Blog

  • Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան

    Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում, որովհետև մեծ հավանականությամբ նման դեպք տեղի է ունենում այն երեխաների հետ, որոնք ամուր սոցիալական թիկունք չունեն: Բա որ այդ իրավիճակում պետությունը թիկունք չկանգնի այդ երեխաներին, ո՞վ է թիկունք կանգնելու: Այդտեղ մեծ պրոբլեմ եմ տեսնում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Դրա քաղաքական պատասխանատուն ե՞ս եմ: Երբ ուզում ենք քաղաքական այդ պատասխանատվությունը կրել, ասում են՝ բա անկախությո՞ւնը, այսինքն՝ դատարանի անկախությունը դրա համա՞ր է, թալանչու օգտին և ընդդեմ բռնաբարված երեխաների՞ է: Ո՞նց կարող է նման բան լինել»,- ասաց նա՝ նկատելով, որ որպես վարչապետ՝ մաքսիմալ կոռեկտ է, որպեսզի չմտնի այն տեղերը, որտեղ պետք է չմտնի:

    «Խնդրել եմ դատախազին, որ վերջին 10-15 տարում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մասին ինչքան կարճված գործեր կան, ասել եմ՝ հանեք, անձամբ գործերը նայեք, որովհետև գնում եմ գյուղեր, մարդիկ բաներ են պատմում, գետինն եմ մտնում:

    Ո՞նց կարող է նման բան լինել ընդհանրապես, ընդ որում՝ դեպքեր, որոնց մասին ամբողջ գյուղը գիտի, բնակավայրերը գիտեն»,- ասաց նա:

  • Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր

    Այսօր՝ սեպտեմբերի 11–ին, տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

    Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։

  • Խոհանոցը որպես ազգային ինքնության հենասյուն. – ԱՄԲԻՈՆ NEWS

    Գաստրոնոմիան միայն կերակուր պատրաստելու կամ սնվելու գործընթաց չէ. այն հասարակության մշակութային ԴՆԹ-ի ամենազգայուն արտացոլումն է։

     

    Ազգային խոհանոցը ձևավորվում է դարերի ընթացքում՝ տեղական լանդշաֆտի և հասարակական ավանդույթների համադրությամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված «Միջերկրածովյան դիետան» կամ հայկական «Լավաշի պատրաստման ավանդույթը» ապացուցում են, որ ուտելիքն ավելին է, քան սննդարար նյութերի հավաքածու։

     

    Պատմական հիշողություն: Ավանդական ճաշատեսակները հաճախ պատմում են ազգի դիմակայունության մասին։ Օրինակ՝ չորացրած կամ թթու դրած մթերքները վկայում են դժվար ձմեռներ հաղթահարելու անհրաժեշտության մասին։

     

    Սոցիալական համախմբվածություն: Սեղանի շուրջ հավաքվելու ծեսը (կոնվիվիալություն) ամրապնդում է համայնքային կապերը, իսկ ավանդական բաղադրատոմսերի փոխանցումը սերնդեսերունդ ապահովում է պատմական շարունակականությունը։

     

    “Fusion” խոհանոց. Մշակութային երկխոսություն, թե՞ ավանդույթների կորուստ

     

    «Ֆյուժն» (Fusion) տերմինը, որը ենթադրում է տարբեր խոհարարական ավանդույթների, տեխնիկաների և բաղադրիչների միախառնում, հաճախ ընկալվում է որպես 21-րդ դարի ֆենոմեն։ Սակայն պատմականորեն ֆյուժնը միշտ էլ գոյություն է ունեցել global trade-ի (Մետաքսի ճանապարհ) և կայսրությունների ընդլայնման շնորհիվ։ Օրինակ՝ պերուական “Nikkei” խոհանոցը ճապոնացի ներգաղթյալների և տեղական պերուական բաղադրիչների դարավոր սինթեզի արդյունք է։

     

    Ժամանակակից աշխարհում Ֆյուժն խոհանոցի ազդեցությունը տեղական ավանդույթների վրա երկակի է.

     

    Դրական ազդեցություն (Էվոլյուցիա),Ռիսկեր (Ունիֆիկացում)Մշակութայինխ վերաիմաստավորում:

     

    Այս գործընթացը հնարավորություն է տալիս երիտասարդ սերնդին նորովի բացահայտել մոռացված տեղական բաղադրիչները: Սակայն զանգվածային ֆյուժնը կարող է հարթեցնել ազգային խոհանոցի յուրահատուկ, խորքային համերը:

     

    Տեղական ճաշատեսակը միջազգային էլեմենտների հետ համադրելով՝ այն դառնում է ավելի հասանելի համաշխարհային լսարանի համար:

     

    Կոմերցիալիզացիա: Տեղական խոհարարական ավանդույթը վերածվում է լոկ «միտման» (trend)՝ կորցնելով իր ծիսական և պատմական իմաստը:

     

    Գաստրոնոմիկ մշակույթը քարացած համակարգ չէ. այն կենդանի օրգանիզմ է, որը շնչում է պատմությամբ և փոխվում աշխարհի հետ մեկտեղ։ Ֆյուժն խոհանոցը չպետք է դիտարկել որպես ավանդույթի թշնամի, այլ որպես մշակութային երկխոսության լեզու։ Սակայն այդ երկխոսության մեջ կարևոր է պահպանել «արմատների» և «ճյուղերի» հավասարակշռությունը. արմատները ավանդական, աուտենտիկ խոհանոցն են, իսկ ճյուղերը՝ այն նորարարությունները, որոնք ձգվում են դեպի աշխարհ։

     

    Գաստրոնոմիան վաղուց դուրս է եկել սովորական սննդառության սահմաններից՝ վերածվելով «փափուկ ուժի» (soft power) ամենաազդեցիկ գործիքներից մեկի։ Միջազգային հարաբերություններում նույնիսկ ձևավորվել է հատուկ տերմին՝ «Գաստրոդիպլոմատիա», որի նպատակն է խոհանոցի միջոցով բարելավել երկրի միջազգային հեղինակությունը, խթանել տուրիզմը և տարածել մշակութային ազդեցությունը։ Կերակուրը դառնում է քաղաքականության համեղ, բայց հզոր լեզու, որով պետությունները դրական իմիջ են ձևավորում և դիրքավորվում համաշխարհային ասպարեզում։

     

    Ահա մի քանի վառ օրինակ, թե ինչպես են տարբեր ազգեր խոհանոցը ծառայեցնում պետական քարոզչությանը.

     

    Թաիլանդ (Global Thai Program). 2002 թվականին Թաիլանդի կառավարությունն առաջինը պաշտոնապես գործարկեց պետական «գաստրոդիպլոմատիայի» ծրագիր։ Պետությունը ֆինանսավորում և վերապատրաստում էր թայլանդցի խոհարարներին, ապա նրանց ուղարկում աշխարհի տարբեր երկրներ՝ թայլանդական ռեստորաններ բացելու համար։ Նպատակն էր կտրուկ ավելացնել թայլանդական ռեստորանների թիվն աշխարհում և դրանով իսկ խթանել դեպի Թաիլանդ զբոսաշրջությունը, ինչն ակնառու հաջողություն գրանցեց։

     

    Հարավային Կորեա (Kimchi Diplomacy). Կորեայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ներդնում «K-Food» նախագծում, որտեղ կորեական մշակույթի (K-pop, սերիալներ) հետ մեկտեղ ակտիվորեն գովազդվում է ազգային խոհանոցը։ «Կիմչիի դիպլոմատիայի» շնորհիվ Կորեան իր ավանդական թթուն ներկայացրեց որպես առողջարար գերսնունդ (superfood) և 2013-ին այն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում՝ ամրապնդելով երկրի «առողջ և մոդեռն» իմիջը։

     

    Ճապոնիա (Սուշիի հեղափոխությունը). 2000-ականների սկզբին, տնտեսական ստագնացիայի ֆոնին, Ճապոնիան թողարկեց «Cool Japan» stratégie-ն, որի առանցքային մասը ճապոնական խոհանոցի (Washoku) տարածումն էր։ Ճապոնիան սուշին ու ռամենը վերածեց բարձր ճաշակի, ճշգրտության և մաքրության խորհրդանիշի, որն այժմ ասոցացվում է ճապոնական որակի և էսթետիկայի հետ։

     

    Պերու (Խոհարարական վերածնունդ). 21-րդ դարի սկզբում Պերուի կառավարությունը հայտնի chef-երի (օրինակ՝ Գաստոն Ակուրիոյի) հետ համատեղ սկսեց ակտիվորեն առաջ տանել պերուական խոհանոցը։ Արդյունքում, Լիմա քաղաքը ներքին հակամարտություններից հոգնած երկրից վերածվեց աշխարհի գաստրոնոմիկ մայրաքաղաքներից մեկի՝ Պերուն դիրքավորելով որպես տարածաշրջանային մշակութային առաջնորդ։

     

    Ֆրանսիա և Իտալիա (Աուտենտիկության պահպանում). Այս երկրները խոհանոցն օգտագործում են որպես մշակութային գերիշխանության գործիք։ Օրինակ՝ իտալական DOP (Protected Designation of Origin) համակարգը պաշտպանում է տեղական ապրանքները (օրինակ՝ Պարմեզան պանիրը)՝ աշխարհին պարտադրելով այն գաղափարը, որ իսկական որակը միայն Իտալիայում է։

  • Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում


    Հասարակություն



    «Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49։

    Մասնաճյուղի ավելի ընդարձակ տարածքը հնարավորություն է տալիս սպասարկել հաճախորդների աճող հոսքը և ապահովել սպասարկման հարմարավետ պայմաններ։ «Թումանյան» մասնաճյուղում հասանելի է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ բանկային հաշիվների բացում, քարտերի, ավանդների և վարկերի ձևակերպում, դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում և այլ գործառնություններ։ Մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-ից 16:30, շաբաթ և կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր։

    Մասնաճյուղային ցանցի զարգացումը շարունակում է մնալ Յունիբանկի՝ բանկային ծառայությունների հասանելիության բարձրացման ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը։ Բանկը հետևողականորեն զարգացնում է սպասարկման ժամանակակից ձևաչափերը՝ համատեղելով թվային բանկինգի հնարավորությունները մասնաճյուղերում սպասարկման հետ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ մասնագետի խորհրդատվություն և աջակցություն ֆինանսական հարցերի լուծման գործում։




  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

  • Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը. Փաշինյան

    Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը:

    «Սա այն դեպքն է, որ ինչ-որ առումով ժողովրդի և գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել»,- նշել է նա։

  • Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարք. ԻՀՊԿ

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացրել է 5838 բորտային համարով ամերիկյան ծովային անօդաչու սարք։

    Թեհրանը պնդում է, որ վերջին օրերին ամերիկյան ուժերը նեղուց են ուղարկել անօդաչու սարքեր՝ խուսափելով իրանական զինծառայողների հետ անմիջական բախումից։

    ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության ներքո, իսկ տարածքում ցանկացած «թշնամական ներկայություն» կդիտարկվի որպես թիրախ։

  • Ինչպես լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ նորից հունից դուրս եկավ (video)

    Ինչպես լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ նորից հունից դուրս եկավ (video)

  • Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը

    Սեպտեմբերի 9-ին սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Այս օրը ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ պարանոցի  հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։

    Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, բժիշկներն էլ քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի  չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

    Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Երևանի քրեական ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Երևանի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ վիրավորը Երևանի բնակիչ 44-ամյա Ռոման Սելիկյանն է։

    Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են նաև, որ նույն օրը Մաշտոցի 2/2 և Արգիշտի 4/1 հասցեների արանքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ․ Սելիկյանի հետ վիճաբանել, ապա պարանոցի հատվածում նրան վնասվածք է պատճառել 50-ամյա Վարդան Դալաքյանը։

    Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալում են Վ․ Դալաքյանին և տեղափոխում Երևանի քրեական ոստիկանություն։

    Փաստերի ճնշման տակ Վ․ Դալաքյանը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը, որից հետո նրան և դանակը կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին ։

    Դեպքի փաստով սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Սելիկյանն աշխատում է «Վիվա Արմենիա»-ում։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վիճաբանությունը, հետո դանակահարությունը, այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։

  • Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին

    Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշակերտների առաջադիմությանը վերաբերող PISA միջազգային հետազոտության արդյունքներին՝ նշելով, որ դրանց շուրջ քննարկումներ և քննադատություններ են ընթանում։

    Փաշինյանի խոսքով՝ հատկապես ընդդիմության քննադատությունն անհասկանալի և անընդունելի է։ Նա ընդգծել է, որ Հայաստանում դեռևս շուրջ 700 դպրոց պետք է կառուցվի կամ հիմնանորոգվի՝ կրթության հասանելիությունն ապահովելու համար։

    «Մենք դպրոց չենք բացում, մենք դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել։ Ինչպե՞ս կարող է 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինել», — ասել է Փաշինյանը։

    Վարչապետը նաև քննադատել է դպրոցներում կրթության որակը՝ հայտարարելով, որ կան տնօրեններ և ուսուցիչներ, որոնք «տգիտություն են դասավանդում»։ Նա նշել է, որ ընտրություններից հետո ԿԳՄՍ նախարարի առաջ խնդիր է դրել դպրոցներից հեռացնել ոչ կոմպետենտ տնօրեններին։

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է, որ PISA հետազոտությանը մասնակցելու նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունն է առաջ քաշել՝ կրթական համակարգի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով։ Նրա խոսքով՝ հետազոտության մասնակիցների 88 տոկոսը 10-րդ դասարանցիներ են եղել։

    Նախարարի գնահատմամբ՝ PISA-ի արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Կառավարության և կրթության ռազմավարությամբ իրականացվող քայլերը ճիշտ ուղղությամբ են։

    Անդրեասյանը պարզաբանել է, որ PISA-ն չի գնահատում միայն աշակերտների տարրական գիտելիքները, այլ ուսումնասիրում է, թե որքանով են նրանք կարողանում ստացած գիտելիքը կիրառել իրական կյանքի տարբեր իրավիճակներում։

    «Տարիներով մեր դպրոցը հիմնված է եղել անգիրի վրա։ Բնական գիտությունների կիրառականությունը ինչպե՞ս պիտի բարձր լիներ։ Մեր Կառավարությունն է, որ դպրոցներում լաբորատորիաներ է ստեղծում», — ասել է նախարարը՝ ընդգծելով, որ կրթական բարեփոխումները միտված են նաև գիտելիքի կիրառական հմտությունների զարգացմանը։