Blog

  • Ժամանակավոր պահպանման պահեստներում կկարգավորվի հին ապրանքների բեռնաթափման գործընթացը

    Այսօր աշխատանքային այցով շրջել եմ Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում։ Տեղում ծանոթացել եմ պահեստներում մաքսային հսկողության կազմակերպմանը, մաքսային աշխատակիցների աշխատանքային պայմաններին և վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքներին։

     

    Բարեփոխումների արդյունքում զգալիորեն փոխվել է ժամանակավոր պահպանման պահեստների աշխատանքը․ ներդրվել են ժամանակակից տեսահսկման և տեխնիկական լուծումներ, բարելավվել են ենթակառուցվածքները, որոնք նպաստում են մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ապրանքների անվտանգ պահպանությանը և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին ավելի որակյալ ու կանխատեսելի ծառայությունների մատուցմանը։

     

    Միաժամանակ, դեռ անելիքներ կան պահեստների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել պահեստներում առկա որևէ մաքսային ընթացակարգով չձևակերպված և արգելապահված ապրանքների խնդրին․ հանձնարարել եմ օրենքով սահմանված կարգով արագացնել պահեստներից հին ապրանքների բեռնաթափման գործընթացը։

     

    ✅Մեր նպատակը հստակ է՝ ունենալ ժամանակակից, արդյունավետ և թափանցիկ մաքսային ենթակառուցվածքներ, որտեղ յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվում է միջազգային չափանիշներին և օրենքի պահանջներին համապատասխան։

  • ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են. Reuters



    ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի հետ լուծում գտնելուն, և տեխնիկական բանակցությունները շարունակվում են։

    Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Օդային հարվածների հետևանքով, ի թիվս այլոց, զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների անհապաղ դադարեցում։


    Այնուհետև Շվեյցարիայի Բյուրգենշտոք քաղաքում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի ունեցան ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվում էր բանակցությունների առաջին փուլի ավարտին Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։

    Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։


  • Առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղվել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը | Հայաստան

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին վեց ամիսների ընթացքում առողջության ապահովագրության համակարգի շրջանակում 97 միլիարդ 4 միլիոն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը։

    Կառավարությունից տեղեկացնում են, որ այս տարվա առաջին 6 ամիսներին`համակարգում ընդգրկվել է 1 միլիոն 700 հազար շահառու, ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի։

    Ավելի քան 13 հազար մարդ ստացել է սիրտ-անոթային վիրահատություն, իսկ  ավելի քան 6 հազար մարդ օգտվել է ուռուցքաբանական ծառայություններից։

    Կառավարությունը շարունակում է ընդլայնել առողջության ապահովագրության համակարգը՝ ավելի շատ քաղաքացիների ապահովելով հասանելի և որակյալ առողջապահական ծառայություններով։

    2027 թվականի հունվարի 1-ից համակարգի շահառուներ կդառնան նաև քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները և բոլոր գրանցված աշխատողները։

     

  • Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

    Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

  • Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ





    Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմը «Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։

    «Քրիստոնեական ավանդույթի մասին դատողություններ անելիս ամենամեծ վտանգը մեկն է. աստվածաբանությունը փոխարինել բարոյական ինտուիցիայով, իսկ պատմությունը՝ զգացմունքով։ Հենց այդպիսին է Արթուր Միկոյանի գրառումը։ Այն կառուցված է հուզական ազդեցության վրա, սակայն աստվածաբանական և պատմական առումով պարունակում է մի շարք սկզբունքային սխալներ։

     Նախ՝ հարկ է տարբերակել զոհաբերությունը և մատաղը։ Այս երկու հասկացությունները նույնացնելը ոչ միայն լեզվաբանական, այլև աստվածաբանական սխալ է։ Քրիստոնեական Եկեղեցին վաղուց և միանշանակ մերժել է կենդանիների զոհաբերությունը՝ որպես մեղքերի քավության միջոց։ Այդ հարցում որևէ վեճ գոյություն չունի։ «Քրիստոս մեկ անգամ և ընդմիշտ Իրեն զոհեց» (Եբր. 10), և դրանից հետո ոչ մի կենդանու արյուն չի կարող ունենալ փրկագործական նշանակություն։

    Սակայն այստեղից հետևություն անել, թե յուրաքանչյուր կենդանու մորթ կամ յուրաքանչյուր մատաղ դիվապաշտություն է, նույնքան անհիմն է, որքան ասել, թե յուրաքանչյուր գինեգործություն հարբեցողություն է։ Աստվածաբանության մեջ հասկացությունները չեն կարող փոխարինվել հուզական պատկերներով։

