Blog

  • Զելենսկին պարգևատրել է Ֆիդանին | Քաղաքականություն

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կիևում հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի և Ղրիմի թաթարների առաջնորդի հետ, գրում են ուկրաինական ԶԼՄ–ները։

    Ֆիդանը և Սիբիհան այցելել են Անկախության հրապարակ, որտեղ ոգեկոչել են ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ուկրաինացիների հիշատակը։ Այնուհետև Ֆիդանը Կիևում հանդիպել է Ղրիմի թաթարների ազգային առաջնորդ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևի հետ։

    Ավելի ուշ Ֆիդանին ընդունել է Ուկրաինայի նախագահ՝ նրան պարգևատրելով երկրորդ աստիճանի «Վաստակի համար» շքանշանով։ Նշվում է, որ այս շքանշանը շնորհվում է ինչպես Ուկրաինայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին՝ երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար։ 

  • Օդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

    Օդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

  • Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից՝ պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ նրա մշակութային ժառանգության ներկայացումը դառնում են ճնշումների, անգամ պաշտոնանկությունների պատճառ, մյուս կողմից՝ նույն պետությունը պետական միջոցներով շարունակում է ֆինանսավորել Արցախի մշակույթի պահպանման ծրագրերը։

    Սա պարզապես հակասություն չէ, այլ պետական քաղաքականության երկակիության հերթական դրսևորումն է։

    «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում շարունակում է գերակշռել այն մոտեցումը, ըստ որի՝ պետական հիմնարկներում պետք է բացառվեն Արցախի պետականությանն ու խորհրդանիշներին առնչվող ցանկացած դրսևորումներ։ Սակայն պետական փաստաթղթերը բոլորովին այլ պատկեր են արձանագրում։

    Վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքերն այդ հակասության ամենախոսուն օրինակներն են։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության շուրջ հանրային քննարկումների պատճառներից մեկը դարձավ այն, որ նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել էր Արցախի մասին գիրք։ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ հրաժարվել էր դպրոցից հեռացնել Արցախի դրոշը։ Իսկ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդեսի ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տաղավարից հեռացրեց աշակերտի պատրաստած Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» («Տատիկ-պապիկ») հուշակոթողի ձեռագործ աշխատանքը։

    Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետական հաստատություններում Արցախի դրոշի, Արցախի պետականության կամ դրան առնչվող խորհրդանիշների ներկայացումը չի համապատասխանում պետության որդեգրած քաղաքականությանը։ Նրա ձևակերպմամբ՝ այլևս վերադարձ չի լինելու «Ղարաբաղյան շարժման» գաղափարախոսությանը։

    Սակայն հենց այստեղ էլ առաջանում է ամենակարևոր հարցը։

    «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։ Եթե պետական հիմնարկներում Արցախի մշակութային ժառանգության ներկայացումը համարվում է անընդունելի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նույն Հայաստանի Հանրապետությունը՝ ԿԳՄՍ նախարարության միջոցով, 2023-2027 թվականների մշակութային ռազմավարության շրջանակում պետական միջոցներ է հատկացնում «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությանը։

    Այս մասին հիշեցնում է նաև կազմակերպության տնօրեն Ապրես Մարգարյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության հաստատած 2023-2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, գույքագրումն ու սերունդներին փոխանցումը ճանաչվել են պետական առաջնահերթություն։

    Այսպիսով, ստացվում է ակնհայտ իրարամերժ իրավիճակ. նույն պետությունը մի ձեռքով ֆինանսավորում է Արցախի մշակույթի պահպանությունը, իսկ մյուս ձեռքով պատժում է մարդկանց՝ հենց այդ մշակութային ժառանգությունը ներկայացնելու կամ դրա խորհրդանիշները պահպանելու համար։

    Եթե Արցախի մշակույթի պահպանումը պետական առաջնահերթություն է, ապա ինչո՞ւ են այդ թեմայով նախաձեռնությունները պետական հաստատություններում արժանանում պատժի։ Իսկ եթե դրանք հակասում են պետական քաղաքականությանը, ապա ինչո՞ւ է պետությունը շարունակում ֆինանսավորել դրանք պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուների միջոցներով։

    Այս հարցերը մինչ օրս պատասխան չեն ստացել։

    Պետական քաղաքականությունը չի կարող հիմնված լինել երկակի չափանիշների վրա։ Այն չի կարող միաժամանակ խրախուսել և պատժել նույն երևույթը՝ կախված նրանից, թե որտեղ և ում կողմից է այն դրսևորվում։ Նման գործելաոճը ոչ միայն ստեղծում է իրավական և քաղաքական անորոշություն, այլև խարխլում է հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։

    Արցախի մշակութային ժառանգությունը քաղաքական ճաշակի կամ պահի թելադրանքի հարց չէ։ Այն հայկական մշակութային ժառանգության անբաժանելի մասն է, որի պահպանությունը Հայաստանի Հանրապետությունն իր իսկ ռազմավարական փաստաթղթերով ճանաչել է պետական առաջնահերթություն։

