Blog

  • Մի շարք մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում |

    Օգոստոսի 18-23-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամինհարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

    Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։

  • Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում. Արամ Վարդևանյան

    Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ նախագահ Արամ Վարդևանյանը:

    «Դուք որպես պատգամավոր քրեակատարողական այցելու՞մ եք, պահման պայմանները նայու՞մ եք, եթե այցելում եք, այս 8 տարվա ընթացքում ի՞նչ եք արել այդ ոլորտում, դուք գիտե՞ք, թե ինչ են պահման պայմանները:

    Ես անկեղծ ուզում եմ, որ այս հարցին ոչ թե մենակ զուտ ձևական մոտենալ, այլ այս հարցի վերաբերյալ ֆունդամենտալ լուծումներ տալ, որովհետև մենք խոսում ենք մարդու արժանապատվության մասին։ Կալանքը չպետք է լինի գործիք որպես զենք իշխանության ձեռքերում, բայց Հայաստանի Հանրապետությունում այդպես է»,- նշել է նա:

  • «Ամբիոն Նյուզ»-ի հայտարարությունը՝ Հասմիկ Վիրաբյանի գործով ՄԻՊ աշխատակազմի արձագանքի վերաբերյալ

    «Ամբիոն Նյուզ» լրատվական գործակալությունը, հետևելով Հասմիկ Վիրաբյանի շուրջ ստեղծված իրավիճակին, իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Գաբրիելյանին՝ մեր ահազանգին անհապաղ ու օպերատիվ արձագանքելու համար։

    Հաշվի առնելով, որ Հասմիկ Վիրաբյանը հանդիսանում է իր անչափահաս երեխաների միակ խնամակալը, խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու և երեխաների լավագույն շահն ապահովելու հարցը չափազանց հրատապ է։

    Թեև հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել և գտնվում է քննարկման ու իրավական ընթացակարգերի փուլում, ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ խնդիրն ուշադրության կենտրոնում է, և առաջիկայում կտրամադրվի պաշտոնական պատասխան։

    Բարձր ենք գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արագ ներգրավվածությունն ու պատրաստակամությունը և սպասում ենք գործընթացի դրական հանգուցալուծմանը։

    Հարգանքով՝

    «Ամբիոն Նյուզ» լրատվական գործակալության խմբագրություն

  • ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթը


    Հասարակություն



    Մեր գլխավոր ռեսուրսն ու հարստությունը ՄԱՐԴԻԿ են

    ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթը։

    Անցած մեկ տարում մեր մեծ ընտանիքում եղել են հարյուրավոր ուրախ, ոգեշնչող ու հպարտանալու պահեր։ 

    Սա պարզապես վիճակագրություն չէ․  սա մեր ընդհանուր պատմության ամենաջերմ պահերն են,  մեր մարդկանց ձեռքբերումներն են,  և այն արժեքները, որոնք մեզ միավորում են։

    Մարդիկ են մեր ուժը։ Մարդիկ են մեր հարստությունը։

     



  • «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի | Հայաստան

    Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը:

     Այս մասին տեղեկանում ենք datalex.am հարթակից:

    Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը:

    Դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։

  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցերՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՁեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՀամոզված եմ` Ձեր ղեկավարությամբ կամրապնդվի Վրաստան-ՀՀ ռազմավարական գործընկերությունը. Բոչորիշվիլիn` ՄիրզոյանինՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբ

    Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցերՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՁեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՀամոզված եմ` Ձեր ղեկավարությամբ կամրապնդվի Վրաստան-ՀՀ ռազմավարական գործընկերությունը. Բոչորիշվիլիn` ՄիրզոյանինՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԲանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն ՊապիկյանՈստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց29.6 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ինչի մեջ է մեղադրվում «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նախկին տնօրենըՎրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձիՌոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերումԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները մինչ օրս կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն ՍիմոնյանՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր ՀովհաննիսյանՇուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՋրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՀայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԱրսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածությունԳորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնըԿիևում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջխորհրդարանական կապերի ակտիվացման հարցերը Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. ՄասադիկովԷդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանինՈւժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել ծառեր. ՆԳՆՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տնտեսական կապերի ընդլայնումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահՌուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկություններըՆոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ և կտրամադրվի 10 տարի ժամկետովԴուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզումՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԴուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը«Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել էՀայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ ՍապարովինԳևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետԱհազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում. ՆԳՆԿապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուս ձեռք բերելու համարԲոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն ՌուբինյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԴավիթաշենում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելԹուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամԳևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումըՀայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆՆարեկ Կարապետյանը վախեցա՞ծ է․ ԱԺ-ի միջանցքներում միայնակ չի շրջում. MediaNews Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխըՀայկ Ֆարմանյանը TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ. Արայիկ ՀարությունյանԵրևանը նոր փողոց կունենա, առաջարկել եմ այն անվանել COP-17-ի փողոց. Նիկոլ ՓաշինյանՀՀ կառավարության նիստը. ուղիղՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԷդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվենԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռազմավարությամբ 2027-ին իրականացվելիք քայլերը1 մլրդ դրամ արժողությամբ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել ենՎարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասինԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումՍտորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինԴավիթ Թադևոսյանը նշանակվել է ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներինԱյս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձՎաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումըԱհազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆԱլիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել էԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունըԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինՄեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ ԳաբրիելյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը. Ավստրալիայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. ԽանդանյանՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էԱսում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանըՇատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն ՔոչարյանինԿոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվելԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ ՖիդանՍելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներովԱրարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներՔասախ համայնքի ղեկավարը և ևս 6 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքովԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՆոր նշանակումներ, փոխադրումներ և ազատումներ դատախազությունում՝ գլխավոր դատախազի հրամաններովՈստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից

  • ՄԻՊ-ը հորդորում է չհրապարակել օրեր առաջ հայտնաբերված նորածնի լուսանկարները, տեսանյութերը և նույնականացնող տվյալները

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում։

    Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։

    Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայի հարթակներով երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում։

    Հետագայում այլ հրապարակմամբ հանրայնացվել է նաև երեխային տրված անունը, որի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել երեխային նույնականացնելու հնարավորություն տվող լրացուցիչ տվյալներ։

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հատկապես նման խոցելի իրավիճակում գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի երեխայի լավագույն շահի տեսանկյունից, իսկ հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահը պետք է ունենա առաջնահերթություն։

    Պաշտպանը կարևոր է համարում նաև, որ երեխայի լուսանկարների և նրան նույնականացնող այլ տվյալների հրապարակման կամ տարածման դեպքում ապահովվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ այդ գործընթացում գնահատելով ոչ միայն տեղեկատվության հրապարակման հանրային նշանակությունը, այլև դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հետագա կյանքի վրա։

    Այս հանգամանքն անհրաժեշտ է՝ նկատի ունենալով, որ նշված բոլոր տվյալները հնարավորություն են տալու ապագայում նույնականացնելու անձին և նրա խոցելի վիճակը։

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավոր հետևանքները պետք է դիտարկվեն ոչ միայն տվյալ պահին, այլև երեխայի հետագա կյանքի համատեքստում։

    Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող բոլոր անձանց ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և զգայունություն՝ զերծ մնալով երեխայի լուսանկարների, տեսանյութերի, անվան և նրան նույնականացնող այլ տվյալների անհարկի հրապարակումից և հետագա տարածումից։

    Ընդ որում, նշվածի առնչությամբ ՄԻՊ հաստատությունը համագործակցում է նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ։

    Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այն, որ համանման դիրքորոշում ունի նաև Գործակալությունը։

     

  • Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին





    Իսրայելը պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի հնարավոր ձախողման համար, քանի որ նրա վարչապետ Բենյամին Նեթանյահուն ձգտում է պահպանել ստատուս քվոն և իսրայելական ռազմական ներկայությունն այդ անկլավում։

    Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմին։

    «Նեթանյահուն ակնհայտորեն ձգտում է տապալել միջնորդական բոլոր ջանքերն ու ամրապնդել ստատուս-քվոն Գազայի հատվածում, ինչը նշանակում է ամենօրյա սպանությունների շարունակություն, օկուպացիայի ընդլայնում և խոչընդոտում այն ​​աղետալի հումանիտար իրավիճակի կարգավորմանը, որում արդեն երեք տարի է ապրում է ավելի քան երկու միլիոն պաղեստինցի»,- ասել է Ֆահմին։




    դիտվել է 25 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Փաշինյանը վստահ է, որ Հայաստան–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեիի հետ հանդիպմանը կարեւորել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ նշելով, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։

    Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետեւողական առաջմղման անհրաժեշտությունը՝ «վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ տեխնոլոգիական ոլորտներում»:
    «Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Էկրանային կախվածությունը եւ երեխայի տարիքը

    ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ գաջեթների և համացանցի ազդեցությունը երեխաների վրա յուրաքանչյուր տարիքային փուլում տարբեր է, քանի որ յուրաքանչյուր տարիքում փոխվում են երեխայի հոգեբանական, ճանաչողական և սոցիալական կարիքները։ 

    1–3 տարեկան (վաղ մանկություն)

    Այս տարիքում երեխան ճանաչում է աշխարհը խաղի, շարժման և մեծահասակների հետ անմիջական շփման միջոցով։ Էկրանի երկարատև օգտագործումը կարող է դանդաղեցնել խոսքի ու շարժողական զարգացումը, թուլացնել ծնող-երեխա կապը, ինչպես նաև դառնալ հուզական կախվածության և քնի խանգարումների առաջացման պատճառ։

    4–6 տարեկան (նախադպրոցական տարիք)

    Առաջատար գործունեությունը դերային խաղն է, որի միջոցով զարգանում են երևակայությունը, խոսքը և սոցիալական հմտությունները։ Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է սահմանափակել ստեղծագործական խաղը, նվազեցնել կենդանի շփումը և բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա։

    7–13 տարեկան (դպրոցական և կրտսեր դեռահաս տարիք)

    Այս փուլում մեծանում է ուսման, ընկերների և թվային միջավայրի դերը։ Սոցիալական ցանցերի և առցանց խաղերի չվերահսկվող օգտագործումը կարող է հանգեցնել ուսման առաջադիմության նվազման, ֆիզիկական պասիվության, ինքնագնահատականի խնդիրների, տագնապի և կիբերբուլինգի ռիսկի առաջացման։

    14–17 տարեկան (դեռահասություն)

    Դեռահասության շրջանում ձևավորվում են ինքնությունը, արժեքային համակարգը և ինքնուրույնությունը։ Սմարթֆոնը հաճախ դառնում է շփման և ինքնարտահայտման հիմնական միջոց, իսկ դրա չափից ավելի օգտագործումը կարող է նպաստել քնի խանգարումների, տագնապային և դեպրեսիվ վիճակների, իրական շփումների նվազման և վարքային կախվածությունների ձևավորմանը։

    Կարևոր է հիշել

    Երեխայի զարգացումը փուլային և շարունակական գործընթաց է։ Գաջեթների օգտագործումը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, զարգացման առանձնահատկություններին և լինի մեծահասակների վերահսկողության ներքո։ Հավասարակշռված առօրյան, կենդանի շփումը, խաղը, ֆիզիկական ակտիվությունը և բավարար քունը կարևոր նախապայմաններ են երեխայի առողջ հոգեբանական զարգացման համար: