Blog

  • Թրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ 

    «Ինչ-ինչ պատճառներով, անկախ նրանից՝ նախագահը դեմոկրատ է, թե հանրապետական, նրա կուսակցությունը պարտվում է միջանկյալ ընտրություններում։ Եվ դա այդպես է եղել վերջին 100 տարիների ընթացքում՝ ոչ թե 50, այլ 100»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

    Թրամփն հավատում է, որ «հանրապետականները կհաղթեն և կպահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ»։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՆՇԵԼՈՒ ՏԱՇՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ

    Հարգելի’ հայրենակիցներ, սիրելի տաշտունեցիներ

    Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 14:00-ից, Տաշտուն բնակավայրում կմեկնարկեն Տաշտուն գյուղի օրվան նվիրված տոնական միջոցառումները։

    Սիրով հրավիրում ենք բոլորիդ։

  • Փաշինյան․ ՌԴ սահմանափակումները վնասում են ԵԱՏՄ-ի ընկալմանը…

    Փաշինյան․ ՌԴ սահմանափակումները վնասում են ԵԱՏՄ-ի ընկալմանը…

  • «Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան |

    «Ասացիք՝ ո՞վ ա ավելի շատ տվել Ղարաբաղին, քան Սամվել Կարապետյանը․ ցնցվել եմ այդ նախադասությունից»,- ԱԺ ամբիոնից դիմելով «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանին՝ ասաց ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը։ Դահլիճից հնչեց Վարդևանյանի՝ «նկատի ունեի բարեգործությունը» արտահայտությունը։ Ղազարյանը շարունակեց․ «Ելույթով կպատասխանեք, ձեր ասածը չի լսվում էդտեղից, իմ ասածն է էստեղից լսվում եթերում։ Էդ զգայունությունը չունենալը, տենց արտաբերելը․․․մարդիկ իրենց կյանքն են տվել էդ խնդրի կարգավորման համար։ Զգում եմ, որ մենք լրիվ տարբեր սոցիալական խմբերից ենք։ Իմ ընտանիքը փող չուներ, որ տար Ղարաբաղին, բայց իմ հայրը կամավորագրվել, գնացել ու մինչև վերջին րոպեն եղել է պատերազմի դաշտում, եղբայրս 44 օր կռվել է պատերազմի դաշտում։ Չեմ ուզում պատկերացնել էն մարդկանց վիրավորանքը, որոնք ընտանիքի անդամները չեն վերադարձել։ Ճիշտ է՝ ծանր ապրումներով, բայց իմը վերադարձել են։ Հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ոչ թե հիվանդանոցներում, այլ դիահերձարաններում եմ փնտրել։ Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին։ Հույս ունեմ՝ դա նկատի չեք ունեցել, որովհետև մարդիկ ձեզ լսում են»։

  • Այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով. Թանդիլյան

    Այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

    «Գրեթե երկու տարի մեր երկրում հոգևորականներ են դատվում, իսկ այսօր այդ գործընթացը հասել է իր ամենացավալի հանգրվանին․ իշխանությունը դատական դահլիճ է հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

    Րոպեներ անց մենք դժբախտություն ենք ունենալու ականատեսը դառնալու Հայաստանում տեղի ունեցած ամենախայտառակ դատավարություններից մեկին։ Դատվում է Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոսը։ Այս թիվը պարզապես համարակալում չէ․ այն շուրջ 1700 տարվա հավատքի, պատմության և ազգային ինքնության խորհրդանիշն է, որի նկատմամբ ոտնձգություն է կատարվում հենց մեր պետության ներսում։

    Այս դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է գիտակցի իր պատմական պատասխանատվությունը։ Ոչ մի պաշտոն, ոչ մի հրահանգ և ոչ մի քաղաքական իշխանություն չի կարող արդարացնել այնպիսի որոշումներ, որոնք խորացնում են հասարակական պառակտումը և հարվածում ազգային հիմնարար ինստիտուտների հեղինակությանը։

    Վստահ եմ՝ գալու է օրը, երբ Հայաստանում հաստատվելու է անկախ արդարադատություն, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն։ Իսկ այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով»,- նշել է նա։

  • Ծառուկյանի գործով միջնորդությունը մերժվել է․ «Այս լռությունը շատ բան է ասում»

    Գագիկ Ծառուկյանի գործով ներկայացված միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է։ Ավելին՝ որոշումը կայացվել է դեռ երեկ, բայց մինչ այս պահը գրեթե ոչ ոք դրա մասին չի խոսել, չի բարձրաձայնել։

     

    Այս լռությունը շատ բան է ասում։ Երբ պետք է աղմկել՝ աղմկում եք, իսկ երբ մարդու իրավունքների ու արդարության մասին է խոսքը՝ հանկարծ բոլորդ լռում եք։

     

    Ամոթ է այս ընտրովի «իրավապաշտպանությունը»։ Սատկեք դուք՝ ձեր կեղծ բարոյականությամբ։

  • ԱԱԾ-ն զեկույց է ներկայացրել | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հակահետախուզական, ռազմական հակահետախուզական, պետական սահմանի պահպանության, և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և խափանվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ համապատասխան հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, այդ թվում կանխվել և չեզոքացվել են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու, իշխանության յուրացման նպատակ ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց կողմից պետության անվտանգության, ինքնիշխանության, ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն, ահաբեկչական ծրագրեր և գործողություններ:        

    2026 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների վերաբերյալ  նախաքննական մարմիններին ներկայացված առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ:

    Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որից՝

    • 4-ը՝ պետական դավաճանության, 
    • 1-ը՝ պետական դավաճանության և լրտեսության փորձի,
    • 1-ը՝ լրտեսության փորձի, 
    • 1-ը՝ պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման նախապատրաստության, սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության, 
    • 5-ը՝ լրտեսության, 
    • 2-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու, 
    • 5-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով: 

    Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝

    • 1-ը՝ ահաբեկչության նախապատրաստության, 
    • 2-ը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու,
    • 3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով:

     

    Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության, և պետական սահմանում անվտան­գութ­յան ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներոի արդյունքում բացահայտված կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 197 քրեական վարույթ, որից՝

    • 97-ը՝ պետական սահմանն ապօրինի հատելու, դրա փորձի կամ հանցակցությամբ ապօրինի սահմանահատման (որից 56-ը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ), 
    • 83-ը՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու,
    • 3-ը՝ անօրինական միգրացիայի կազմակերպման հատկանիշներով:

     

    Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝

    • 28-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառության կամ դրանց ապօրինի իրացման, 
    • 12-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության,
    • 4-ը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

     

    Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 33 քրեական վարույթ, որից՝ 

    • 23-ը՝ ընտրակաշառք ստանալու և/կամ տալու, 
    • 3-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, 
    • 3-ը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, 
    • 2-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու, 
    • 2-ը՝ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով:

                       

    Հանրային ծառայության շահերի, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որից՝                                                                                        

    • 7-ը՝ կաշառք տալու և/կամ ստանալու,                                                            
    • 19-ը՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,                                                                                              
    • 10-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու,                                                            
    • 12-ը՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,                                          
    • 4-ը՝ փողերի լվացման,                                                                                          
    • 3-ը՝ ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու հատկանիշներով:
       

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախաքննական մարմիններին առերևույթ հանցանքների վերաբերյալ ներկայացված պատշաճ հաղորդումների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով: 

    ԱԱԾ

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ԱԱԾ-ն ներկայացրել է որոշ տվյալներ

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից 2026 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում ն…
  • Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

  • «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3

    «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3