Blog

  • «Կալանքը Հայաստանում դարձել է իշխանությունների ձեռքին պատժիչ գործոն»․ Իվետա Տոնոյան

    Շուրջ 2 ամիս առաջ, առանց որևէ հիմքի, կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը։ Դրանից հետո տեղի ունեցած գործընթացները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական որևէ տրամաբանության չեն ենթարկվում, և այս ամբողջ ժամանակահատվածում տարբեր շրջանակներից մենք մշտապես անասելի մեծ աջակցություն ենք ստացել։ Եվ գաղափար առաջացավ ստեղծելու այնպիսի մի միավոր, որն իր աշխատանքները կիրականացնի ավելի համակարգված և ավելի կանոնակարգված, և ստեղծվեց Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրային խորհուրդը, որտեղ ընդգրկված են ընդդիմադիր գործիչներ, իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, փաստաբաններ, արվեստի գործիչներ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց խորհրդի համակարգող, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

     

    «Եվ անմիջապես խորհրդի ձևավորման հենց հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ուղերձով և դիմեց խնդրանք-առաջարկով, որ խորհուրդն ընդլայնի իր գործունեության սահմանները և զբաղվի անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալների, ինչպես նաև Բաքվում պահվող մեր գերիների իրավունքների պաշտպանության հարցերով»,-հավելեց Իվետա Տոնոյանը։

     

    Ըստ նրա՝ վերջին ժամանակահատվածում իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ մեկ ոլորտը։

     

    «Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա և քաղաքական հաշվեհարդար, որովհետև բոլորն են հասկանում, որ կալանավորված, կալանավորվող և կալանավորվելիք բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերում իրավական կոմպոնենտը զրո է, և այստեղ մենք գործ ունենք բացառապես քաղաքական վրեժխնդրության հետ»,- ասաց նա։

     

    Ըստ խորհրդի համակարգողի՝ Հայաստանում կալանքը դարձել է պատժիչ գործոն իշխանությունների ձեռքին։

     

     

  • «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում | Oratert.am



    Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում կատալոնական «Բարսելոնան» հարազատ «Կամպ Նոուում» 5-1 հաշվով ջախջախեց նիդերլանդական «Ֆեյենորդին»։

    «Բարսելոնայից» աչքի ընկան Ռաֆինյան (դուբլ), Ադեյեմին, Յամալը, Գաբրիել Ժեզուսը։


  • Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ | Քաղաքականություն

    Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովը մեղադրվում է ոսկու խոշոր չափերի մաքսանենգության մեջ, գրում են ռուսական լրատվամիջոցները:

    «Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովը մեղադրվում է ոսկու խոշոր չափերի մաքսանենգության մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութերը ուղարկվել են դատարան։ Գործը շուտով կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում», – ասվում է հայտարարության մեջ։

    Գասիմովը 2016 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հոկտեմբերը եղել է Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, նախկինում 2009 թվականից ի վեր եղել է առաջին գլխավոր հյուպատոսը։

  • Գևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում

    Գևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ Կարապետյան

  • Եվրոպական հաշվեքննիչ պալատը հայտարարել է, որ ԵՄ-ի էներգետիկ անկախության ծրագրի առանցքային մասը ձախողվել է

    Եվրամիությունը հասել է ռուսական էներգառեսուրսներից կախվածության էական կրճատման, սակայն չի կարողացել բավարար չափով ստեղծել ենթակառուցվածք, որն անհրաժեշտ է եվրոպական էներգետիկ շուկայի լիարժեք ինտեգրման համար։ Նման եզրակացության է հանգել Եվրոպական հաշվեքննիչ պալատը (ECA)՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում, գրում է Euronews-ը:

    Աուդիտորները նշել են, որ 2022 թվականին REPowerEU ծրագրի մեկնարկից հետո ԵՄ-ում ռուսական գազի ներմուծումն իսկապես կտրուկ կրճատվել է։ Սակայն նրանք կոչ են արել այս ամբողջ առաջընթացը չկապել բացառապես Եվրահանձնաժողովի ծրագրի իրականացման հետ։ Գազի սպառման նվազման վրա ազդել են նաև մեղմ ձմեռները և բնակչության ու բիզնեսի կողմից պահանջարկի կրճատումը՝ էներգակիրների բարձր գների ֆոնին։

    Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ռուսական գազի ներմուծումը 2021 թվականի 152 միլիարդ խորանարդ մետրից 2025 թվականին կրճատվել է մինչև 36 միլիարդ խորանարդ մետր, իսկ դրա մասնաբաժինը ԵՄ գազի ընդհանուր ներմուծման ծավալում 45%-ից նվազել է՝ հասնելով շուրջ 12%-ի։

    Միևնույն ժամանակ, Եվրոպական հաշվեքննիչ պալատի գնահատմամբ, REPowerEU-ի ամենալուրջ խնդիրը շարունակում են մնալ վերականգնվող էներգետիկայի անբավարար հզորությունները և, առաջին հերթին, էլեկտրացանցերն ու ԵՄ երկրների միջև միջսահմանային կապերը։

    2022–2024 թվականներին Եվրամիությունը արևային և քամու էներգետիկայի հզորություններն ավելացրել է ավելի քան 200 ԳՎտ-ով։ Սակայն REPowerEU-ի միջոցառումներն անմիջականորեն ապահովել են աճի միայն աննշան մասը, մինչդեռ ծրագիրը նախատեսում էր հասնել լրացուցիչ 103 ԳՎտ հզորության։

    Աուդիտորները նախազգուշացրել են, որ առանց սեփական մաքուր գեներացիայի և ցանցերի զարգացման ԵՄ-ն ռիսկի է դիմում մեկ էներգետիկ կախվածությունը փոխարինել մյուսով։ Միջսահմանային կապերի պակասն արդեն իսկ մի շարք երկրների կողմից դիտարկվում է որպես ԵՄ միասնական էներգահամակարգի ստեղծման գլխավոր խոչընդոտներից մեկը։

    Մեկ այլ խնդիր շարունակում է մնալ ֆինանսավորումը։ ԵՄ վերականգնման հիմնադրամի միջոցով համապատասխան ներդրումների համար հասանելի լրացուցիչ 300 միլիարդ եվրոյից Եվրամիության երկրները պարտավորվել են այդ նպատակներին ուղղել միայն 54,3 միլիարդ եվրո՝ նախապես գնահատված պահանջարկի հինգերորդ մասից էլ պակաս։

    «REPowerEU-ի մեկնարկից չորս տարի անց դրա իրականացումը կանգ է առել, չնայած այն բանին, որ հասանելի էին մի քանի հարյուր միլիարդ եվրոներ»,- հայտարարել է Եվրոպական հաշվեքննիչ պալատի աուդիտոր Միխայիլս Կոզլովսը։

    Նա ԵՄ-ին կոչ է արել քաղել դասեր ստեղծված իրավիճակից և արագացնել էներգամատակարարման դիվերսիֆիկացումը՝ նոր աշխարհաքաղաքական ռիսկերի և էներգետիկ շուկաների վրա դրանց ազդեցության ֆոնին։

    Եվրոպական հաշվեքննիչ պալատում նշել են նաև, որ ԵՄ երկրների ազգային էներգետիկ և կլիմայական ծրագրերը քիչ կոնկրետ միջոցառումներ և թիրախային ցուցանիշներ են պարունակում REPowerEU-ի նպատակներին հասնելու համար։

    Այժմ եվրոպական էլեկտրացանցերի արդիականացման ծրագրերի հետագա իրականացումը մեծապես կախված կլինի ԵՄ պետությունների պատրաստակամությունից՝ ֆինանսավորելու անհրաժեշտ նախագծերը։ Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը մտադիր են մինչև տարեվերջ ավարտել Եվրամիության ապագա էներգացանցերի վերաբերյալ բանակցությունները։

