Blog

  • Ժողովրդի մեծ մասը պահանջում է, որ փաշինյանենց դաժան պատժի արժանացնենք․ «Հայաստան» դաշինքի անդամ (video)





    Այս խայտառակությունն Ալիևը, երևի թե, իր երազում չէր կարող պատկերացնել․ Անուշ Առաքելյան 

    Այս ամենն Ալիևին գոհացնելու գործընթաց է․ Այլ կերպ ես չեմ կարող բնութագրել․ «Հայաստան» դաշինքի անդամ




    դիտվել է 284 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Մի ձեռքի ստեղծածն էլ բավ է

    Մուշեղ Մարտիրոսյանը 90-ականներին ականի պայթյունից կորցրել է ձեռքը։ Պապական տունը չի թողել, քաղաքում հեշտ աշխատանք չի փնտրել, գյուղատնտեսությամբ 3 զավակ է մեծացրել, այսօր էլ ապրում է հայրենի օջախում, իր արածից ու ստեղծածից գոհ։

  • Սեպտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

     Սեպտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Սարյան փողոց 2 շենք, Մոսկովյան փողոց 24, 28, 36, 38 շենքեր,

    11:00–14:00 Այգեստան 1-ին, 2-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներ մասնակի,

    11:00–17:00 Մյասնիկյան պողոտա, սեփականատեր՝ Ռ. Ստեփանյան, Մյասնիկյան փողոց 16–55 առանձնատներ, Մյասնիկյան փողոց 18/5 հասցե՝ Երևանի կենդանաբանական այգի,

    13:00–16:00 Պուշկինի փողոց 58–72 շենքեր, Սարյան փողոց 7–17 շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–16:00 Ա. Ավետիսյան փողոց 47/1–70 շենքեր և 53/1 առանձնատուն, Համբարձումյան փողոց 71, 75 շենքեր,

    11:00–16:30 Բաղրամյան պողոտա 1, 28, 30, 42, 44, 46, 48, 50Ա, 50Բ շենքեր, Լեռ Կամսարի փողոց 4 հասցե, թիվ 76 դպրոց, Լեռ Կամսարի փողոց 1–15 առանձնատներ, Սունդուկյան փողոց 25, 27, 29 շենքեր, Հր. Քոչարի փողոց 22, 24 շենքեր,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Հաղթանակ թաղամաս 78-րդ տեղամաս մասնակի, Հաղթանակ թաղամաս 1-ին, 2-րդ, 4-րդ փողոցներ մասնակի և Նորիկի փողոց մասնակի,

    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    11:00–16:00 Անտառային փողոց 11–220 շենքեր և 1–148/5 առանձնատներ, Վերին Անտառային փողոց 9–192/2 շենքեր և 1–186/13 առանձնատներ, Լեռ Կամսարի փողոց 30/3–40/2 շենքեր, Լ. Ազգալդյան փողոց 12/6 շենք, Աղբյուր Սերոբի փողոց 52/20 շենք, Գևորգ Էմինի փողոց 22 շենք,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Բաշինջաղյան փողոց 172, 176, 178, 180 շենքեր, Մարգարյան փողոց 20/1, 20/2, 20/3, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիլիկյան 5-րդ, 7-րդ, 11-րդ փողոցներ մասնակի,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–17:00 Ավան-Առինջ՝ 2-րդ միկրոշրջան՝ 1/17, 1/18, 2/5 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–12:00 Նոր Նորք 8-րդ զանգված՝ Մինսկի փողոց 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 շենքեր, «Ամառո Գրուպ», «Առմա Քոնսթրաքշն», «Բեսթ Քոմփ», «Գարարտ 10» ՍՊԸ-ներ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Ավան վարչական շրջան

