Blog

  • Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

    Կառավարությունից հայտնել են, որ նա Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

     

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Փարիզում սեպտեմբերի 9–ից 10-ը կանցկացվի Միջազգային տիեզերական առաջին գագաթնաժողովը: 

     

    Գագաթնաժողովի հիմնական թեման տիեզերական ոլորտի ապագան է՝ տիեզերական անվտանգությունը, միջազգային համագործակցությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, տիեզերական տնտեսությունն ու ոլորտի կայուն զարգացումը։  

     

     

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կինը հայկական իրականության մեջ երբեք իրավունքից զուրկ օբյեկտ չի եղել

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կինը հայկական իրականության մեջ երբեք իրավունքից զուրկ օբյեկտ չի եղել

  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

    ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիոն ոլորտին աջակցող 36 կազմակերպության նկատմամբ։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին նշված է գերատեսչության՝ սեպտեմբերի 8-ին հրապարակած հաղորդագրության մեջ։

    Գերատեսչությունից նշել են, որ Իրանի իշխանություններն այդ ոլորտն օգտագործում են զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների տեղափոխման համար։

    Փաստաթղթում նշվում է, որ սահմանված միջոցներն ուղղված են նաև կեղծ ընկերությունների, օտարերկրյա միջնորդների և բեռնափոխադրման շրջանցիկ ուղիների դեմ, որոնք Իրանը օգտագործում է ամերիկյան արտադրության ինքնաթիռներ և գաղտնի տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։

    OFAC-ը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել երրորդ երկրներում գործող այն ընկերություններին, որոնք աջակցում են Mahan Air-ի գործունեությանը։

    «Այսօր մենք պատժամիջոցներ ենք սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք շարունակում են աջակցել Mahan Air ավիաընկերությանը։ Սա նախազգուշացում պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր գործարքներ են իրականացնում իրանական մնացած ավիաընկերությունների հետ»,-հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

  • Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան





    Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․

    «Չեմ ուզում քննարկել գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլի շարժառիթները:

    Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան:

    Լեգենդար գեներալին հայրենասիրության դաս տվող «ինքիշխանականներից» շատերը չգիտեն անգամ, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն ինչպիսի մեծ ու ցայսօր չգնահատված ծառայություն ունի Հայաստանի Զինված ուժերի կայացման գործընթացում, արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կերտման հարցում:

    Կրկնում եմ՝ չեմ ուզում քննարկել գեներալի քայլի մոտիվները:

    Տրամաբանական է առաջին հերթին դատապարտել մեր Հանրապետությունն «անճանաչելի» դարձնող իշխանությունների քաղաքականությունը, ինչի հետևանքով բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»:




    դիտվել է 129 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Artemis II-ի հրամանատարը եւս կմասնակցի Starmus VIII փառատոնին

    Երեւան: Մեդիամաքս: NASA-ի տիեզերագնաց, 2026 ապրիլին դեպի Լուսին թռիչք իրականացրած Artemis II տիեզերանավի հրամանատար Ռիդ Վայզմանը մասնակցելու է STARMUS VIII The Search for Truth փառատոնին, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ից 22-ը Տեներիֆեում եւ Լա Պալմայում:

    ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու Ռիդ Վայզմանը 2014 թվականին 165 օր է անցկացրել Միջազգային տիեզերական կայանում, որոնց ընթացքում թիմակիցների հետ ավելի քան 300 գիտական փորձարկում է կատարել: Այդ թռիչքի ընթացքում Վայզմանը երկու անգամ դուրս է եկել բազց տիեզերք՝ կայանից դուրս գտնվելով մոտ 13 ժամ:

     

    2026 ապրիլին նա Artemis II առաքելության հրամանատարն էր: 

     

    Ս.թ. օգոստոսին հայտնի էր դարձել, որ STARMUS VIII-ին մասնակցելու է Artemis II առաքելության երկու անդամ՝ NASA-ի տիեզերագնաց Վիկտոր Գլովերը եւ Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը:

     

    Artemis II-ը 2026 ապրիլին տասնօրյա թռիչք էր կատարել Լուսնի շուրջ՝ դառնալով Երկրի ուղեծրից դուրս առաջին առաքելությունը 1972 թվականի դեկտեմբերին Apollo 17-ից թռիչքից ի վեր:

     

     

  • Սեպտեմբերի 10-ից սկսած մեր երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում զգալի նվազել է և այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։

    Սակայն սեպտեմբերի 10-ից սկսած հարավից, արևադարձային լայնություններից մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։

    Սեպտեմբերի 10-14-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ի հետ համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կունենանք +32․․․+34 աստիճան տաքություն։

    Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։

  • Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

    Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովինՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

     

    Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

     

    Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

  • Օլիմպիական սպորտը վերածում են քաղաքական պայքարի դաշտի

    Երբ սպորտը սկսում են կառավարել դատարանների և քաղաքական կաբինետների միջոցով, Օլիմպիական խաղերը դադարում են Օլիմպիական խաղեր լինելուց։

    2026 թվականի օգոստոսին Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է Մարզական արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ռուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները մեղմելու մասին Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը։

    Ձևականորեն խոսքը «օլիմպիական շարժման սկզբունքների» պաշտպանության մասին է։ Սակայն, օրինաչափ հարց է առաջանում․ ո՞վ պետք է սահմանի միջազգային սպորտի կանոնները՝ մարզական կազմակերպություննե՞րը, թե՞ առանձին պետությունները։

    Այսօր քաղաքական ճնշումն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Վաղը նույն մեխանիզմով թիրախում կարող է հայտնվել ցանկացած երկիր, որն անցանկալի կդառնա ազդեցիկ քաղաքական դերակատարների համար։

    Օլիմպիական խարտիան հենց նախատեսում է ազգային օլիմպիական կոմիտեների ինքնավարությունը և անկախությունը քաղաքական միջամտությունից։ Մարզիկը հաղթելու իր իրավունքը պետք է ապացուցի իր արդյունքով, այլ ոչ թե անձնագրով կամ իր պետության քաղաքական դիրքորոշմամբ։

    Հատկապես տարօրինակ է այն իրավիճակը, երբ ազգային օլիմպիական մի կոմիտեի ներկայացուցիչները փորձում են դատական մեխանիզմների միջոցով միջազգային մարզական կազմակերպությանը պարտադրել որոշումներ ընդունել՝ ի շահ կոնկրետ քաղաքական դիրքորոշման։

    Սա այլևս օլիմպիական սկզբունքների պաշտպանություն չէ։ Սա սպորտն արտաքին քաղաքականության գործիք դարձնելու փորձ է։

    Եվ այստեղ հարցը շատ ավելի լայն է, քան միայն Ռուսաստանին վերաբերող խնդիրը։

    Եթե այսօր քաղաքական ճնշման ներքո հնարավոր է փակել մի երկրի մարզիկների ճանապարհը դեպի Օլիմպիական խաղեր, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել ցանկացած այլ երկրի նկատմամբ։

    Միջազգային սպորտը պետք է անկախ մնա։ Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը «հատուկ պայմաններ» է ցանկանում, այլ որովհետև հակառակ դեպքում Օլիմպիական խարտիան վերածվում է գեղեցիկ մի գրքույկի, որը հիշում են միայն այն ժամանակ, երբ հարմար է։

    Օլիմպիական խաղերում վճռորոշը պետք է լինեն վարկյանները, մետրերն ու միավորները, այլ ոչ թե քաղաքական կաբինետները։

  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինվшծ ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք

    Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք, հայտնում են ԻՀՊԿ-ից:

    Այն համալրված է եղել ստորջրյա համակարգերի ոլորտում կիրառվող աշխարհի նորագույն տեխնոլոգիաներով։