  • «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией»,

    «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией»,

  • Ինչպես 9/11-ը մասնատեց աշխարհակարգը

    Ներկայացնում ենք ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Հավիեր Սոլանայի եւ EsadeGeo Գլոբալ էկոնոմիկայի եւ աշխարհաքաղաքականության կենտրոնի տնօրեն Անխել Սազ-Կարանսայի հոդվածը:
    Հավիեր Սոլանա, Անխել Սազ-Կարանսա
    Քառորդ դար առաջ աշխարհն ակնթարթորեն փոխեց իր ընթացքը: Նոր հազարամյակը համընկավ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում՝ աշխարհի այն ժամանակվա երկու խոշորագույն ռազմական տերություններում, նոր նախագահների իշխանության գալու հետ: Սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները ԱՄՆ-ում արմատապես փոխեցին երկու երկրների, ինչպես նաեւ արագ թափ հավաքող Չինաստանի զարգացման հետագիծը՝ սկիզբ դնելով գործընթացների, որոնք ի վերջո հանգեցրին այն մասնատված աշխարհաքաղաքական կարգին, որում ապրում ենք այսօր:
    2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան հեռուստախցիկները ֆիքսեցին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքի տարրական դպրոցում երեխաների համար գիրք կարդալիս, երբ օգնականը նրա ականջին շշնջաց, որ երկիրը հարձակման է ենթարկվել: Նրա դեմքի շփոթված արտահայտությունը կանխորոշեց այն գիծը, որն հետագայում որոշիչ դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:
    Շուտով Միացյալ Նահանգները բոլոր մյուս նպատակները ստորադասեց ազգային անվտանգության շահերին՝ հրաժարվելով բազմակողմ առաջնորդությունից, որի վրա հենվում էր 1945 թվականից ի վեր: 2001 թվականի վերջից սկսած՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը պնդում էր Ամերիկայի դուրս գալը Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) պայմանագրից՝ հակահրթիռային վահանի ստեղծման աշխատանքները սկսելու համար: Դա հանգեցրեց Ռազմավարական ՀՀՊ ցամաքային էշելոնի (GMD) ծրագրի ի հայտ գալուն՝ հրթիռների տեղակայմամբ Ալյասկայում ու Կալիֆոռնիայում եւ Լեհաստանում դրանք տեղակայելու ծրագրերով, ինչն անակնկալի բերեց թուլացած Ռուսաստանը: Վլադիմիր Պուտինի արձագանքը, որը պատասխանեց СНВ-2 պայմանագրից հրաժարվելով, չպետք է որեւէ մեկին զարմացներ:
    ԱՄՆ-ը ներքաշվեց երկու խոշոր պատերազմների մեջ՝ Աֆղանստանում, որտեղ նրանց միջամտությունը օրինական էր եւ ստացավ աշխարհի զգալի մասի աջակցությունը, եւ Իրաքում, ուր նրանք ներխուժեցին առանց ՄԱԿ-ի արտոնման: Իրաքյան պատերազմը ներքին պառակտում առաջացրեց Եվրամիությունում. Ֆրանսիան եւ Գերմանիան դեմ էին, իսկ նոր անդամները, օրինակ՝ Լեհաստանը, աջակցեցին ԱՄՆ-ի գործողություններին:
    Երկու պատերազմներն էլ ավարտվեցին ձախողմամբ, եւ Բուշի նախագահությունը թունավորված նվեր թողեց՝ 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում արված Վրաստանի եւ Ուկրաինայի՝ դաշինքին ապագա անդամակցության մասին վեհաշուք, բայց անիրագործելի առաջարկը: Չունենալով ոչ հստակ ժամկետներ, ոչ էլ իրական երաշխիքներ՝ այս խոստումը տագնապեցրեց Կրեմլին եւ որեւէ կերպ չպաշտպանեց ո՛չ Վրաստանին, ո՛չ էլ Ուկրաինային:
    2000 թվականին Ռուսաստանում Պուտինի իշխանության գալը սկզբում, կարծես, կայունություն եւ տնտեսական զարգացում էր խոստանում 1990-ականների քաոսից հետո: Սեպտեմբերի 11-ին նա առաջիններից մեկն էր զանգահարել Բուշին՝ համերաշխություն հայտնելու համար: Սակայն դա երկար չտեւեց: 2003 թվականին Կրեմլը բռնագրավեց «ՅՈՒԿՈՍ» ընկերությունը եւ բանտարկեց նրա տիրոջը՝ քաղաքական հավակնություններ ունեցող օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն: 2006 թվականին Լոնդոնում թունավորվեց ռուսական հետախուզության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն: Իսկ 2007 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովում Պուտինը կոշտ ելույթ ունեցավ՝ մեղադրելով Արեւմուտքին երկակի ստանդարտների մեջ եւ փաստացի հրաժարվելով անվտանգության այն ճարտարապետությունից, որը Ռուսաստանն ու Արեւմուտքը ժառանգել էին Սառը պատերազմի դարաշրջանից:
    Ամերիկյան ունիլատերալիզմի եւ Ռուսաստանի մարգինալացման համադրությունը Պուտինին մղեց դեպի ռեւիզիոնիստական ազգայնակություն, ավելի բացահայտ ավտորիտարիզմ եւ, աստիճանաբար, թափ հավաքող չինական հսկայի գիրկը: 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան՝ նախադեպ ստեղծելով Ուկրաինա հետագա ներխուժման համար:
    Սակայն, թերեւս, ապագայի համար ամենահետաքրքիր եւ նշանակալից գործընթացները տեղի էին ունենում Ասիայում: 2001 թվականի դեկտեմբերին Չինաստանն անդամակցեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի լիակատար աջակցությամբ: Արեւմուտքը ելնում էր նրանից, որ առեւտրային ինտեգրումը չինական տնտեսական մոդելը կմղի դեպի մերձեցում լիբերալ կապիտալիզմի հետ: Դրա փոխարեն Չինաստանն գնաց այլ՝ արդյունավետ, խիստ կառավարվող պետական կապիտալիզմի ճանապարհով: Չինական մոդելը ոչ միայն չանհետացավ, այլեւ վերածվեց հզոր աշխարհաքաղաքական լծակի, որին արեւմտյան մոդելն այդպես էլ չկարողացավ պատասխան գտնել:
    2012 թվականին Չինաստանում իշխանության եկավ Սի Ծինփինը, որը սկսեց իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունն ու հասարակության նկատմամբ վերահսկողությունը այնպիսի ծավալներով, որոնք աննախադեպ էին Մաո Ցզեդունի ժամանակներից ի վեր: Նրա քաղաքական դոկտրինը կուսակցության կանոնադրության մեջ ներառվեց (Մաոյի եւ Դեն Սյաոպինի դոկտրիններին հավասար) 2017 թվականին, իսկ մեկ տարի անց Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը վերացրեց նախագահական ժամկետների քանակի սահմանափակումը:
    Այդ ժամանակվանից ի վեր Սին շարունակում էր ավելի կենտրոնացնել իշխանությունը եւ Չինաստանի քաղաքացիական ու ակադեմիական կյանքը տարանջատել մնացյալ աշխարհից: 2017 թվականին Չինաստանում արգելափակվեցին WhatsApp-ը եւ Skype-ը, ինչը դժվարացրեց քաղաքացիական հասարակության եւ բիզնեսի առաջնորդների շփումն իրենց արեւմտյան գործընկերների հետ: Իսկ վերջին հինգ տարիների ընթացքում հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հրամանատարներ հեռացվեցին պաշտոններից կամ ենթարկվեցին բռնաճնշումների:
    Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհն այլ ճանապարհով ընթանալու հնարավորություն ուներ: Դրա փոխարեն խոշոր տերությունները անվտանգության եւ ուժի չափազանց նեղ ընկալման պատանդ մնացին: ԱՄՆ-ը պարփակվեց իր ներսում եւ որդեգրեց «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Ռուսաստանը՝ մարգինալացված ու թուլացած, վերածվեց դիմակայության պատրաստ ռեւիզիոնիստական տերության, իսկ Չինաստանն իր տնտեսական մոդելը ազդեցության գործիք դարձրեց, որի պատասխանն Արեւմուտքն առայժմ չի գտել:
    Եվրոպայի համար այս գործընթացներն ամենայն հստակությամբ ցույց տվեցին, որ այն այլեւս չի կարող հույսը դնել ամերիկյան պաշտպանության վրա: Եվրոպային անհրաժեշտ է ստեղծել սեփական զինված ուժերը, որոնք ունակ կլինեն դիմակայել Ռուսաստանին, ինչպես նաեւ մշակել չինական ճնշումից սեփական տնտեսությունը պաշտպանելու մեխանիզմներ: Կգնա՞ արդյոք Եվրոպան այս ճանապարհով՝ ցույց կտա ժամանակը:
    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
    Copyright: Project Syndicate, 2026.
    www.project-syndicate.org 

  • Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

    2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն: 

    Ըստ էության, դատարանների անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելը, կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգի ձեւավորումը Փաշինյանի իշխանության առանցքային խոստումներից է:

    Դատական համակարգում բարեփոխումների խոստումից ութ տարի անց, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում դատական համակարգի վերաբերյալ շեշտադրումները կրկին սրվել են։

    Մասնավորապես, 2026 թվականի օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դատական համակարգը «կաստայացված է» և հիմնականում նախկին վերնախավերի շահերի պաշտպանն է՝ այդ խնդիրների լուծումը կապելով նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հետ։ 

    Իսկ սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում Փաշինյանը կրկին անդրադարձել է դատարաններին՝ նշելով. «Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, և այլն, և այլն: Բա էդ ա, որ ասում եմ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»: 

    Այս հայտարարությունների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակը»  փորձել է պարզել, թե իրականում որքանով է փոխվել դատական համակարգի կազմը 2018 թվականի գարնանից ի վեր:

    Մասնավորապես՝ քանի՞ նոր դատավոր է առաջին անգամ նշանակվել, նրանցից քանի՞սն են այսօր շարունակում պաշտոնավարել, և գործող դատավորների կազմում ինչպիսի՞ կշիռ ունեն 2018-ից հետո առաջին անգամ նշանակվածները։

    Այս հարցերի պատասխանը ստանալու համար FIP.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Դատական դեպարտամենտ. ստացված պատասխանը թույլ է տալիս թվերով գնահատել դատական համակարգի կազմի փոփոխությունը:

    Գործող դատավորների 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

    Այսպես, ՀՀ Դատական դեպարտամենտը FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ 2026 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ Հայաստանի դատական համակարգում պաշտոնավարում է 319 դատավոր։

    Նույն պատասխանի համաձայն՝ 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 26-ը դատական համակարգում առաջին անգամ նշանակվել է 208 դատավոր, որոնցից 197-ը շարունակում են պաշտոնավարել։

    Այսպիսով, ներկայում պաշտոնավարող 319 դատավորներից 197-ը դատավորի պաշտոնում առաջին անգամ նշանակվել են 2018 թվականի հունիսի 1-ից հետո։ Դա գործող դատավորների շուրջ 62%-ն է։ 

    Հետևաբար, 2018-ից ավելի քան 8 տարի անց գործող դատավորների մեծ մասը դատավորի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է արդեն այդ ժամանակահատվածում, իսկ մինչև 2018 թվականի հունիսը նշանակված դատավորները կազմում են գործող կազմի 38 տոկոսը։

    Նկատենք, որ այս թվերը ցույց են տալիս միայն դատական համակարգի կազմի փոփոխությունը, ինչը բավարար չէ գնահատելու դատական համակարգի անկախությունը, արդյունավետությունը կամ այսպես կոչված, նախկին համակարգի ազդեցությունից դրա լիարժեք ազատված լինելը։ 

    Նանե Մանասյան

  • Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել

    Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրելՍամվել Կարապետյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։

    Սամվել Կարապետյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել մայիսի 29-ին հնչեցված վիրավորանքի համար՝ հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:

    Սամվել Կարապետյանը պահանջում է ներողությունը խնդրել Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո՝ վճռում նշված բուն տեսքտն ընթերցելու միջոցով:

