Blog

  • Ապօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվել



    Հասարակություն






    Այսօր Երևանի Շիրակի 49 հասցեից երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը քարով հարվածել և կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։

    Բանն այն է, որ այս հասցեում տարիներ շարունակ ապօրինի կերպով շինարարական աղբավայր է գործածվել։

    Մասնավորապես, Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ մայրաքաղաքին պատկանող մոտ 10.000 մ² մակերեսով հողատարածքում ոչ միայն ապօրինի վագոն-տնակ է տեղադրված եղել, այլեւ դրա բնակիչները հարակից տարածքը որպես վճարովի աղբավայր են գործարկել: Մեր տեղեկություններով, շինարարական աղբով բեռնված յուրաքանչյուր ավտոմեքենայի վարորդից, ըստ բեռնատարի ծավալի՝ գանձել են 1000-ից 5000 ՀՀ դրամ գումար՝ թույլատրելով աղբը բեռնաթափել այնտեղ։ 

    Այսօր, սակայն, քաղաքապետարանը պայքարում է այդ երևույթի դեմ, ինչն էլ հարուցել էր բնակիչների դժգոհությունն ու միջադեպի պատճառ դարձել։ Կատարվածը այսօր անհարկի ուղղորդված շահարկումների տեղիք տվեց և օգտագործվեց որոշակի շրջանակների կողմից։  Մինչդեռ, ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ 

    Radar Armenia-ի հետ զրույցում Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը նշեց՝ աղբանոցի հետ կապված խնդիրը սկսվել է դեռ 2022 թվականից․

    «Նրանք բիզնես են ծավալել։ Գումարի դիմաց թույլ են տալիս, որ մեքենաներով բերեն, այնտեղ աղբ թափեն։ Եվ, բացի դրանից, նաև իրենց տարածքն են կամաց-կամաց ընդլայնում ․ նաև այնտեղ վարձով տալու խնդիր կա»,- ասաց նա։

    Նրա խոսքով՝ տվյալ տարածքում 7-10 շինություն կա, որոնք ապօրինի են կառուցվել․

    «Մենք լավ հասկանում ենք, որ այնտեղ հաշմանդամ երեխեք կան, այնտեղ բազմազավակ ընտանիք է, ամենափոքրը՝ 2 ամսական։ Եվ հենց այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ այսօր քաղաքապետը որոշում կայացրեց ևս մեկ անգամ իրենց հնարավորություն տալ․ մենք վաղը հրավիրելու ենք իրենց այստեղ, և ներկա են գտնվելու և՛ ԳԱՍԿ-ի, և՛ հասարակականի ղեկավարները, որպեսզի իրենց բացատրենք և վերջին զգուշացումն անենք, որ դադարեցնեն այդ գործունեությունը»,- հավելեց վարչական շրջանի ղեկավարը։

    Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ առաջիկա հանդիպմանը քննարկումներ կլինեն և լուծումներ կառաջարկվեն։ Նա նաև նշեց, որ այս պահին տարածքը չեն քանդում, սակայն եթե բնակիչներն իրենց զուսպ պահեն, շատ արագ քննարկումներ կլինեն ու կգտնվեն լուծումներ։

    Նշենք, որ 2022 թ․ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի ցուցումով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության աշխատակիցների կողմից հսկողություն էր սահմանվել տվյալ տարածքում գործող ապօրինի աղբավայրի գործունեության նկատմամբ, որի արդյունքում բետոնե արգելապատնեշով փակվել էր աղբավայրի մուտքը։

    Սակայն հետագայում, հեռացնելով արգելապատնեշը, Անուշ Զաքարյանը և Միշա Ալեքսանյանը մինչ օրս փաստացի շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը։ Արգելապատնեշը հեռացնելու համար այդ քաղաքացիները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ըստ Ռոմիկ Մխիթարյանի՝ իշխանությունը ներողամիտ է գտնվել․

    «Մենք էլի ներողամիտ եղանք իրենց հանդեպ։ Որովհետև ոչ միայն բետոնով փակել էին, նաև քարով վնասել էին ոստիկանության մեքենան։ Բայց դե, ամեն դեպքում, հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, հաշմանդամ երեխաներին, քաղաքապետն այդպես որոշեց, որ մի անգամ էլ իրենց թույլ տանք ուղղվեն»,- շեշտեց նա։

    Ռոմիկ Մխիթարյանը նշեց․ «Արդեն պետք է հասկանան և համաձայնեն․ եթե չհամաձայնեն, շարունակեն դիմադրել, տարածքը քանդվելու և մաքրվելու է»։

    Ինչ վերաբերում է այս տարիներին նրանց գանձած գումարներին, վարչական ղեկավարն ընդգծեց, որ այն գնացել է մարդկանց գրպանը․ «Անձնական բիզնես է, էլի, այդպիսի վիճակ էր։ Եվ 2022 թվականից մի քանի անգամ իրենք զգուշացվել էին, որ նման գործունեություն չանեն։ Նույնիսկ իրենք պարտավորվել էին, որ իրենք պահպանեն տարածքը, թույլ չտան, բայց այդ․․․ այդ ավելին էր տրվել իրենց հնարավորությունը, էլի, որովհետև իրենք պահպանում են, ուրեմն կարող են նաև»,- հավելեց Ռոմիկ Մխիթարյանը։

    Մինչ այդ, մեզ հետ զրույցում տեղի բնակիչներից մեկն էլ ասաց, որ իրենք գիտակցում են՝ տվյալ տարածքը ապօրինի է և կարող էին նման խնդրի առաջ կանգնել։

    «Ես գիտեմ, որ ապօրինի է, 30 տարի ապրել եմ, եթե ուզում են քանդել, թող մեզ ապահովեն, ես էլ սաղ ամբողջը կթողնեմ, կգնամ։ Ինձ ոչ մի բան հետաքրքիր չէ»,- ասաց տեղի բնակիչը։

    Բնակչի խոսքով՝ եթե նման խնդրի առաջ են կանգնած, ապա իրենք պատրաստ են տարածքը լքել՝ համապատասխան օգնություն ստանալուց հետո։

    Մանրամասները՝ տեսանյութում։ 



  • Ինչ ազդանշան է տվել Պուտինը Քոչարյանին շնորհավորելով․ Մարկեդոնովի վերլուծությունը

     Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր շնորհավորանքով հստակ քաղաքական ազդանշան է հղել Երևանին:

    Շնորհավորելով Քոչարյանին ծննդյան 72-ամյակի կապակցությամբ՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանում չեն մոռանում Հայաստանի երկրորդ նախագահի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում: Պուտինը կալանավորված Քոչարյանին մաղթել է «հոգեկան առույգություն և տոկունություն փորձությունների նկատմամբ», որոնց այժմ բախվում են նա և իր ընտանիքի անդամները: Մարկեդոնովը ուշադրություն է հրավիրում վերջին արտահայտության վրա:

    «Մոսկվան ցույց է տալիս, որ Քոչարյանի ճակատագրի հանդեպ անտարբեր չէ, և Երևանին քաղաքական ազդանշան է ուղարկում, բայց դա անում է դիվանագիտորեն՝ չանցնելով բացահայտ ճնշման։ Եվ դա արվում է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպություն հոբելյանական գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կողմից հայտարարված՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախօրեին»,-գրում է փորձագետն իր տելեգրամյան ալիքում։

    Մարկեդոնովի խոսքով, ռուսական կողմը հասկացրել է, որ երկխոսությունը հնարավոր է, բայց ոչ աշխարհաքաղաքական նորաձևության ներկայիս օրենսդիրներին Երևանի կողմից հաճոյանալու և համաձայնելու միջոցով:

    Փորձագետը նշում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ողջ հետխորհրդային շրջանի ամենացածր մակարդակում են: ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրում Ռուսաստանը դաշնակից չի ներկայացվում (երկրների հարաբերությունները բնութագրվում են որպես «փոխակերպվող, զարգացող և խորացող գործընկերություն»): ՌԴ-ն նշված է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկրների շարքում «ութերորդ համարի ներքո»։