    11:00–16:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Մոլդովական փողոց 2, 2/1, 2/2, 4, 4/1, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 10, 10/1, 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, Թոթովենցի փողոց 2/3, 6/2, 11, 11/1, 11/2 շենքեր, Գայի պողոտա 3, 5, 7, 7/1 շենքեր, Բագրևանդի փողոց 1, 1/3, 4/3 շենքեր, թիվ 2 առևտրի քոլեջ, թիվ 17 հատուկ դպրոց, թիվ 133, 164 դպրոցներ, թիվ 103, 104, 252 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Ամառանոցային փողոց 10, 20/3, 6–7, 6/5, 60, 71/2 առանձնատներ, Ա. Արմենակյան փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Ա. Արմենակյան անցուղին, Ա. Արմենակյան փողոց մասնակի, Նորք թաղամասի առանձնատներ մասնակի, Նորքի Այգիներ թաղամաս 1, 117/7–293 առանձնատներ, Երևանի «Մանկան Տուն», «Դյուրալ» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Նորքի Այգիներ թաղամաս 247 առանձնատներ, Ամառանոցային փողոց 247 առանձնատներ, Ա. Արմենակյան փողոցի առանձնատներ մասնակի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:00 Ա. Արմենակյան փողոց 235, 275 առանձնատներ, Նորքի Այգիներ թաղամաս 235, 275/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Շարուրի փողոց 24, 24բ, 24գ, 26ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 158 դպրոց, Արտաշիսյան փողոց 81 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–14:00 Մյասնիկյան և Հացիկ գյուղեր,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–13:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար և Գառնահովիտ գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00–12:30 Քաղցրաշեն գյուղ մասնակի,

    11:00–14:00 Վեդի քաղաք՝ «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» և հեռուստակայան ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, «Վեդու Գինու գործարան»-ի բանավան,

    12:00–14:00 Արևաբույր, Ջրահովիտ գյուղեր, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,

    13:00–14:30 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Անդրանիկի, Արարատյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար-Դոսի, Կամոյի, Չարենցի, Կոմիտասի, Իսահակյան, Ստեփանյան, Ս. Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Մյասնիկյան, Մասիսի, Ազատամարտիկների, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Վերին Արտաշատի խճուղին մասնակի, Արտաշատ–Դալար խճուղին մասնակի, Մրգավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–16:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:00 Կեչուտ գյուղ մասնակի,

    11:00–13:30 Հորս գյուղ մասնակի,

    11:00–16:30 Կարմրաշեն և Հեր Հեր գյուղեր,

    Կոտայքի մարզ՝

    11:00–16:00 Քասախ գյուղ մասնակի, Մուշի 3-րդ, 8-րդ, 10-րդ փողոցներ, Գևորգ Չաուշի, Վահան Տերյան, Զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–16:30 Արգել, Քարաշամբ, Թեղենիք համայնքներ, «Արգել», «Սապֆիր», «Ծաղկանոց», «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ» այգեգործական ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–14:00 Ճամբարակ քաղաք՝ Գարդմանի, Գ. Նժդեհի, Բայրոնի, Հ. Նադարյան, Չարենցի, Կոմիտասի, Սեպտեմբերի 21, Մաշտոցի փողոցներ, ՃՇՇ, զորամաս, գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Զոլաքար գյուղ՝ 2-րդ, 4-րդ փողոցներ մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Զոլաքար գյուղ՝ 2-րդ, 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Զոլաքար գյուղ՝ 15-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ 3-րդ փողոցն ամբողջությամբ, 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    11:30–16:30 Ավազան գյուղ՝ 5-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:00–13:00 Սևքար գյուղի 18–22-րդ փողոցներ մասնակի,

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կալինինի փողոց մասնակի, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30–15:30 Դիտավան գյուղ՝ 15-րդ փողոց 3-րդ առանձնատուն,

    Լոռու մարզ՝

    11:00–16:00 Լեռնապատ, Լեռնաջուր, Դարպաս գյուղեր և Սարի թաղ,

    Շիրակի մարզ՝

    11:00–16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի գյուղեր,

    Սյունիքի մարզ՝

    11:00–15:30 Շաքի գյուղ՝ Վերին թաղամաս,

    12:00–14:00 Քարաշեն գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետ





    Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում։

    Նայել իրականության աչքերին ու փոխել այն, ինչի մեջ ապրում ենք արդեն 8 տարի

    Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետ:






  • Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարը


    Աշխարհ





    Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցման միջոցների և զինամթերքի արտադրությունն աճել է 22 անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում պաշտպանական արդյունաբերության ոլորտի վաստակաշատ աշխատակիցներին պետական պարգևներ հանձնելու արարողության ժամանակ։

    Պուտինի խոսքով՝ վերջին տարիներին տասնյակ անգամ աճել է նաև անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, և դրանք անխափան մատակարարվում են զինված ուժերին։

    Ռուսաստանի նախագահի ներկայացմամբ՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանի զինված ուժերին ռադիոլոկացիոն կայանների մատակարարումներն աճել են գրեթե հինգ անգամ, իսկ զրահատեխնիկայի և զրահապատ սպառազինության մատակարարումները՝ 2,5 անգամ։