    Գրառման հիմնական փաստարկը կառուցված է Սուրբ Պողոս առաքյալի խոսքերի վրա. «Հեթանոսները, ինչ զոհում են, դևերին են զոհում» (Ա Կորնթ. 10:20)։ Սակայն այստեղ տեղի է ունենում դասական հերմենևտիկական սխալ՝ տեքստը դուրս է բերվում իր պատմական և գրական համատեքստից։ Այստեղ Պողոս առաքյալը խոսում է կուռքերի տաճարներում կատարվող զոհաբերությունների մասին, որտեղ զոհը կրոնական ակտ էր՝ ուղղված հեթանոս աստվածություններին։ Նա չի խոսում սովորական մսի օգտագործման կամ ողորմության նպատակով կազմակերպված ճաշի մասին։ Նույն Պողոս առաքյալը նույն գլխում ասում է. «Շուկայում վաճառվող ամեն ինչ կերեք՝ առանց խղճմտանքի համար հարցուփորձ անելու» (Ա Կորնթ. 10:25)։ Եթե կենդանու մորթն ինքնին դիվապաշտություն լիներ, այս խոսքերը պարզապես անհնար կլինեին։

    Երկրորդ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է մատաղը հայկական եկեղեցական ավանդության մեջ։ Այն երբեք չի ներկայացվել որպես Քրիստոսի զոհի շարունակություն կամ մեղքերի քավության նոր միջոց։ Ավանդաբար այն եղել է երախտագիտության, ուխտի և հատկապես ողորմության արտահայտություն, երբ միսը բաժանվել է աղքատներին, հարազատներին և համայնքին։ Այս քրիստոնեական ծեսը բոլոր ժամանակներում միշտ ընդունելի է եղել քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից և այն նույնացնել հեթանոսական զոհաբերության հետ՝ պատմական փաստերի անտեսում է։

    Երրորդ՝ հրապարակված տեքստում առկա է տրամաբանական հակասություն։ Եթե եկեղեցու շուրջ կենդանուն պտտեցնելը կամ օրհնությունը ինքնաբերաբար զոհաբերություն են դարձնում այդ արարքը, ապա նույն տրամաբանությամբ ցանկացած օրհնված հաց, ջուր կամ խաղող նույնպես պետք է համարվեն զոհաբերություն։ Սակայն եկեղեցական օրհնությունը երբեք չի փոխում իրի բնույթը. այն աղոթք է, ոչ թե մոգական գործողություն։ Քրիստոնեական խորհրդաբանությունն ու հեթանոսական մոգությունը նույնացնելը հենց այն սխալն է, որի դեմ Եկեղեցին պայքարել է երկու հազարամյակ։

    Չորրորդ՝ պատմական փաստերն այլ բան են ասում։ Հայոց Եկեղեցու, ինչպես նաև արևելյան բազմաթիվ եկեղեցիների պատմության ընթացքում մատաղը եղել է սոցիալական համերաշխության ձև։ Այն հաճախ կատարել է այն դերը, որն այսօր կատարում են բարեգործական ճաշարանները կամ սոցիալական խոհանոցները։ Հնարավոր է քննարկել մեթոդի նպատակահարմարությունը, սակայն անհնար է այդ ամբողջ պատմությունը հայտարարել դիվապաշտություն՝ առանց ապացուցելու, որ այդ եկեղեցիների հայրապետները, սրբերը և աստվածաբանները երկու հազար տարի շարունակ քարոզել են դևապաշտություն։ Այդպիսի պնդումն արդեն ոչ թե քննադատություն է, այլ պատմության մերժում։

    Փիլիսոփայական առումով ևս գրառումը հիմնված է վտանգավոր երկընտրանքի վրա. եթե որևէ արարք մեզ թվում է բարոյապես ծանր, ապա այն անմիջապես վերագրվում է սատանային։ Սակայն քրիստոնեական մտածողությունն այդքան պարզունակ չէ։ Աշխարհը ողբերգական է, և մարդը սնվում է կենդանական աշխարհից։ Աստվածաշնչի հենց առաջին էջերից հետո մարդուն թույլատրվում է օգտագործել կենդանական սնունդ (Ծննդ. 9:3)։ Այդ փաստը չի վերացնում կենդանու կյանքի արժեքը, բայց նաև չի նշանակում, թե յուրաքանչյուր մորթ կրոնական զոհաբերություն է։

    Վերջապես, ամենամեծ խնդիրը լեզուն է։ Երբ մարդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն անվանում է «դևերի սեղան», նա այլևս աստվածաբանական բանավեճ չի վարում։ Նա դատավճիռ է կարդում մի եկեղեցու նկատմամբ, որն ավելի քան տասնյոթ դար պահպանել է քրիստոնեական հավատքը, տվել է նահատակներ, սրբեր, վարդապետներ և ազգային ինքնության հիմքեր։ Այդպիսի ձևակերպումները ոչ թե լուսավորում են ճշմարտությունը, այլ փակուղի են տանում ցանկացած առողջ քննարկում։

    Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն։ Եթե այն կորցրել է իր բարեգործական իմաստը, այն պետք է վերաիմաստավորվի։ Սակայն բարեփոխումը երբեք չի սկսվում սեփական եկեղեցին դիվապաշտության մեջ մեղադրելով։ Քրիստոնեական մտածողությունը պահանջում է տարբերակել էությունը՝ պատահականից, ավանդությունը՝ աղավաղումից, և քննադատությունը՝ դատապարտումից։

    Ճշմարտությունը չի վախենում քննադատությունից, բայց նաև չի հանդուրժում պատմության, Սուրբ Գրքի և աստվածաբանության ընտրովի ընթերցումը։ Իսկ երբ այդ երեքը զոհաբերվում են հանուն ազդեցիկ հռետորաբանության, շահում է ոչ թե ճշմարտությունը, այլ միայն աղմուկը»,- ասվում է հաղորդագրությունում։


  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

    Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը` 79 կգ քաշային Հարություն Ավետիսյանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

    Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող պատանիների աշխարհի առաջնության այս քաշային կարգում Հարություն Ավետիսյանը պոկել է 135 կգ և հրել 166 կգ: Երկամարտի 301 կգ արդյունքով` Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է:

  • Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան

    Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան

  • Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվե

     «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մշտապես հանդես է եկել բուհերում քաղաքական չեզոքության սկզբունքի, ակադեմիական ինքնավարության և ազատությունների պահպանման օգտին, խստորեն դատապարտում է Մայր բուհում քաղաքական հալածանքների սաստկացումը վերջին օրերին։ ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ՝ դրանով փորձելով նրանց պատժել իրենց քաղաքական հայացքների, գործունեության կամ պարզապես քաղաքացիական ակտիվության համար։ Սա խտրականության դասական դրսևորում է, որը կոպտորեն խախտում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթները, ինչպես նաև համապատասխան միջազգային չափանիշները։

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը



    Հասարակություն





    Ուժ, կամք և թիմային ոգի․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը։ 4 տարիների ընթացքում ընկերությունը 22 մլն դրամ է հատկացրել կարևոր այս միջոցառման կայացման համար։

     Սպորտային և ռազմամարզական միջոցառումների աջակցությունը ԶՊՄԿ-ի համար ռազմավարական կարևորություն ունի։ Դրանք ոչ միայն կոփում են առողջ մարմին, այլև մասնակիցների մոտ ձևավորում են թիմային պայքարի և միասնական լինելու չափազանց կարևոր հատկություններ։

     Այս տարի մրցույթ-փառատոնը համախմբել է 14-17 տարեկան պատանիների՝ գրեթե ողջ Հայաստանից։ Մասնակիցների մոտ 30 տոկոսը սյունեցիներ են, «Դավիթբեկյան խաղեր»-ին են եկել մասնակցելու նաև Երևանից, Տավուշից, Շիրակից, Լոռիից, Արմավիրից, Գեղարքունիքից և այս տարի առաջին անգամ նաև ՌԴ-ից։ Փառատոն մրցույթին առաջին տարում մասնակցել էր 80 պատանի, հետո թիվը տարեցտարի աճել է և 2026-ին հասել 240 մասնակցի։

     Ուրախալի է տեսնել, թե ինչպես է նախաձեռնությունն աճում և դառնում ավելի պահանջված։

     




  • Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել Թրամփին Իրանի կողմից նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ.

    Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ հետախուզական տվյալներ ունի, ըստ որոնց՝ Իրանը ծրագրում է մահափորձ իրականացնել նրա դեմ։

    Ինչպես նշում է պարբերականը, այդ տեղեկությունները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացմանն ու Իրանի հետ հակամարտության հետագա սրմանը։

    The Wall Street Journal-ը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ Իրանի դեմ ռազմական գործողությունների օգտին, մինչդեռ Թրամփը մինչև վերջերս նախընտրում էր խնդրի դիվանագիտական լուծումը՝ մտավախություն ունենալով, որ հակամարտության սրումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։

    ԱՄՆ-ի կառավարությունն ու Իրանը դեռևս չեն արձագանքել մահափորձի վերաբերյալ այս պնդումներին։ Սակայն Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ կանխել է Թրամփի դեմ Իրանի կողմից կազմակերպված մի քանի մահափորձ։

    Այս շաբաթ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իրեն ներառել է իր թիրախների ցանկում։