    Ըստ հայցապահանջի՝ ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակեն պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը:

    Բացի այդ Կարապետյանը պահանջել է Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 3.000.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։ Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանից բռնագանձել պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

  • Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Լողը որպես սպորտաձև ի հայտ է եկել դեռ հին ժամանակներում։ Հունաստանում կանայք և աղջիկները, ովքեր լոտոս էին հավաքում գետի վրա, ցույց էին տալիս զարմանալի շնորհք. նրանք կարող էին զամբյուղը պահել իրենց ձեռքերում և շարժվել ջրի միջով միայն իրենց ոտքերի օգնությամբ, ընդ որում՝ դա երբեմն անում էին խմբով ու սինխրոն կերպով: Հին հույն պատմաբան Հերոդոտոսը նշել է, որ ինքը տեսել է մի աղջկա, որն այնքան հանգիստ էր զգում իրեն ջրի մեջ, որ դարձել էր ծովի աստծո սիրելին:


    Այնուամենայնիվ, չնայած լողի հին լինելուն, սինխրոն լողի համար 19-րդ դարն է որոշիչ եղել: Այդ ժամանակ է այն առանձնացվել որպես առանձին սպորտաձև։ Ճիշտ է, սկզբում կանայք չէին մասնակցում սինխրոն լողի մրցույթներին։ Այն ժամանակ այն կոչվում էր ջրային բալետ, և միայն հետո է Կանադայում հայտնվել այդ սպորտաձևի՝ մեզ համար սովորական անվանումը՝ սինխրոն լող։ Անկարևոր չէ նշել, որ օլիմպիական չեմպիոն Նորման Ռոսն է առաջին անգամ օգտագործել «սինխրոն լող» տերմինը։


    Սինխրոն լողի առաջին մրցումները տեղի են ունեցել 1891 թվականին Բեռլինում, ապա՝ 1892 թվականին Լոնդոնում։ Սկզբում բոլոր լողորդները տղամարդիկ էին, նրանք ստեղծում էին ֆիգուրներ ջրի վրա և պարում էին շրջանաձև՝ շրջապատված ծաղկեպսակներով և լապտերներով: Նոր սպորտաձևի մասսայականացման խթան է հանդիսացել ավստրալացի լողորդուհի Անետ Քելլերմանի շոուն։ Նրա շոուները չափազանց տարածված էին և մեծապես նպաստել են այդ նոր սպորտաձևի առաջացմանը:

    Սինխրոն լողի հետագա զարգացումը կապված է Քեթրին Քերտիսի հետ։ Նա առաջինն էր, ով որոշեց ջրի մեջ ակրոբատիկ գործողություններ կատարել երաժշտության ներքո: 1933–1934 թվականներին նրա ուսանողները ելույթ են ունեցել Չիկագոյում անցկացվող «Պրոգրես» համաշխարհային ցուցահանդեսում։ 1952 թվականին էլ սինխրոն լողը ստացել է պաշտոնական միջազգային ճանաչում և իր ժամանակակից անվանումը։ Այդ թվականին Ֆրանսիայի առաջնությունում է օգտագործվել նախկինում չօգտագործված երաժշտական նվագակցությունը:


    1948 թվականին էլ սինխրոն լողն առաջին անգամ ներկայացվել է Օլիմպիական խաղերում որպես ցուցադրական մարզաձև, և գրեթե 40 տարի անց էլ՝ Լոս Անջելեսում 1984 թվականին, այն հանդես է եկել որպես հիմնական մարզաձև։ Մեդալային ծրագրում մարզիկները մրցել են մենախաղի և զուգախաղի մրցանակների համար։ Հետո՝ 1996 թվականին, Ատլանտայում մենախաղի և զուգախաղի մրցումները փոխարինվել են թիմային մրցումներով։


    2017 թվականի հուլիսին Լողի միջազգային ֆեդերացիան սինխրոն լողը պաշտոնապես վերանվանել է գեղարվեստական լողի։ Չնայած դրան, հիմա էլ դեռ ընդունված է այդ սպորտաձևն անվանել սինխրոն լող։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում