Blog

  • «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց

    «Արարատ-Արմենիան» պատմական արդյունք է գրանցել՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։

    Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթել է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։

    Հաղթական գոլը «Արարատ-Արմենիայի» կազմում ավելացված ժամանակի 8-րդ րոպեին խփել է բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։

    Այսպիսով, «Արարատ-Արմենիան» առաջին անգամ նվաճել է եվրագավաթների հիմնական փուլի ուղեգիր։ Եվրոպա լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին։

  • Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ


    Հասարակություն





    Նոր ուսումնական տարին՝ նոր հնարավորություններով. Team Telecom Armenia-ն հանդես է գալիս Back to School հատուկ առաջարկով՝  ձեռք բերելով Honor Magic 8 Lite սմարթֆոնը ամսական սկսած 2850 դրամից՝ հաճախորդները կստանան նաև Honor Choice մեծ անլար ականջակալ և Honor Choice 2i սմարթ ժամացույց, ինչպես նաև 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսով։

    Honor Magic 8 Lite-ը համատեղում է ժամանակակից դիզայնը, հզոր տեխնիկական հնարավորություններն ու դիմացկունությունը՝ դարձնելով այն հարմար ուղեկից ինչպես ուսումնական տարվա ինտենսիվ առօրյայում, այնպես էլ ժամանցի և հաղորդակցության համար։

    Սմարթֆոնը հագեցած է 108 ՄՊ AI տեսախցիկով, որն ապահովում է բարձրորակ լուսանկարներ, իսկ 7500 մԱժ մարտկոցը՝ երկարատև աշխատանք։ Սարքն աշխատում է նաև նորագույն 5G ցանցում, ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն`մինչև 16 ԳԲ ընդլայնման հնարավորությամբ, 512 ԳԲ ներքին հիշողություն և ջրի ու փոշու նկատմամբ հզոր պաշտպանություն։ Honor Magic 8 Lite-ը նաև նախատեսված է մինչև 2.5 մետր բարձրությունից ընկնելուն դիմակայելու համար։

    «Այսօր տեխնոլոգիաները կրթական գործընթացի անբաժանելի մասն են․ դրանք հնարավորություն են տալիս սովորելու ավելի արագ, բացահայտելու նոր գիտելիքներ, լինելու կապի մեջ և օգտվելու կրթական բազմաթիվ ռեսուրսներից՝ ցանկացած վայրից։ Մեր Back to School առաջարկով ցանկանում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկն ավելի հարմար ու տեխնոլոգիական դարձնել՝ մեկ առաջարկում համադրելով սմարթֆոնը, անհրաժեշտ աքսեսուարներն ու ինտերնետը»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

    Honor Magic 8 Lite-ը հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից։

    Առաջարկը գործում է 14.08.2026-ից մինչև 30.09.2026-ը ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։



  • Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան



    Քաղաքականություն






    Հայաստանի Հանրապետության պետական պարտքը մոտենում է ահռելի ու կործանարար սահմանագծին՝ 16 միլիարդ ԱՄՆ դոլարին:

    Միայն 2026 թվականի ընթացքում այս ահռելի պարտքի սպասարկման համար պետական բյուջեից, այսինքն՝ յուրաքանչյուրիս հարկերից, պետք է վճարվի շուրջ 2 միլիարդ դոլար: Սա ուղղակի վիճակագրություն չէ. սա ֆինանսական ական է՝ տեղադրված մեր պետականության և ապագա սերունդների տակ։

    Տնտեսագիտական սնանկությունը

    Տնտեսագիտության տարրական օրենքները փաստում են․ տարեկան ընդամենը 5,5% տնտեսական աճի պայմաններում անհնար է մարել կամ արդյունավետ սպասարկել նման ահռելի պարտքային բեռը։ Աճի այս տեմպը նույնիսկ չի ծածկում պարտքի տոկոսադրույքների և փոխարժեքային ռիսկերի բացասական ազդեցությունը։

    Պարտքի թեթևացման «նոր մեթոդաբանությունը»

    Տնտեսական իրական ռեֆորմներ, արտադրողականության բարձրացում կամ ներդրումային գրավիչ միջավայր ստեղծելու փոխարեն՝ իշխանական վերնախավը, թվում է, գտել է պարտքի բեռը թեթևացնելու իր «արտոնյալ» ճանապարհը։ Դա տնտեսական միավորների, գույքի և սեփականության վերաբաշխումն է, տնտեսվարողներից ու սեփականատերերից դրանք խլելու կամ սեփականազրկման քաղաքականությունը։

    Սա ոչ այլ ինչ է, քան.

    * Սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում, որը քանդում է պետության տնտեսական հիմքերը։

    * Ներդրումային միջավայրի վերջնական կործանում, քանի որ ոչ մի ներդրող չի գա մի երկիր, որտեղ գույքի անձեռնմխելիությունը պաշտպանված չէ։

    * Կարճատես ռեկվիզիցիա, որով փորձ է արվում փակել բյուջետային ճեղքվածքները՝ երկարաժամկետ հատվածում սպանելով մասնավոր նախաձեռնությունը։


    Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ։ Այս քաղաքականությունը տանում է դեպի տնտեսական կոլապս, որի ծանր հետևանքները կրելու ենք բոլորս։ Վերջնական լուծումը ոչ թե ուրիշի ունեցվածքին աչք տնկելն է, այլ պատասխանատու, արհեստավարժ և իրական աճ ապահովող տնտեսական քաղաքականության անցնելը։

     




  • Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում

    ArmLur.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին երկու բարձրաստիճան պաշտոնյա գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ «Թրամփի ուղի» միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցելու նպատակով։

    ArmLur.am-ի տեղեկություններով օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ Վաշինգտոն են գործուղվելու կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այվազյանը։

    Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների գործուղման նպատակը TRIPP ծրագրի շրջանակներում ԹԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) կանոնադրական և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով կառավարության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ քննարկումների անցկացումն է։

    Այսպիսով, փաստաթուղթը ցույց է տալիս, որ «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ գործընթացը շարունակվում է ոչ միայն քաղաքական և դիվանագիտական մակարդակներում, այլև բավական կոնկրետ աշխատանքներ են իրականացվում իրավական և կազմակերպչական ուղղություններով։

    Հատկանշական է, որ գործուղումը տեղի է ունենալու օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը՝ այսինքն՝ ընդամենը մի քանի օր անց այն ժամանակահատվածից, երբ Հայաստանի կառավարությունը վերջնականապես ձևավորվում է։ Փաստացի, իշխանությունը TRIPP-ի հետ կապված աշխատանքները շարունակում է նաև կառավարության վերակազմավորման և նոր նշանակումների փուլում։

    Հիշեցնենք, որ TRIPP-ը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում քննարկվող տարածաշրջանային հաղորդակցային նախագիծ է, որի շուրջ հետագա աշխատանքներում առանձնահատուկ նշանակություն ունեն իրավական, պայմանագրային և ներդրումային հարցերը։ Կառավարության այս որոշումը փաստում է, որ այժմ այդ ուղղությամբ արդեն անցում է կատարվում գործնական բանակցությունների և պայմանագրային գործընթացների։

  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը

    Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

  • Նոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր

    Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ նրանց՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

  • Նորվեգիայի նոր թագավորը մանկուց չէր ցանկանում թագավոր դառնալ․ Հաակոնի պատմությունը

    Նորվեգական գահին բարձրացող Հաակոնը տարիներ շարունակ չէր կարողանում հաշտվել իր՝ ապագա թագավոր լինելու հանգամանքի հետ․ գրում է Reuters գործակալությունը։

     

    «Այո՛, ես թագավորական ընտանիքի անդամ էի, բայց չէի ցանկանում այդ մասին խոսել… Դպրոցում դա ինձ անհանգստություն էր պատճառում», – 2023 թվականին լույս տեսած ինքնակենսագրականում գրել է Հաակոնը՝ հիշելով 1980-ականներին պետական տարրական դպրոցում սովորելու տարիները։

     

    Տարիների ընթացքում նա աստիճանաբար հարմարվել է իր կարգավիճակին՝ 1991 թվականին դառնալով թագաժառանգ և հոր առողջական վիճակի վատանալու ֆոնին ստանձնելով ավելի շատ պարտականություններ։ Իսկ այսօր հոր՝ թագավոր Հարալդ V-ի մահից հետո, Հաակոնն արդեն ստանձնում է Նորվեգիայի թագավորի պարտականությունները։

     

    Մանկության տարիներին Հաակոնը նախընտրում էր աչքի չընկնել։ Նա չհետևեց հոր և պապի օրինակին ու չսովորեց Օքսֆորդի համալսարանում՝ փոխարենն ընդունվելով Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան։ Նա ցանկանում էր տնից «որքան հնարավոր է հեռու» լինել։ Կալիֆոռնիան նրան գրավում էր նաև իր երաժշտական միջավայրով։

     

    1999 թվականին Նորվեգիա վերադառնալուց կարճ ժամանակ անց նա երաժշտական փառատոնի ժամանակ հանդիպել է ապագա կնոջը՝ Մետտե-Մարիտին։ Երբ նրանց հարաբերությունների մասին հայտնի դարձավ, լրատվամիջոցներն ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ Մետտե-Մարիտը ոչ թագավորական ծագում ունեցող կին է, ինչպես նաև՝ միայնակ մայր։ Աղմուկն աստիճանաբար մարեց այն բանից հետո, երբ թագավոր Հարալդը, որը, հակառակ հոր կամքին, նույնպես ամուսնացել էր թագավորական ծագում չունեցող կնոջ հետ, Մետտե-Մարիտին հրապարակայնորեն ընդունեց թագավորական ընտանիք։

     

     

  • Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին | Քաղաքականություն

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

    Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։ 

  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴ

    Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆՏեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Տոկաևի հետԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՔննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակումՄիջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Նիկոլ ՓաշինյանՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ ԿոպիրկինինՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն ՊապիկյանՌուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ. ՕվերչուկԸստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել. FactorS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետԳեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներով