական պաշտպանություն և ժողովրդավարական կառավարում։

     

    «Հանրային դաշինք»-ը համոզված է, որ Հայաստանի ապագան հնարավոր չէ կառուցել անձնակենտրոն իշխանության, քաղաքական ազդեցության տակ գտնվող դատարանների և ընտրովի արդարադատության վրա։

    Երկիրը կարիք ունի իրական սահմանադրական կառավարման, անկախ դատական իշխանության և արդյունավետ հակակշիռների, որոնք կբացառեն իշխանության կենտրոնացումը մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի ձեռքում։

     

    Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հասարակական ու քաղաքական ուժերին պաշտպանել Սահմանադրությունը, իրավական պետության սկզբունքները և ժողովրդավարական ինստիտուտների անկախությունը։

     

    «Հանրային դաշինք»՝ իշխանությունների հակակշռման համար


  • Նովոռոսիյսկի մոտ անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է տեղի ունեցել թուրքական դրոշով նավի վրա | Քաղաքականություն

    Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Նովոռոսիյսկի նավահանգստի ափերի մոտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական դրոշով բեռնատար նավի վրա։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները

    Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով անձնակազմի անդամներ չեն տուժել։

    Միջադեպից  հետո նավը ուղևորվել է Ստամբուլ։ Նավը կուղարկվի նավաշինարան՝ վնասի գնահատման և վերանորոգման համար։

    MV Gulluk-ը չոր բեռնատար նավ է, որը կառուցվել է 2002 թվականին և օգտագործվում է միջազգային ծովային տրանսպորտի համար։ 

  • Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեինՄեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծըՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանՊատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան

    Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեինՄեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծըՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանՊատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան

  • Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում





    Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը երթևեկության յուրաքանչյուր մասնակցի պարտականությունն է։ Այդ ուղղությամբ վերահսկողությունը, իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից են։

    Օգոստոսի 5-ին Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում մոտոցիկլետներով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես մոտոցիկլետավարների կողմից ճանապարհային երթևեկության և հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնների խախտումները։

    Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 34 մոտոցիկլետ։ Մասնավորապես, հայտնաբերվել են առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 22, մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու՝ 17, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու՝ 6, ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո մոտոցիկլետն այդ համարանիշերով վարելու 2 և այլ իրավախախտման դեպքեր։

    Հաշվառման համարանիշը փակելու կամ դրա տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելու փորձը վարչական պատասխանատվությունից խուսափելու միջոց չէ։ Պարեկային ծառայողների տեսադաշտից նման խախտումները չեն վրիպում։

    25 հազար դրամ և 2 տուգանային միավոր է նախատեսված տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելու համար։

    Առանց հաշվառման համարանիշի, փոխարինված կամ այլ համարանիշով մոտոցիկլետ վարելն առաջացնում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով, իսկ վարելու իրավունք չունեցող կամ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ սահմանված է 200 հազար դրամ տուգանք։

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնները, զերծ մնալ դրանք փակելուց, ծալելուց կամ տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելուց և երթևեկել բացառապես պատշաճ փակցված և ընթեռնելի համարանիշով։

    Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված ուժեղացված ծառայությունները շարունակական են։




    դիտվել է 62 անգամ

  • Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում․ «Հրապարակ»

    Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է. Շաբաթներ առաջ գրել էինք, որ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը բերդերում ռեյդ է իրականացնում, հնազանդեցնում կամային, փորձառու պաշտոնյաներին: Հատկապես նրանց, ովքեր փորձում են իր հրահանգներին առարկել, խմբագրել որոշ կարգադրություններ։

    «Արթիկ» ՔԿ պետի լիազորություններն էին ժամանակավորապես դադարեցրել, ծառայողական քննություն հայտարարել։ Տեղեկացանք, որ տիկին Թադեւոսյանն ու իր տեղակալ Սահակ Գրիգորյանը կադրային ջարդ են սկսել բոլոր ՔԿՀ-ներում:

    Բոլորին ասվել է` կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք զբաղեցրած պաշտոններից, ովքեր դիմադրում են եւ ազատման դիմումներ չեն գրում, մի քանի նկատողություն տալով` ազատում են աշխատանքից։ Օրինակ, «Արթիկի» ռեժիմի պետ Արսեն Դանիելյանին ազատել են` պետի դեմ «ցուցմունք» չտալու համար։ Երկարամյա աշխատակից Սմբատ Բուլղադարյանին են ազատել: Մեր աղբյուրի խոսքով՝ ազատվողը պատրաստվում է հայցադիմումներ ներկայացնել ՔԿԾ պետի դեմ: «Արթիկի» նախկին պետ Արտակ Ղազարյանն արդեն դատական կարգով վիճարկել է իր ազատման հրամանը։

  • Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան

    Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան

  • ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը՝ հրամայելով դադարեցնել շինարարությունը։ Դատարանը որոշել է, որ դրա համար անհրաժեշտ է Կոնգրեսի հաստատումը։


    Նշենք, որ Թրամփի որոշմամբ նախորդ տարի Սպիտակ տան արևելյան թևում սկսվել էր կառուցվել պարահանդեսային դահլիճը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ձեռնարկատեր Իլոն Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվածները կառավարելու համար, և կոչ է արել համաձայնության գալ Ռուսաստանի հետ, հաղորդում է The Atlantic-ը:


    Լրատվամիջոցը նախկինում հաղորդել էր, որ Զելենսկին խնդրել է Թրամփին ազդել Մասկի վրա, որպեսզի նա թույլ տա Ուկրաինային օգտագործել Starlink-ը հարվածները կառավարելու համար։

    Հետևեք մեզ՝ այստեղ