Blog

  • Իսրայելում ստեղծվեց քաղաքական նախաճգնաժամային վիճակ. Հակոբ Բադալյան

    Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․

    «Նաթանյահուն չպարտվեց, բայց նաեւ՝ չհաղթեց։ Իսրայելում ստեղծվեց քաղաքական նախաճգնաժամային վիճակ։ Պետք է կազմավորվի կոալիցիա, ընդ որում կարծես թե արաբական կուսակցությունների մասնակցությամբ, եթե նրանք համաձայնեն։ Բոլոր պարագաներում, կոնֆիգուրացիան կարծես թե այնպիսին է, որ իրավիճակը լինելու է ժամանակավոր։ Հարցն այն է, թե ինչքան ժամանակ։

    Նաթանյահուն այդ իմաստով առնվազն շահեց որոշակի ժամանակ, նվազագույնը մոտ երկու ամիս՝ մինչ պարզ կլինի կառավարող կոալիցիայի հարցը։ Իսկ հետո՝ կերեւա։

    Իսրայելի համար իհարկե այս վիճակը նոր չէ։ Օրինակ, 2019–2022 թվականներին Իսրայելը անցկացրել է խորհրդարանի 5 ընտրություն։ Օրինակ, 2021–ին ձեւավորվեց ընդդիմադիր «հականաթանյահուական» կոալիցիա, որը սակայն չունեցավ կայուն կյանք եւ ի վերջո 2022 թվականի նոյեմբերի ընտրության արդյունքում Նաթանյահուն վերադարձավ իշխանության։

    Հիմա կարծես թե Իսրայելը մտնում է տուրբուլենտության նոր փուլ։ Սա ռեգիոնի համար կարող է ավելի ապահով չլինել, քան Նաթանյահուի մեծամասնությամբ Իսրայելը։ Հավանաբար նաեւ հենց այս մոտիվն էր, որ Իսրայելում ընտրության փաստացի նախօրեին Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի առանցքային ուժային պաշտոնյաներին տարել էր Իրան, որտեղ կայացել էին քննարկումներ ռեգիոնալ անվտանգության վերաբերյալ»։

    դիտվել է 19 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

  • Խաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ Կարապետյան


    Քաղաքականություն

    Խաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ Կարապետյան

    Տեսանյութը՝ այստեղ

  • Խոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

    Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջներին, նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի մի քանի համայնքային ոստիկանների հաջողվել է կանխել կրակի տարածումը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:50-ի սահմաններում տեղում ծառայություն կատարող պարեկները կրակ և ծուխ են նկատել խոտածածկ տարածքում, որը տարածվում էր դեպ մեծ թվով ծառեր։

    Տեղում հրշեջները պարեկները համայնքային ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ կարողանում են նախ կանխել կրակի տարածումը ապա մարվել այն ինչի շնորհիվ էլ մի քանի հեկտար տարածքի ծառերը փրկվեցին կրակի ճիրաններից։ Իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ մի քանի հարյուր մետրից։

    Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու և մարելու համար։

    Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

  • Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել են


    Հասարակություն

    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

    Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ

  • Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի

    Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվելու։ Factor TVFactor TV-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

    Նա պարզաբանել է, որ եթե Սահմանադրության մեջ եկեղեցու մասին հատուկ հիշատակում չլիներ, ապա հետագայում օրենքով նրան այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արտոնություններ տալը կհանգեցներ հակասահմանադրական իրավիճակի և խտրականության. «Մենք ունենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության և պետությունից անջատված լինելու և կրոնական կազմակերպությունների հավասարության վերաբերյալ դրույթ: Եկեղեցին՝ բոլորս գիտենք, որ կրոնական կազմակերպություն է: Եկեղեցու մասին չհիշատակելը Սահմանադրության մեջ, և հետո եկեղեցուն այլ կրոնական կազմակերպությունների համեմատ արտոնություններ տալը կբերեր հակասահմանադրական խնդրի՝ խտրականության դրույթի խախտման։ Եկեղեցու հիշատակումը պայմանավորված է նրանով, որ պատմականորեն, այո, իր դերակատարումը մեր կյանքում, և բացառիկ առաքելությունը՝ որպես այդպիսին․․․ օգտագործվում է այդ եզրույթը, ընդունում է պետությունը»։

    Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագծով առաջարկվում է նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը, Գալյանը հաստատել է. «Նախագծով առաջարկում ենք նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը… առաջարկում ենք այդ հոդվածում որևէ փոփոխություն չանել»։

    Միևնույն ժամանակ, խոսելով հոգևորականների քաղաքական ակտիվության մասին, նախարարը հիշեցրել է, որ կրոնական կազմակերպությունների համար կան հստակ սահմանափակումներ. «Օրինակ՝ նախընտրական քարոզարշավ իրականացնելու արգելք կա կրոնական կազմակերպությունների համար… որ եկեղեցականները պետք է զբաղվեն իրենց գործով, և ոչ, օրինակ, քաղաքականությամբ»։

    Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Ազգային անվտանգության ռազմավարությունը ներկայացնելիս հայկական ազգային արժեքների շարքում հիշատակել էր Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները։ 2025 թվականի հունիսին Ալեն Սիմոնյանը, որն այդ ժամանակ դեռ պաշտոնավարում էր որպես ԱԺ նախագահ, չէր բացառել, որ նոր Սահմանադրությամբ կվերանայվի Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին դրույթը։

    Գործող Սահմանադրության 18-րդ հոդվածով պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

    դիտվել է 12 անգամ

  • «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք»

    Գործարար Նարեկ Նալբանդյանին չի հաջողվել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտ» գործարանի ձեռքբերման գործարքը։ «ԱՄԻՕ» բանկին պատկանող գործարանը սեպտեմբերի 2-ին սնանկության դատարանի աճուրդում վաճառվել էր Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը: Վաճառքի գինը կազմել էր 11 միլիարդ 101 միլիոն դրամ։

    2026 թ.-ի հոկտեմբերի 5-ին գործարանի սնանկության գործով կառավարիչը հաշվետվություն է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ աճուրդը համարվում է չկայացած։

    Սնանկության դատարանի որոշումների ուսումնասիրությունից «Հետք»-ը տեղեկանում է, որ սեպտեմբերի 2-ին կայացած աճուրդի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ հաղթող ճանաչված ընկերությունը չի վճարել 11 միլիարդ 101 միլիոն դրամը։ Այդ ամենից հետո Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը ցանկացել է 3 ամսով վարձակալել գործարանի գույքը, սակայն դատարանը թույլ չի տվել։

    Գործարքը, հավանաբար, պետք է ֆինանսավորեր պետական մասնակցություն ունեցող «ԱՄԻՕ» բանկը։ Կարելի է ենթադրել, որ բանկը չի տրամադրել համապատասխան վարկային միջոցներ։

    Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

    դիտվել է 10 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

  • Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը

    Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը, հաղորդում է «Փաստինֆո»-ն։

    Այսօրվա նիստին հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը։ Նա պնդել է, թե մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է։ Ցուցմունքում Օհանյանը, անդրադառնալով փետրվարի 5-ին եղբոր մահվան հանգամանքներին, պատմել է, որ դեպքին ոչ Վալոդյա Գրիգորյանն է առնչություն ունեցել, ոչ Արծրուն Գալստյանը, ոչ էլ՝ Կարեն Աբրահամյանը, նշել է, թե կռիվ է եղել, կրակոց է եղել, եղբայրն էլ մահացել է, բայց թե ում կրակոցից է մահացել՝ ինքը չի տեսել։ Վեճին ի սկզբանե իրենք ներկա չեն եղել՝ ըստ Օհանյանի։ Նա նշել է, թե եղբոր հետ գնացել էին՝ իբրև իր մեքենան վերցնելու։ Այդ գործով մեղադրյալը մեկն է, որևէ կապ չունի Վալոդյա Գրիգորյանի հետ։ Դեպքից հետո, ըստ մեղադրյալի, Վալոդյա Գրիգորյանի հետ չի շփվել, ոչ դեպքից առաջ, ոչ դեպքից հետո առանձնապես հարաբերություններ չեն ունեցել, համագյուղացի է, տեսնելիս բարևել են՝ ոչ ձեռքով, մեքենան վարելիս իրար ճանապարհ էին տալիս, դեպքից հետո հիմնականում չի էլ տեսել Գրիգորյանին։ Մյուս երկու տուժողների հետ նույն հարաբերություններն են եղել, որևէ հարաբերություն չի եղել՝ ըստ Օհանյանի։

    «Վալոդյա Գրիգորյանը կապ չի ունեցել, չեմ էլ կարծում, որ հեռակա կարող էր կապ ունենալ այդ դեպքին»,- ասել է նա։

    Ինչ վերաբերում է Վալոդյա Գրիգորյանի սպանության օրը բանկոմատից օգտվելուն, մեքենայով տուն գնալուն և այնտեղ աղբ այրելուն՝ Օհանյանը նշել է, որ մեքենայում եղել է վարորդի կողքին, մյուսները մեքենայից չեն իջել, ինքը գնացել է տուն, վերցրել մետրը, տոպրակներ, այնուհետև աղբն՝ այրել, կրակայրիչը տղաներից է վերցրել, ընդամենը մեկ րոպե է տևել։ Ինչ վերաբերում է բանկոմատից օգտվելուն, Օհանյանը նշել է, թե զորամասի բանկոմատի մոտ քարտը ստուգել է, գումար չի նստել, հաջորդիվ գնացել են բենզինով լիցքավորել, ևս մեկ անգամ ստուգել քարտը՝ գումար չի եղել։ Այդ ընթացքում մեքենայով Վալոդյա Գրիգորյանի տան մոտով են անցել, ըստ մեղադրյալի՝ չի հիշում՝ կայանված մեքենա եղել է, թե ոչ։

    Օհանյանը նաև հերքել է վկա Մարդոյանի հայտնած տեղեկությունը, թե դեպքի օրը ինքը ևս այդտեղ էր։

    «Փակված եմ 1 տարի ա, բոչկի զիբիլ վառելը բա՞ն ա դառել»,- ասել է նա։

    դիտվել է 2 անգամ

  • Էդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա Մաթևոսյան


    Քաղաքականություն

    Էդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից։

    Տեսանյութը՝ այստեղ

  • Սրանք ամեն ինչի վրայով կանցնեն, միայն թե սեփական իշխանությունն ամեն գնով պահեն. Արմեն Հովասափյան

    Արմեն Հովասափյանը գրել է. Երեկ ողջ օրվա ընթացքում, բնավորությանս համաձայն, ուշադիր հետևում էի ԱԺ-ում տեղի ունեցողին, և, ինչպես որ կանխատեսում էի, օրվա վարչախումբն ամբողջ թափով կենտրոնացել էր կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վրա և ոգևորված փառաբանում էր իր գրանցած «ֆանտաստիկ» ցուցանիշները։

    Այսինքն՝ փոխանակ մի բան էլ շրջանցեին թեման, ամաչեին, որ Կոմկուսից բեթար արդյունքներ են գրանցել, մի բան էլ լոթիանում էին, թե՝ «տեսե՛ք՝ մենք էս ինչ հզոր ու ամենակարող ենք»։ Ամբողջովին կենտրոնացել էին Ստեփանավանի վրա ու մարդկանց համոզում էին, որ իրենք այնտեղ կարողացել են խնդիր լուծել։ Հա՛, ասեմ՝ լուծել են․ տարբեր ճյուղավորված ֆեյք կերպարներով մտել էին թեմայի մեջ ու խնդիրը մի կերպ լուծեցին։ Ավելին ասեմ՝ էն երկու թեկնածուն, որ էսօր կոալիցիա են կազմում՝ քաղաքը ղեկավարելու համար, մինչև ընտրություններն իրար ինչ ասես՝ չէին ասում։ Էսօր էլ դեմ են տվել, որ էդ մի ամսվա ասածները հեչ են, հիմա պիտի գլուխներդ կախ՝ իրար հետ աշխատեք։

    Ավելին՝ գործող քաղաքապետը, ով մինչ այդ հրապարակավ հայտարարում էր, որ «բացառվում է ՔՊ-ի հետ համագործակցությունը», հիմա ղազագիր են գրել տվել։

    Ես խորը կասկածներ ունեմ, որ եթե էդ թեմայի տակ չմտներ, Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված օպերացիան էին կիրառելու։ (Ի դեպ՝ Ասլանյանի թեմայի ողջ «պերճանքն ու մերկության» հետ կապվածը ամփոփվեց օրերս դատարանի որոշման մասով․ մարդը 2 տարի 7 ամիս զրկվեց անազատությունից, մեկ էլ հանկարծ ճանաչվեց անմեղ)։

    Ասածս ինչ ա․ սրանք ոչ մի սահման ու եզր չունեն իրենց քայլերում ու որոշումներում, պետք եղավ՝ ամեն ինչի վրայով կանցնեն, միայն թե սեփական իշխանությունն ամեն գնով պահեն, որ շղթան ոչ մի տեղ չկտրվի։ Սակայն Վուչիչի հետ օրերս տեղի ունեցածը լրիվ այլ բանի մասին է խոսում, որ համապատասխան ճիշտ ու գծած մեխանիզմով, ահոգնել, անտրտուջ աշխատանքը, վսյո ժե, իր արդյունքը տալիս է։ Ի դեպ՝ Վուչիչն օգոստոսին իրա համար հանգիստ գուլյատ էր անում, կրակի վրա սթեյք խորովում ու սերբական օղու հատուկ ապարատներով սարքած օղին վայելում՝ «ցավին անտարբեր, դավին անտեղյակ» վիճակով։

    Հ․Գ․ Կասկած չունեմ՝ մի ժամից սպասվող ԱԺ հարցուպատասխանին էլ ՏԻՄ-երի թեման լինելու է օրակարգում, ու դա էլ իր խոսույթում մի քանի ռեպլիկ ու անդրադարձ անելու է։

    դիտվել է 7 անգամ

  • Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական

    ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

    «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։

    Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է Զորավար Անդրանիկ Օզանյանի մեծադիր նկարը։

    Գյուղացիները օրեր շարունակ հերթապահելով դպրոցի տարածքում՝ փորձեցին կանխել հերոսի պատկերի հեռացումը։ Նրանք պատրաստվում էին փակել ճանապարհները, սակայն, դժգոհությունն արդյունք չտվեց․ նկարը, ի վերջո, հեռացվեց։

    Դպրոցի ղեկավարությունը՝ հերքելով, որ այս ամենի ետևում ԿԳՄՍ֊ի հրամանն է, կատարվածը բացատրել է անվտանգության նկատառումներով՝ խոստանալով նկարը վերականգնելուց հետո այն տեղափոխել այլ վայր։

    Հարց է առաջանում․ եթե նկարն իսկապես ունի վերականգնման անհրաժեշտություն, ինչու՞ այդ աշխատանքներից հետո չի նախատեսվում դրա տեղադրումը նույն տեղում՝ դպրոցի պատին։

    Ակնհայտ է, որ այսպիսի արարքների հիմքում օրվա իշխանության գաղափարախոսությունն է։

    Դպրոցն այն վայրն է, որտեղ երեխաները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ են ստանում, այլև ձևավորում իրենց արժեհամակարգը։

    «Փառքի անկյունները» հեռացնելով, հայերեն առաջին նախադասությունը «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով փոխարինելով՝ ինչպիսի՞ սերունդ եք ուզում կերտել։

    Զորավար Անդրանիկը հայ ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշներից է։ Նրա կերպարը դպրոցի պատին պարզապես զարդարանք չէ, այլ պատմական հիշողության, ազգային արժանապատվության և հայրենասիրության խորհրդանիշ, ամեն օր դպրոց հաճախող աշակերտին փոխանցվող ուղերձ։

    Շնորհակալություն Արտենիի արժանապատիվ բնակիչներին՝ ինքնակազմակերպվելու, մեր հերոսների պատիվը բարձր պահելու և իրենց անհամաձայնությունն արտահայտելու համար։

    Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, ազգային արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական»։

    դիտվել է 6 անգամ