Blog

  • Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան

    Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այս մասին հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

     

    Նրա խոսքով՝ դատարանը վերահաստատել է, որ իր հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում։

  • ԿՀՎ ղեկավարին երևի ասել են, որ չեն պատրաստվում սադրել ՆԱՏՕ-ին. Սիկորսկի |

    Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին անդրադարձել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա այցին։

    «Ըստ ամենայնի, Պուտինի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները ԿՀՎ տնօրենին ասել են, որ նա չի պատրաստվում սադրել ՆԱՏՕ-ին։

    Պուտինը նախկինում Բայդենի օրոք ԿՀՎ տնօրենի միջոցով հայտնել էր, որ չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա»,- ասել է նա՝ հավելելով,- «Մենք պետք է արագացնենք մեր պաշտպանական պատրաստությունները»։

  • Մհեր Գրիգորյանն ու Ալեքսանդր Սուբբոտինը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, համագործակցությանն առնչվող հարցեր

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

    Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։

  • Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում

    Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում
  • Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում | Քաղաքականություն

    Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը փոփոխություններ է կատարել այն պետությունների ցանկում, որոնք գտնվում են պատերազմական կամ զինված հակամարտության իրավիճակում, և որտեղ գործում են Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    Փոփոխությունների համաձայն՝ Իրանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ Ադրբեջանի դիվանագետների ծառայությունը համարվում է ռազմական ռիսկի պայմաններում իրականացվող ծառայություն։ Վարչապետի ստորագրած որոշումը հետադարձ ուժով կիրառվում է 2026 թվականի մարտի 1-ից և գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

  • Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջ

    Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆՏեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Տոկաևի հետԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՔննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակումՄիջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Նիկոլ ՓաշինյանՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ ԿոպիրկինինՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն ՊապիկյանՌուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ. ՕվերչուկԸստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել. FactorS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետԳեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել

  • WSJ․ Թրամփն անձամբ է ԿՀՎ ղեկավարին ուղարկել Մոսկվա՝ համոզելու Պուտինին ավարտել պատերազմը մինչև Ռուսաստանի ռազմական դրության վատթարացումը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆին ուղարկել Մոսկվա բանակցությունների, հայտնել են The Wall Street Journal (WSJ)-ին իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը նախապես այդ մասին չի տեղեկացրել վստահելի օգնականներին և ռազմական հրամանատարությանը, որոնք անտեղյակ են մնացել, թե ինչ ուղերձով է Ռեթքլիֆը մեկնել Ռուսաստան։

    The New York Times-ի (NYT)՝ այցի ընթացքին ծանոթ զրուցակիցները պատմել են, որ ԿՀՎ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ։ Նա ներկայացրել է Ուկրաինայում ճակատային իրավիճակի «մռայլ» գնահատականը և կոչ արել կնքել պատերազմի դադարեցման մասին համաձայնագիր՝ մինչև Ռուսաստանի ռազմական և տնտեսական դրության վատթարացումը։ ԱԴԾ ղեկավարի հետ հանդիպումից առաջ Ռեթքլիֆը, ըստ NYT աղբյուրների, բանակցություններ է վարել ուկրաինական կողմի հետ և հավաստիացրել, որ ուսումնասիրելու է Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե գնալու է զիջումների։

    ԿՀՎ ղեկավարն անակնկալ այցով Ռուսաստան էր ժամանել օգոստոսի 25-ին։ Կրեմլում սկզբում հայտարարել էին, որ ոչինչ չգիտեն Վնուկովոյում վայրէջք կատարած ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռի մասին, սակայն ավելի ուշ հաստատել էին Ռեթքլիֆի ժամանումը՝ «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար։ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը պատմել է ԿՀՎ տնօրենի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ նրա հետ քննարկել է «մի շարք հարցեր, որոնք գտնվում են հետախուզական ծառայությունների իրավասության շրջանակում»։

    Մինչ այդ WSJ-ն և Politico-ն, հղում կատարելով աղբյուրներին, գրել էին, որ Ռեթքլիֆը ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նախազգուշացրել է Մոսկվային ՆԱՏՕ երկրների վրա հարձակում գործելու առումով։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր Ռուսաստանին սահմանակից Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նկատմամբ ագրեսիայի անթույլատրելիությանը։ Բացի այդ, ԿՀՎ ղեկավարը Ռուսաստանին կոչ է արել ռազմական և տնտեսական աջակցություն չցուցաբերել Իրանին։

    Թրամփը Ռեթքլիֆի այցը Ռուսաստան անվանել է «սովորական աշխատանքային հանդիպում»։ Սակայն Վաշինգտոն վերադառնալուց հետո ԿՀՎ ղեկավարը մասնակցել է Սպիտակ տան ղեկավարի ուժային բլոկի հետ փակ խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։ Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։

  • Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել





    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերված 23-ամյա Արտակ Հ.-ի դիակի փաստով։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25-ի սահմաններում Արտակ Հ.-ի մարմինը անասնագոմում առաստաղից գերանից հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը, ով իջեցրել է նրան, ապա զանգահարել շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, փորձել է օգնություն ցուցաբերել։ Ժամանած շտապօգնության բժիշկները սակայն արձանագրել են նրա մահը։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը, ապա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները, իսկ երբ տեղում պարզվել է, որ մահացածը Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»։

    Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, սակայն նման ծայրահեղ քայլի դիմելուց առաջ նա մի քանի օր առաջ էր ծառայությունից վերադարձել տուն։




    դիտվել է 201 անգամ


    Լրահոս


    Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video)



    ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է



    Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ



    Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video)




    Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video)



    Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը



    Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում



    956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է



    Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով



    Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video)



    Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video)



    #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video)



    Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց



    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով



    «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video)



    Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ



    Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video)



    Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video)



    «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video)



    Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video)



    Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ



    Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի



    Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի



    Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է



    Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն»

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

    Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը, որում անդրադարձել է նաև հայաստանյան խորհրդարանական ընտրություններին։ 

    Կազմակերպության կիսամյակային զեկույցում արձանագրվում է՝ Ռուսաստանի պետական կառույցների հետ կապվող ANO Dialog կոչվող ոչ առևտրային կազմակերպությունը մեծ դեր է ստանձնել արտասահմանյան՝ այդ թվում հայալեզու լսարաններին թիրախավորող գաղտնի ազդեցության գործողություններում։ 

    Նշենք, որ 2019 թվականին Մոսկվայի քաղաքապետարանի կողմից հիմնադրված կազմակերպությունը ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից նախկինում  կապվել է Doppelganger մեթոդով արշավների հետ, որն իրականացվել է՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե-ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) հետ միասին։ 

    Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում «Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ էին հայտնվել արտահոսած փաստաթղթեր, որոնք վկայում էին  «Սոցիալական դիզայնի գործակալության» Հայաստանի և սփյուռքի հայերի դեմ իրականացվող բազմաթիվ ապատեղեկատվական ու պառակտիչ տեղեկատվական արշավների ու սադրանքների մասին։ 

    Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր   

    ANO Dialog-ի արշավը՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի

    Мeta-ն ներկայացրել է ANO Dialog-ին վերագրված երկու գաղտնի ազդեցության գործողություններ։ 

    Նշվում է, որ դրանցից մեկի շրջանակում կազմակերպության (նկատի ունի Meta-ի, խմբ․) քաղաքականությանը և կանոններին հակասող բազմաթիվ հաշիվներ են ստեղծվել, որոնք համակարգված ձևով թիրախավորել են 2026 թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։   

    Ըստ այդմ, Мeta-ն արգելափակել է Facebook-ի 25 հաշիվ, 13 էջ և Instagram-ի 13 հաշիվ։ Նշվում է, որ մոտ 9,600 հաշիվ հետևել է այդ էջերից առնվազն մեկին, իսկ մոտ 10,400 հաշիվ՝ Instagram-ի այդ հաշիվներից առնվազն մեկին։

    «Ցանցը թիրախավորել է 2026 թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝ փորձելով մեծացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության և ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ աջակցությունը», — ասվում է զեկույցում։  

    Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի ամռանը FIP.am-ը բացահայտել էր սոցիալական ցանցերում Սամվել Կարապետյանին աջակցող տասնյակ կեղծ օգտահաշիվներ:

    Զեկույցում արձանագրվում է նաև, որ Հայաստանում իրենց գործունեությունն ուղղակիորեն առաջ մղելուց բացի՝ ցանցը թիրախավորել է նաև Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում բնակվող հայկական սփյուռքը։

    Սփյուռքը՝ Կրեմլի Storm-1516-ի թիրախում․ «Ադրբեջանցիների վերադարձի» մասին կեղծ լուրը՝ անգլերենով

    Իր բովանդակությունը տարածելու համար արշավն ունեցել է բազմահարթակ ներկայություն՝ գործելով ինչպես Мeta-ի հարթակներում, այնպես էլ TikTok-ում և YouTube-ում։ 

    Բացի այդ, ցանցը օգտատերերին վերահղել է իրական լրատվամիջոցների հրապարակումներ, ինչպես նաև ստեղծել է տեղական լրատվամիջոցների անուններ և ապրանքանիշեր, օրինակ՝ «Ar Media»՝ իր բովանդակությունը տարածելու համար։

    Ըստ Мeta-ի զեկույցի՝ ANO Dialog-ը ստեղծել է ու տարածել է Հայաստանը թիրախավորող՝  արհեստական բանականությամբ գեներացված բազմաթիվ տեսանյութեր՝ օգտագործելով «խոսող գլուխներ»։ 

    «Թեև մեր ուսումնասիրած դեպքերի մեծ մասում արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը դեռևս հնարավոր է տարբերակել վերլուծության միջոցով, դրանց կիրառման ծավալն ու բազմազանությունը ցույց են տալիս, որ դերակատարները գործնական արժեք են տեսնում այս տեխնոլոգիայի մեջ՝ չնայած դրա ներկայիս սահմանափակումներին», — ասվում է զեկույցում։ 

    Այսպիսով, Мeta-ի բացահայտումը ցույց է տալիս, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու փորձերը չեն սահմանափակվել առանձին կեղծ հաշիվներով կամ մեկ սոցիալական հարթակով։ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցող բովանդակության համար գործել է ռուսական պետական կառույցների հետ կապվող, բազմահարթակ ու համակարգված ցանց, որը թիրախավորել է հայաստանյան և սփյուռքահայ լսարանները։

    Հատկանշական է նաև, որ վերոհիշյալ գործողությունների մասին «Փաստերի ստուգման հարթակը» բազմաթիվ հրապարակումներ է արել դեռևս նախընտրական շրջանում՝ ցույց տալով ՀՀ-ի դեմ իրականացվող արշավների կապը Կրեմլին առնչվող կազմակերպությունների հետ: 

    Ամփոփեց Նանե Մանասյանը

  • Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է

    Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

    Թունելի երկարությունը 530 մետր է։

    Հորատումն այստեղ ավարտված է, շարունակվում են ներքին պատերի ամրացման, կայունացման աշխատանքները, ինչպես նաև մեկնարկել է երեսարկի հատակի բետոնացումը։