Blog

  • ԿԳՄՍ նախարարությունն ու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։

     

    📄 Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը։ Արարողությանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, վարչության անդամներ և ԵՆԿ ՀԿ ներկայացուցիչներ։

     

    🎯 Հուշագրի նպատակը սոցիալական գործընկերության խթանումն է՝ երիտասարդության ոլորտում համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ՝ նպաստելով երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավմանը։

     

    🤝 Շնորհակալություն հայտնելով գործընկերներին շարունակական համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ սոցիալական գործընկերության հուշագիրն առաջմղման մոտիվացիա է թե՛ նախարարության, թե՛ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար։

     

    💬 «Ուրախ եմ, որ սոցիալական գործընկերությունը հաստատվում է նաև ստորագրված հուշագրով. միասին կշարունակենք համատեղ աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի ու երիտասարդների զորեղացման»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կազմակերպության ակտիվ գործունեությունը երիտասարդական միջավայրերի ձևավորմանն ուղղությամբ։

     

    💬 ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն իր հերթին ընդգծեց, որ ստորագրված հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլ ընդհանուր տեսլականի և պատասխանատվության հաստատում։ Նա վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կվերածվի Հայաստանի երիտասարդների համար չափելի արդյունքների, նոր հնարավորությունների և երկարաժամկետ արժեք ստեղծող նախաձեռնությունների, և շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ու նախարարության գործընկերներին՝ վստահության և համատեղ աշխատանքի համար։

     

    #yicarmenia #yicngo #ԿԳՄՍՆ #ԵրիտասարդներիԶորեղացում #ՍոցիալականԳործընկերություն

  • Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը


    Քաղաքականություն



    ԱՄՆ-ը և Իրանը պետք է կատարեն արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և կարգավորեն վեճը երկխոսության ու բանակցությունների միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարվածների նոր փոխանակումը։

    «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, երկխոսության և բանակցությունների միջոցով կարգավորել տարաձայնությունները»,- ասել է նա։

    Մաո Նինը նշել է, որ Պեկինը հետևում է Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջին փոփոխություններին։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից, իսկ ռազմական միջոցները «ոչ մի խնդիր չեն կարող լուծել»։



  • Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա | Հասարակություն

    Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։

    «Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

    Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։ Հանգամանքները ճշտվում են։

  • ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն ՍիմոնյանՍահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն ԽաչատուրյանՄեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

    ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն ՍիմոնյանՍահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն ԽաչատուրյանՄեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

  • Սյունիքում գայլի հարձшկումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից

    Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Մարմնական տարբեր վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։  Այս մասին հայտնում է «Գորիս» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը։ 

    «Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

    Գորիսի ԲԿ-ի ողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են»,-նշել է նա։

  • Հուլիսի 8-ի աստղագուշակ

    Խոյ. Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավա
  • Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին





    Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։

    Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։




    դիտվել է 118 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

  • Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի, Թումանյան, Չարենցի, Ա.Մանուկյան, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան փողոցների, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    The post Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի appeared first on Սյունիք ՀԸ.

  • ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացումով մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի. դեսպան

    Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն ու դրանք են «Թրամփի ուղի» նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

    «Իրանի շատ լեգիտիմ ու տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա ու պատասխան տրվի անհանգստություններին»,- նշեց նա։

    Դեպսանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի։

    Խալիլ Շիրղոլամին կարծում է, որ պետք է ձեռք բերել մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է հստակ կերպով արձագանք տրվի ցանկացած կետում Իրանի դեմ ունեցած սպառնալիքներին։

  • Հուլիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Այգեստան 9-րդ փողոց 67-105 շենքեր, Այգեստան 11-րդ փողոց 7-227 առանձնատներ՝ մասնակի, Չարենցի 25,

    11:00-16:00 Փարպեցի 1ա, 9, 11, 13, Պուշկին 64, Սարյան 5, Թումանյան 35ա, 35բ փողոցների շենքեր, Թումանյան 2-րդ փակուղու 2-11 առանձնատներ,

    13:00-16:00 Նալբանդյան 23/27, 25ա, 25/14, 27/25, 29, 35/38, 110, Սայաթ Նովա 10, 12, 18, 23, 25, Սարյան 2, Մոսկովյան 24, 28, 36, 38 փողոցների շենքեր,

    Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    11:00-17:00 Ուլնեցու փողոց 32/22-58/20, Գոգոլի փողոց 18/7, Դավիթ Անհաղթ փողոց 14/21, 14/22 շենքեր,

    Երևան քաղաքի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան՝ 1/17, 1/18, 2/5 շենքեր, հարող տարածքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան՝ 1/7, 1/8, 1/9, 1/10, 2/6, 2/7 շենքեր, «Բոքոնիկ 10», «Ծոփք Արածանի», «Գեղարդ-Ա» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    15:00-17:00 Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան՝ 1/5, 2/4, 2/3, 2/7 շենքեր, Պ․ Սևակ թաղամաս 4-րդ փողոց 1-ին նրբանցքի 6 շենք, Պ․ Սևակի թաղամաս 20-րդ փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ ՝ մասնակի, Պ․ Սևակ թաղամասի քոթեջներ և Աշխաբադի փողոցի առանձնատներ՝ մասնակի, «Վասիլյաններ», «Բի Երվայն», «Դոմուս» ՍՊԸ-ներ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00-15:00 Նորքի 2-րդ փողոց 2-րդ նրբանցք 3-18, 6-րդ փողոց 2-րդ նրբանցք, 13-րդ փողոց առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորքի Այգիներ թաղամաս 154, 202/10, 208, 212/2, 225/5, Ա․ Արմենակյան փողոց 133/1, 202, 202/6, 225, 225/5 առանձնատներ, «Գոլդ Գլաս», «Բասնա» ՍՊԸ-ներ հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան՝

    10:00-12:00 Մելքումով փողոց մասնակի, Ս․Գևորգյան փողոց և հարակից տարածքներն ամբողջությամբ,

    12:00-14:00 Դավթաշեն՝ 1, 7, 8, 10 փողոցներ մասնակի,

    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Ծ․Իսակովի պողոտա 23, 26, 30, 32, 34, 36, 36/1, 36/2, 36/3, 36/4, 36/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-16:00 Նոր Արեշ 7-րդ փողոց 47-62 առանձնատներ, Նոր Արեշ 11-րդ փողոց 139-154 առանձնատներ, Նոր Արեշ 38-րդ փողոց 1-16 առանձնատներ, Նոր Արեշ 42-րդ փողոց 3-53, 66-102 առանձնատներ, Նոր Արեշ 44-րդ փողոց 2-34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-16:00 Նիզամի փողոց 24, 26, 28 շենքեր, Չեխովի փողոց 1 շենք, Եղբայրության փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Մայիսի 9-ի, Նիզամի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ղարիբջանյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Մրգավետ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Արալեզ, Զանգակատուն, Նոյակերտ գյուղ մասնակի,

    13:00-15:30 Արտաշատ քաղաք՝ Շահումյան, Գործարանային, Օգոստոսի 23-ի փողոցներ և Ոստան գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-14:00 Մարտիրոս գյուղ մասնակի,

    12:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ Նորավան թաղամաս, Ագարակաձորի խճյուղի մասնակի, Մալիշկա գյուղ,

    14:00-15:30 Եղեգնաձոր քաղաք՝ 26 Կոմիսարներ, Զորավար Վարդան, Կամո, Թելավի, Մոմիկ, Չալաբյան, Ալավերդյան, Խնձորանոց փողոցներ մասնակի,

    Կոտայքի մարզի՝

    10:00-16:00 Նոր Գեղի՝ Կոյուղի թաղամասի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք՝ Արզնի համայնքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող», «Գոլդեն Ֆլաուեի», «Արզնի Էքսպրես», «Վյակ» «Էյ Էլ Թի», «Արզնի Գրուպ», «Արզնի Էսթետիկա», «Լուսիմա», «Ե/Գ Առողջարան» ՍՊԸ-ներ, հանգստի գոտի, անհատ ձեռներեցներ՝ Կ․ Պողոսյան, Ա․ Ահարոնյան, սեփականատերեր՝ Մ․ Հարությունյան, Նարեկ Առաքելյան, Վ․ Մանուկյան, Վ․ Հակոբյան, «Նարեկ-95» ԼՏԸ, «Կոյուղի», «Մանո», «Սանատորիա», «Խաչմերուկ», «Գետաշեն», «Սառնարան», «Գերեզմաններ», «Գյուղապետարան» թաղամասեր,

    11:00-17:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք 34-37-րդ փողոցների բնակիչ-բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիր, Ն․ Ավետիսյան, Սեդրակ Ջալալյան, Ա․ Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազ, Խաչանով, Վահան Տերյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9/1, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 1-ին փակուղի,

    Գեղարքունիքի մարզի՝

    11:00-11:45 Ներքին Գետաշեն գյուղ, Վերին Դուրան և Ներքին Դուրան թաղամասեր՝ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Գավառ քաղաք՝ Միքայելյան փողոցի բնակիչ-բաժանորդներ, «Ամեն ինչ տան համար» խանութ-սրահ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ազատության փողոց մասնակի, Միքայելյան փողոցի փակուղի, Միքայելյան 2-րդ նրբանցք՝ «Փեփոյի ձոր» կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, դատախազության շենք, պետական համալսարան, կենտրոնական հիվանդանոց, Ազատության փողոց, «Գավառ-Տրանս» ՍՊԸ, գազալցակայան և «Օգոստոսի 23» փողոցի և հարակից բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:00 Վարդենիս քաղաք՝ Անտառային, Գայի, Զորավոր Անդրանիկ, Լեռնագործներ, Վ․Համբարձումյան, Մամիկոնյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-12:15 Ներքին Գետաշեն գյուղ, Դարեր թաղամասն ամբողջությամբ,

    հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-14:00 Ծովակ գյուղ և ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» բջջային կայաններ, Սևան ազգային պարկ, Խաչատրյան Ահարոն ԱՁ,

    12:30-14:00 Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-16:30 Սեվան քաղաք՝ Նաիրյան փողոց 129-153, Նալբանդյան փողոց 24-29, 33-35, Սայաթ Նովա 4-10, Սյունաց 13, Գոմաձոր թաղամասերն մասնակի, Հայ Փոստ, «Թիմ Տելեկոմ», «Մարս» կոպերատիվ, Մեծեփի հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:15-14:00 Ներքին Գետաշեն գյուղ, Դարեր, Գետափնյա և Կենտրոն թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15-15:00 Ներքին Գետաշեն գյուղ, Գետափնյա և Կենտրոն թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30-15:30 Վարդենիս քաղաք՝ Բաբաջանյանի, Գեղամա, Երևանյան, Մարշալ Բաղրամյան, Ս․Պողոսյան, Տեր-Գաբրիելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30-16:50 Կարճաղբյուր գյուղ, Կարճաղբյուր Զինմաս, Սևանի իշխան ՓԲԸ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Յուքոմ» և «Թիմ Տելեկոմ» բջջային կայաններ,

    15:15-16:00 Ներքին Գետաշեն գյուղ, Ներքին Դեմեր թաղամասն ամբողջությամբ

    և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30-16:30 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Իսահակյան, Կոմիտաս, Սախարով, Սպենդարյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:15-17:00 Ներքին Գետաշեն գյուղ, Ներքին Դեմեր թաղամասն ամբողջությամբ

    և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզի՝

    11:00-15:00 Լերմոնտովո, Անտառաշեն, Մարգահովիտ, Ֆիալետովո, Խնկոյան, Հարթագյուղ, Լուսաղբյուր գյուղեր,

    Շիրակի մարզի՝

    11:00-12:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Մարմաշեն, Հայկավան գյուղեր,

    11:00-14:30 Աշոցքի տարածաշրջան՝ Գոգհովիտ գյուղ 6-րդ, 8-րդ, 10-րդ փողոցներ,

    11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Առափի գյուղ,

    Տավուշի մարզի՝

    10:00-12:00 Լուսահովիտ գյուղ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ փողոցներ մասնակի,

    11:30-13:00 Գոշ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Մ.Գորկի և Խորհուրդների փողոցներ մասնակի,

    11:30-16:30 Հովք և Գոշ գյուղեր մասնակի,

    12:30-14:30 Խաշթառակ գյուղ 1-ին, 7-րդ, 10-17-րդ փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզի՝

    10:00-13:00 Վահատուր, Խնածախ, Խոզնավար գյուղեր,

    10:30-13:00 Տեղ գյուղ 33-րդ, 38-րդ, 43-րդ, 44-րդ փողոցներ,

    10:30-12:00 Սվարանց գյուղ 1-ին, 4-րդ, 6-8-րդ փողոցներ,

    11:00-14:00 Սիսիան քաղաք՝ Անդոկ Իշխանի բերդ, Աբովյան, Աղայան, Բակունց, Գրիգոր Առուստամյան, Գայի, Զորավար Անդրանիկ, Զանգեզուր, Թումանյան, Խրիմյան Հայրիկ, Կամո, Կնունյանց, Հ. Որոտնեցի, Մաքսիմ Գորկի, Մայիսյան, Նելսոն Ստեփանյան, Նորաշեն, Շահումյան, Պարույր Սևակ, Ս. Մկրտումյան, Սայաթ Նովա, Սարյան, Սիսական, Սյունիք, Ստ. Օրբելի, Տերյան, Տիգրան Մեծ, Րաֆֆի փողոցներ և Սպանդարյան նրբանցք,

    11:00-16:00 Աղիտու, Որոտան, Նորավան, Վաղատին գյուղեր,

    12:30-14:00 Սվարանց գյուղ 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ փողոցներ,

    14:00-16:00 Վահատուր գյուղ,

    14:00-16:30 Արավուս գյուղ 1-3-րդ, 4-9-րդ փողոցներ,

    15:00-16:30 Տանձատափ գյուղ 1-6 փողոցներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: