Շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը և դիվանագիտական ծառայությունը թևակոխում են նոր փուլ, որտեղ խաղաղությունն արդեն իրողություն է: Ըստ նախարարի՝ նոր իրողությունների պայմաններում դիվանագիտական կորպուսի հիմնական առաջադրանքը ՀՀ անկախության, դիմակայունության ամրապնդումն ու առկա հնարավորությունների առավելագույնս իրացումն է:
Քննարկումների առանցքային թեմաները․
- Տարածաշրջանային ինտեգրում. Անդրադարձ է կատարվել ՀՀ զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ցանցին արդյունավետ ինտեգրվելու պատմական հնարավորություններին:
- Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում. Քննարկվել են հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, գործընկերությունների ընդլայնման, կապերի դիվերսիֆիկացման և տնտեսական բաղադրիչի լիակատար իրացման հարցեր:
- Խաղաղության ինստիտուցիոնալացում. Մտքեր են փոխանակվել խաղաղության շարունակական ամրապնդման, միջազգային զարգացումների և բազմակողմ հարթակներում Հայաստանի ներգրավվածության նոր առաջնահերթությունների շուրջ:
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին:
Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի դստեր՝ Էլինա Պետրոսյանի անձնական կյանքն ու բաժանումը վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկն է։ Էլինան իր ինստագրամյան էջում պարբերաբար նոր գրառումներով է կիսվում՝ ակնարկելով, որ գտել է իր ներսի խաղաղությունը։
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։
.jpg)
.jpg)