    Մերկեդոնովը խիստ խորհրդանշական է համարում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է իր երկրի համար ՀԱՊԿ-ի վնասակարության և ոչ անհրաժեշտ լինելու մասին: Հենց նախագահ Քոչարյանի օրոք Հայաստանը միացավ այդ կառույցին։ Ընդ որում, փորձագետը նշում է, որ չափազանց պարզունակ կլիներ Քոչարյանին բնութագրել որպես Մոսկվայի ինչ-որ դրածո, ինչը հիմա շահարկում են նրա քննադատներն ու իշխանամետ բանավիճողները։

    2003թ. հունվարին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի նախագահն իր մտահոգությունն էր հայտնել Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հակահայկական հռետորաբանության և միգրացիոն քաղաքականության վերաբերյալ, որից հետո նույնիսկ հատուկ Մոսկվայից Կուբան էր մեկնել այն ժամանակվա մարզպետ Ալեքսանդր Տկաչովի հետ խոսելու համար: Բացի այդ, լինելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ջերմեռանդ ջատագովը, Քոչարյանը նաև քննադատել է կազմակերպությունը՝ ցանկանալով բարձրացնել կառույցի արդյունավետություuնը։ Առավել հատկանշական է Քոչարյանի ելույթը 2006 թվականի հունիսի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովում։

    Ինչպես գրում է Մարկեդոնովը, Պուտինն այս առումով շարունակում է իր նախկին գիծը՝ ցույց տալով, որ Ռուսաստանի հետ մերձեցմամբ շահագրգռված հայ քաղաքական գործիչները իր համար պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Եվ ապա, Քոչարյանին տոկունությունը մաղթելը նախկին նախագահի հետ համերաշխության դրսևորում է։

    arm.sputniknews.ru

  • Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե

    Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

    Գերատեսչությունն այլ մանրամասներ չի հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով։

    Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։

     

  • Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց |

    Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել, երբ ամերիկյան ուժերը հարձակվել են Հորմուզի նեղուցի Լարակ կղզում գտնվող երկու հրթիռային կայանքի վրա։

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ հուլիսի վերջից ի վեր Իրանի վրա ԱՄՆ-ի առաջին հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ ԻՀՊԿ-ն խոստացել է «պատասխանել և պատժել»։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «սահմանափակ, բայց ճշգրիտ գործողություններ» է ձեռնարկել «Հորմուզի նեղուցում անմիջական սպառնալիք ներկայացնող ականադիր ուժերի» դեմ։

    Պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը պատասխանել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելով։ Հորդանանի բանակը հայտարարել է, որ երկուշաբթի վաղ առավոտյան որսացել է ութ հրթիռ։

  • Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը

    Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը
  • Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:

    Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:

    Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք:

  • Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականությա

    Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆՏեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Տոկաևի հետԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՔննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակումՄիջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Նիկոլ ՓաշինյանՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ ԿոպիրկինինՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան

  • Փաշինյանը գնում է Պուտինի հետ հանդիպման․ ի՞նչ սպասել

    Բիշքեկում Փաշինյան–Պուտին հանդիպումը կարող է կարևոր ազդակ դառնալ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի համար։

    ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը Ղրղզստանում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցառումներին և մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու։

    Սակայն այս այցի ամենամեծ հետաքրքրությունը, թերևս, հենց Պուտինի հետ սպասվող հանդիպումն է։

    Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո սա Փաշինյանի և Պուտինի առաջին նախատեսված հանդիպումն է։ Հատկանշական է, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո Ռուսաստանի նախագահը Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ չի շնորհավորել։ Սա հատկապես ուշագրավ է հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին։

    Ավելին՝ հանդիպման նախօրեին Պուտինը քիչ առաջ շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Քոչարյանը, որը ներկայումս գտնվում է կալանքի տակ, երկար տարիներ համարվել է Ռուսաստանի նախագահի մտերիմ քաղաքական գործընկերներից մեկը։

