Blog

  • Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «Tesla»-ն, կա 9 վիրшվոր

    Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «Tesla»-ն, կա 9 վիրшվորԱյսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Tesla և մարդատար Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Ճամբարակ» ամբուլատոր բժշկական կենտրոն, մի մասը՝ «Սևան» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

    Ֆոտոլրագրողը հայտնումէ՝ բախման հետևանքով մարդատար «Ford Transit»-ը, որով Շիրակի մարզի բնակիչները ժամանել էին հանգստանալու, կողաշրջվել է, իսկ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել են ձորակում։

  • Ուսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ Մխիթարյան

    Ուսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ Մխիթարյան

  • Մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերը



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Դատախազը 2026 թվականի օգոստոսի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է հանձնել խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով շների խեղման հանգեցրած շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

    «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սպիտակ համայնքի բնակիչ Խ.Ս.-ն և Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի բնակիչ Մ.Թ.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով, պարբերաբար իրականացրել են կենդանիների՝ շների մարտեր, որոնք հանգեցրել են մարտերին մասնակցող շների խեղմանը՝ այդ կերպ կենդանիների նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։


    Դատախազը 2026 թվականի օգոստոսի 21-ին Խ.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (152 դրվագ), իսկ Մ.Թ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (116 դրվագ)։

    Խ.Ս.-ի և Մ.Թ.-ի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Հրաժեշտ հարազատ կրթօջախին

    Օգոստոսի 26-ի առավոտյան աշխուժություն էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի բակում։ Ուսանողների մի մասը ավարտական համազգեստով էր, շրջանավարտի ավանդական գլխարկով։ Անպակաս էին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ բուհն ավարտելու առիթով։ Մասնաճյուղի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունն էր և հրաժեշտը հարազատ կրթօջախին։

    2025-26 ուստարում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղին հրաժեշտ էր տալիս 76 շրջանավարտ՝ 36-ը՝ առկա, 40-ը՝ հեռակա ուսուցմամբ (նրանցից մեկը՝ Սերվինե Խաչատրյանը, գերազանցության դիպլոմով)։

    Միջոցառմանը մասնակցում էին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ  Հայկ Հարությունյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, այլ պաշտոնատար անձինք, կրթօջախի նախկին շրջանավարտներ։  Այն էլ էր խորհրդանշական, որ արարողությունն անցկացվեց մասնաճյուղի բակում, և մինչև դիպլոմը ստանալը շրջանավարտն անցնում էր կարմիր գորգի վրայով։ Ողջերթի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Նունե Իսակյանը, ով մասնավորպես նշեց, որ Կապանի պոլիտեխնիկն իր գոյության ընթացքում տվել է մոտ 2300 շրջանավարտ, որոնց մեծ մասն աշխատում է լեռնահանքային արդյունաբերությունում։ Բանախոսը համոզմունք հայտնեց, որ այս սերնդի շրջանավարտները մասնաճյուղում ստացած գիտելիքներով կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը։

    Բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տեղակալ Տիմեա Աղամյանը, մասնաճյուղի երկարամյա նախկին տնօրեն, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեյրան Բալասանյանը, մասնաճյուղի հիմնադիր դասախոսներից՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ամբիոնի դոցենտ Անահիտ Այվազյանը։

    Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության մասնակիցներին երաժշտական ողջյուններ հղեցին «Նարե» վոկալ ստուդիայի երաժիշտները։

     

    Վահրամ Օրբելյան

     

  • Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան

    Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Քոչարյանը ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան։

    Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

    Հիշեցնենք, որ երեկ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. դատախազը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

  • Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզ, գ. Փյունիկ)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

    Ստուգմամբ արձանագրվել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտում. խոհանոցի պատերը հարթ մակերես չեն ունեցել, չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտորեն ախտահանել։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

  • Ասեմ՝ ինչ պրոբլեմ ունի Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ և ինչու է իրեն կորցրել․ Մեսրոպ Մանուկյան (video)

    Ասեմ՝ ինչ պրոբլեմ ունի Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ և ինչու է իրեն կորցրել․ Մեսրոպ Մանուկյան (video)

  • Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան

    Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան

  • Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատողները գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով երաշխիքներ, որ գերատեսչության վերակառուցումը չի հանգեցնի կրճատումների: Այս մասին  հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

    Դիվանագետները պիկետ են կազմակերպել Լոնդոնում նախարարության շենքի մուտքի մոտ՝ իրենց հետ բերելով «Ոչ պարտադիր կրճատումներին» կարգախոսով ցուցապաստառներ: Նրանք նաև պարզել են «Պաշտպանեք աշխատատեղերը և պետական ծառայությունը» գրությամբ պաստառ:

    Գործադուլավորներն իշխանություններին կոչ են արել ապահովել արտաքին քաղաքական գերատեսչության «արդար, բացահայտ և հարգալից վերակառուցման գործընթաց», որը նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը:


    Գործադուլը կազմակերպվել է Պետական և առևտրային ծառայությունների արհմիության (Public and Commercial Services Union, PCS) կողմից, որը միավորում է մոտ 200 000 պետական ​​ծառայողների և մասնավոր ընկերությունների անձնակազմի, որոնք աշխատում են պետական ​​պայմանագրերով։

    Բողոքի ակցիային մասնակցել են տասնյակ մարդիկ, որոնք հրաժարվել են աշխատել ժամը 8:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում։ Զուգահեռաբար գործադուլ է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային գրասենյակում, որը գտնվում է Շոտլանդիայի Իսթ Քիլբրայդ քաղաքում:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական գործողություններն Իրանի դեմ «արդյունավետ են», և որ ինքը «չի շտապում», երբ խոսքը վերաբերում է Իրանի հետ բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Al Jazeera-ի հետ զրույցում։

    «Ես ժամանակացույց չունեմ. ես չեմ շտապում», – հավելել է նա։

    ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյոյրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

    Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը պատրաստվել է պատժամիջոցների խստացմանը և նախապես ծրագիր է մշակել։

    Հետևեք մեզ՝ այստեղ