    Պուտինը նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը նախատեսված է ոչ միայն ռազմաճակատի համար։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ ապահովվում են զինված ուժերի և ուժային բոլոր կառույցների կարիքները։

    ՌԴ նախագահը նաև հաղորդել է՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերների փաթեթը գերազանցել է 70 միլիարդ դոլարը։

    Նրա խոսքով՝ Ռուսաստանը վստահորեն պահպանում է իր դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայի առաջատար երկրների շարքում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Սևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն Ազիզյան



    Հասարակություն





    Սևանի համար պատմական տարի․ լճից աննախադեպ քիչ ջրառ՝ 75,3 մլն խորանարդ մետր, այս մասին գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։


    «2026 թվականը ոսկե տառերով է գրվում Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն մ³՝ պատմական նվազագույնը։

    Նրանց համար, ովքեր պատրաստվում են հարցնել՝ «Ի՞նչ են արել պետական կառույցները, եթե տարին ջրառատ էր», հիշեցնեմ մի կարևոր փաստ։


    Ունեցել ենք ոչ պակաս ջրառատ տարիներ՝ 2006, 2007, 2010 և 2011 թվականները, երբ ոռոգման նպատակով Սևանից ջրառը տատանվել է 152–168 մլն մ³-ի սահմաններում։

    Այս տարի՝ 75,3 մլն մ³։ Ավելի քան երկու անգամ պակաս։

    Նշված տարիների համեմատ՝ լճից բաց է թողնվել 76,7–92,7 մլն մ³-ով պակաս ջուր։

    Սևանում պահպանված յուրաքանչյուր խորանարդ մետր ջուրը ներդրում է մեր կապուտաչյա գեղեցկուհու կենսունակության, Հայաստանի ջրային անվտանգության և գալիք սերունդներին ավելի հարուստ բնական ժառանգություն փոխանցելու գործում։

    Բնությունը հնարավորություն է տալիս։ Այդ հնարավորությունը Սևանի օգտին օգտագործելը նաև պատասխանատու աշխատանքի արդյունք է»,-գրել է նա։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Սիսիանում տեղի կունենան «Իմ եռագույնը՝ իմ հայրենիքի հավերժ երդումը» խորագիրը կրող տոնական միջոցառում

    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սիսիանում տեղի կունենան «Իմ եռագույնը՝ իմ հայրենիքի հավերժ երդումը» խորագիրը կրող տոնական միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին։

    Տոնական ծրագիրը կմեկնարկի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի հարակից տարածքից։ Այստեղից ներկաները, երգ ու երաժշտության ուղեկցությամբ, Ա․ Մանուկյան և Ռ․ Իսրայելյան փողոցներով քայլերթով կշարժվեն դեպի Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակ։

    Կենտրոնական հրապարակում կանցկացվի Անկախության օրվան նվիրված գլխավոր տոնական միջոցառումը՝ համայնքի շնորհաշատ երեխաների մասնակցությամբ՝ հայրենասիրական ու տոնական երգերով, պարային գեղեցիկ կատարումներով։

    Տոնական միջոցառման ավարտին, Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից կիրականացվի քայլերթ՝ դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր հերոսների անմար հիշատակի առաջ։

    Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության 35-րդ տարեդարձը։

  • Բուժքույրը՝ առաջնագծում. կայացել է Հայաստանի 4-րդ միջազգային…

    Բուժքույրը՝ առաջնագծում. կայացել է Հայաստանի 4-րդ միջազգային…

  • Սամվել Կարապետյանի «կարված, շինծու գործը» եկեղեցու դեմ պայքարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան

    «Սա այն գործընթացի մի մասն է, որը գործող իշխանությունները նախաձեռնել են դեռևս տարիներ առաջ։ Մենք շատ լավ հիշում ենք ժամանակագրությունը, թե ինչպես սկսվեց այդ գործընթացը՝ եկեղեցու դեմ պայքարը»»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան՝ անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործին»։

    Նա հիշեցրեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 450 օր անազատության մեջ է «մեր ձևով» Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու համար։

    «Բնականաբար, այս գործընթացը, այս կարված, շինծու, ապօրինի գործը ևս այս գործընթացի մի մասն է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում էլի կռվեցին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում էլի կռվեցին