    Այս հանգամանքը ևս մեկ անգամ քաղաքական ենթատեքստ է հաղորդում Բիշքեկում սպասվող Փաշինյան–Պուտին հանդիպմանը։

    Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին գտնվում են բավական բարդ փուլում։ Վերջին տարիներին կողմերի միջև կուտակվել են բազմաթիվ տարաձայնություններ՝ սկսած անվտանգության և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններից մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը և Երևանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման քաղաքականությունը։

    Այս պայմաններում Փաշինյանի և Պուտինի դեմ առ դեմ շփումը Հայաստանի իշխանությունների համար առանցքային նշանակություն է ստանում։

    Իշխանական շրջանակներում, ըստ էության, պետք է լարվածությամբ սպասեն հանդիպման արդյունքներին։ Հատկապես հետաքրքիր է՝ ինչ ուղերձներ կփոխանցի Պուտինը Փաշինյանին, ինչ հարցեր կբարձրացնի հայկական կողմը, և, ամենակարևորը, արդյոք երկու երկրների հարաբերություններում որևէ փոփոխության ազդանշան կհնչի։

    Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանին ուղղված Պուտինի այսօրվա շնորհավորանքը, Փաշինյանին ընտրություններից հետո չշնորհավորելու փաստը և դրան հաջորդող Փաշինյան–Պուտին հանդիպումը ձևավորում են բավական հետաքրքիր քաղաքական ֆոն։

    Իհարկե, միայն այս հանգամանքներից հետևություններ անել, թե Կրեմլն ինչ վերաբերմունք ունի Հայաստանի նոր քաղաքական իրավիճակի նկատմամբ, վաղաժամ կլինի։ Սակայն ակնհայտ է, որ Բիշքեկի հանդիպումը սովորական արարողակարգային շփում չէ։

    Հայաստանի իշխանությունների համար այժմ կարևոր է հասկանալ՝ ինչ տրամադրությամբ է Պուտինը նստելու Փաշինյանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, և արդյոք այդ հանդիպումը կդառնա՞ հարաբերությունների լարվածությունը մեղմելու մեկնարկ, թե՞, հակառակը, կողմերի միջև առկա տարաձայնությունները նորից կդրվեն առաջին պլան։

    Բիշքեկում կայանալիք հանդիպումից հետո, ամենայն հավանականությամբ, ավելի հստակ կերևա նաև, թե ինչ փուլ է մտնում Փաշինյան–Պուտին հարաբերությունը՝ հատկապես Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նոր քաղաքական իրողությունների պայմաններում։

  • Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան





    Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

    Նա նշել է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո իր մոտ համոզմունք է ձևավորվում, որ Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում։

    «Սա կոռուպցիայի ու արդարադատության մասին չէ…

    Հ.Գ. Թե բա՝ Մեսրոպ Մանուկյանը ԱԱԾ-ից շուտ էր գնացել Լևոն Քոչարյանի տուն…

    Հ.Գ. Հանրային հեռուստաընկերություն, շատ մի՛ ծանրաբեռնվեք փաստերի որոնմամբ․ դիմե՛ք ԱԱԾ-ի հետ Ձեր «ստեղծագործական համագործակցության» բաժնին. իմ գալու կադրերն էլ հաստատ կգտնվեն։ Իսկ թե դրանցից ինչ «իրականություն» կմոնտաժեք՝ դա արդեն Ձեր մասնագիտական ձեռագրի հարցն »,- նշել է պատգամավորը։




    դիտվել է 204 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • «Դավիթբեկյան խաղեր»-ի 5-ամյա ընթացքը

    «Դավիթբեկյան խաղեր»-ի առաջնահերթությունների մասին զրուցել ենք ամենամյա մրցույթ-փառատոնի համահիմնադիր Դավիթ Հակոբյանի հետ։

    The post «Դավիթբեկյան խաղեր»-ի 5-ամյա ընթացքը appeared first on Սյունիք ՀԸ.