    Հետևաբար, իշխանությունները պարտավոր են վերջապես հստակեցնել, թե որն է իրական պետական քաղաքականությունը՝ Արցախի մշակույթի պահպանո՞ւմը, թե՞, ընդհակառակը, դրա խորհրդանիշների և դրսևորումների սահմանափակումը։

    Եվ այս ամենի ֆոնին չպետք է անտեսել ևս մեկ կարևոր հանգամանք։ Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են հակասական ազդակներ փոխանցել սեփական հասարակությանը, Ադրբեջանը օկուպացված Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։ Տարբեր միջազգային և մասնագիտական գնահատականների համաձայն՝ ավերվել կամ լրջորեն վնասվել են եկեղեցիներ, հարյուրավոր և նույնիսկ հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ, իսկ մի շարք բնակավայրեր հիմնահատակ վերացվել են։

    Այս պայմաններում առավել անհասկանալի է դառնում, թե ինչու է հայկական մշակութային ինքնության պահպանման հարցը Հայաստանի ներսում երբեմն ընկալվում ոչ թե որպես պետական առաջնահերթություն, այլ որպես խնդրահարույց կամ անցանկալի երևույթ»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ, դրանց չեմ ուրախացնելու. Աղվան Վարդանյան





    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է մանդատը։

    «Խաղաղվեք. հարցը փակված է։ Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

    Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»,- գրել է Ա. Վարդանյանը։




    դիտվել է 51 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»

    Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է.

    Չնայած Դոնթի բանաձեւով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին՝ եթե 12 հանձնաժողով ձեւավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի «Ուժեղ Հայաստանը», սակայն ՔՊ-ականները նախագահի թեկնածություններ են առաջադրել բոլոր 12 -ի համար էլ։ Բայց առաջադրումների պատկերից հասկանալի է, որ պատրաստ են մի քանիսը զիջել ընդդիմադիրներին։

    Օրինակ, Բաբկեն Թունյանը, որն անցած ԱԺ-ում ղեկավարում էր տնտեսական հանձնաժողովը, առաջադրվել է ոչ միայն տնտեսականի նախագահի համար, այլեւ՝ ֆինանսավարկային ու բյուջետայինի, որը ղեկավարում էր Ծովինար Վարդանյանը՝ նա էլ է հայտ ներկայացրել։ Սա նշանակում է, որ իշխանությունը հակված է այս 2 հանձնաժողովներից մեկը տալ ընդդիմությանը։ Երկրորդ «հանձնվելիք» հանձնաժողովը, թերեւս, կլինի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որտեղ թեկնածություն են առաջադրել Հասմիկ Հակոբյանն ու Տրդատ Սարգսյանը։ Հ․ Հակոբյանը նաեւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի համար է առաջադրվել, Տրդատ Սարգսյանը՝ առողջապահության։ Իսկ երրորդ զիջվողը կլինի մարդու իրավունքների հանձնաժողովը, որը բոլոր ժամանակներում ընդդիմության ներկայացուցիչն է ղեկավարել։

  • Իրանը հարվածներ է հասցրել Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՐ) հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին։

    Tasnim գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են ամերիկյան ուժերի ռադիոլոկացիոն կայանը և ուղղաթիռներ։

    Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները նաև հայտնել էին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազաների նկատմամբ իրականացված հարվածների մասին՝ դրանք ներկայացնելով որպես ԱՄՆ-ի գործողություններին տրված պատասխան։

  • Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

    Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնող օրերին այցելել է նաև թատրոններ։

    Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ փաստելով, որ թատերական դահլիճները լեփ-լեցուն են։

    «Մեծ հաշվով, եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինեմ, լեփ-լեցուն թատերական և համերգային դահլիճները իրականում լավատեսության և ապագայի նկատմամբ համոզվածության նշան են»,- ասել է վարչապետը։

  • Մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ. դուք ո՞վ եք

    ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտնել է, որ վերցնում է պատգամավորական մանդատը։

    «Խաղաղվեք. հարցը փակված է։

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

    Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»,-գրել է Աղվան Վարդանյանը։

  • Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՀՀ բանկերում հուլիսի 17-ին, ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը 363.47 դրամ է՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1934 դրամով։ Rate.am-ի տվյալներով, դոլարի վաճառքի միջին գինը 368.32 դրամ է։ Փոխանակման կետերում դոլարի առքը 363 դրամ է, վաճառքը՝ 365.5։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը 413.70 դրամ է, վաճառքի միջինը՝ 425.14 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 415 դրամ է, վաճառքը՝ 419։

    Ռուբլու առքի միջին փոխարժեքը 3.91 դրամ է, վաճառքի միջինը՝ 4.75 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.15 դրամով, վաճառվում՝ 4.35 դրամով։