Blog

  • ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների մասին – FIP.AM

    Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Գավառի, Եղեգնաձորի, Իջևանի և Հրազդանի ավագանու ընտրություններին մասնակցող հինգ քաղաքական ուժ մերժել…

  • Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր


    Հասարակություն





    Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

    Բանկը յուրաքանչյուր պարտատոմսից տեղաբաշխելու է 100,000 (հարյուր հազար)  քանակով։

    ՀՀ դրամի դեպքում առաջին տրանշի եկամտաբերությունը 9,50% է, երկրորդ տրանշի դեպքում՝ 9,75%: ԱՄՆ դոլարի դեպքում առաջին առաջին տրանշի եկամտաբերությունը 5,0% է, երկրորդ տրանշի դեպքում՝ 5,50%։ 

    Եվ՛ ՀՀ դրամի, և՛ ԱՄՆ դոլարի դեպքում առաջին տրանշի շրջանառության ժամկետը 30 ամիս է, 2-րդ տրանշի պարագայում՝ 60 ամիս։ Պարտատոմսերի առաջին տրանշի մարումը 2029թ. ապրիլի 20-ն է, երկրորդ տարնշի մարումը՝ 2031թ. հոկտեմբերի 20-ը։

    Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Մանրամասն՝ այստեղ։

    «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: 

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



  • Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան



    Հասարակություն






    Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունն ու բանկային ծառայությունների հարմարավետությունը շարունակում է մնալ առանցքային հիմնախնդիր։ ՓՄՁ հաճախորդների իրական կարիքներին համապատասխանող երկարաժամկետ լուծումների և բիզնես ոլորտի ներկա վիճակի մասին այսօր կխոսենք Ֆասթ Բանկի ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանի հետ։

    -Պարո՛ն Թառոյան, ինչպե՞ս կգնահատեք ՓՄՁ սեկտորի ներկայիս վիճակը Հայաստանում, և ո՞ր ոլորտներն են այսօր առավել ակտիվ ՓՄՁ ֆինանսավորման տեսանկյունից։

    -Հայաստանում ՓՄՁ սեկտորի վիճակը կգնահատեմ բավականին դրական։ Այն շարունակում է մնալ մեր տնտեսության հիմնական շարժիչներից մեկը։ Բիզնեսների կողմից ֆինանսավորման պահանջարկը շարունակում է մնալ բավականին բարձր։ Նշեմ նաև, որ ՀՀ ԿԲ վիճակագրության համաձայն՝ ՓՄՁ վարկավորումը վերջին տարիներին շարունակել է ունենալ աճի միտում։ Ֆինանսավորման տեսանկյունից առավել ակտիվ են մնում գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության, ծառայությունների և շինարարության ոլորտները, սակայն գյուղատնտեսության մասով հարկ եմ համարում նշել, որ բոլորիս հայտնի հանգամանքներով պայմանավորված գյուղատնտեսության աճի տեմպերը բավականին նվազել են, ինչպես նաև այդ ոլորտում ֆինանսավորումն է բանկերի կողմից մի փոքր դանդաղել։ Միաժամանակ մենք մեծ ներուժ ենք տեսնում տեխնոլոգիական վերազինման, լիզինգի, արտահանման, կանաչ ներդրումների ֆինանսավորման ուղղություններում, քանի որ դրանք ոչ միայն ապահովում են բիզնեսների ընթացիկ ֆինանսավորումը, այլ նաև դրանք բարձրացնում են բիզնեսների արտադրողականությունը և մրցակցությունը շուկայում։

    – Պարո՛ն Թառոյան, Ձեր գնահատմամբ՝ փոքր և միջին բիզնեսն այսօր բանկային համակարգից ի՞նչ առաջնային ակնկալիքներ և պահանջներ ունի։

    -Կարծում եմ, որ ՓՄՁ սեկտորի համար այսօր բանկից միակ պահանջը պարզապես վարկ ստանալը չէ։ ՓՄՁ բիզնեսը բանկից այսօր ակնկալում է հասանելի, արագ և իրենց պահանջներին համապատասխան ֆինանսական լուծումներ։ Առաջինի մասով կարող եմ նշել, որ միջազգային հետազոտությունները ևս ցույց են տալիս, որ այսօր խնդիր է մնում բարձր տոկոսադրույքի և գրավի հարցը։ Նշեմ, որ մեր բանկը վերջին մեկ տարվա ընթացքում իր ՓՄՁ վարկավորման 60-70%-ն իրականացրել է պարզեցված վերլուծությամբ կամ սքորինգային վարկերի միջոցով։ Այս համատեքստում կցանկանայի նշել նաև, որ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական և բիզնես վարկերի վերաֆինանսավորում ավելի շահավետ պայմաններով։

    Երկրորդ կարևոր պահանջը պարզությունն ու արագությունն է։ Նշված պորտֆելի կառուցվածքն ինքնին ցույց է տալիս, որ բանկը մեծ ուշադրություն է դարձնում թվային և արագ լուծումներով վարկատեսակների ներդրմանը։ ՓՄՁ-ն այսօր բանկերից ևս ակնկալում է, որ վարկավորման գործընթացները լինեն հնարավորինս պարզ, արագ և  արագ որոշումների կայացմամբ։ 

    Եվ երրորդ՝ բիզնեսն ակնկալում է ոչ միայն ֆինանսավորող, այլ՝ գործընկեր բանկ, որը հասկանում է ոլորտի առանձնահատկությունները և առաջարկում առանձնահատուկ լուծումներ։ Վարկավորում, լիզինգ, ՊՈՍ ծառայություններ, արտարժույթի առուվաճառքի գործարքներ, երաշխիքներ և մի շարք այլ ֆինանսական գործիքներ․ իմ կարծիքով հենց այս ուղղությամբ են ձևավորվելու Բանկ-ՓՄՁ ապագա հարաբերությունները՝ պարզապես ֆինանսավորող բանկից դեպի գործընկեր բանկ։

    -Պարո՛ն Թառոյան, Դուք նշեցիք, որ ՓՄՁ վարկավորման տրամադրումների շուրջ 60-70%-ը կազմում են պարզեցված վերլուծությամբ կամ սքորինգային վարկերը։ Իսկ կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել, թե ի՞նչ հնարավորություններ է Ֆասթ Բանկն առաջարկում այն բիզնեսներին, որոնք արագ և առանց գրավի ֆինանսավորման կարիք ունեն։

    –Ֆասթ Բանկը բիզնեսներին առաջարկում է մինչև 50 մլն դրամ մեծությամբ անգրավ մի քանի վարկատեսակներ, կցանկանայի նշել X6 վարկատեսակի մասին, որը ՊՈՍ տերմինալների ամսական  շրջանառության մինչև վեցապատիկի չափով վարկավորման հնարավորություն է ընձեռում բիզնեսներին։ Նաև ունենք Fast Tax վարկատեսակը, որը կապված է անմիջական բիզնեսի հարկային շրջանառության հետ։ Տարեկան շրջանառության մինչև 10%-ի չափով առավելագույնը 50 մլն դրամ կարողանում ենք վարկավորել բիզնեսներին, ևս անգրավ։ Ունենք նաև երկու այլ ալտերնատիվ վարկատեսակներ մինչև 10 մլն դրամ սահմանաչափով, դա Fast Up և Temp վարկատեսակներն են, որոնք ևս տրամադրվում են անգրավ։ Fast Up վարկատեսակը հասանելի է նաև մեր մոբայլ հավելվածում, ինչն ինքնին օգնում է մեր ծառայությունները դարձնել ավելի հասանելի և արագ։ 

    – Պարո՛ն Թառոյան, ի՞նչ ռազմավարությամբ է Ֆասթ Բանկն առաջնորդվում ՓՄՁ-ների համար ոչ միայն որպես ֆինանսավորող, այլև երկարաժամկետ գործընկեր դառնալու նպատակով։

    –Մեր ռազմավարության հիմքում ոչ միայն պարզապես բիզնեսներին ֆինանսավորելն է, այլ  դրանց զարգացման տարբեր փուլերում  երկարաժամկետ ֆինանսական գործընկեր լինելը։ Առաջին հերթին մենք աշխատում ենք ֆինանսավորման գործընթացները դարձնել հնարավորինս արագ, պարզ և հասանելի։ Դրա համար զարգացնում ենք թվային և ավտոմատացված լուծումները, այդ թվում առցանց վարկավորման հնարավորությունները։ Մենք ուզում ենք ավելի մեծ խորությամբ հասկանալ ՓՄՁ բիզնեսը, նրա նպատակները, զարգացման փուլը և ապագա կարիքները։ Հենց այս մոտեցումը համահունչ է Ֆասթ Բանկի  որպես թվային բանկ զարգացման ռազմավարությանը։ 

    -Եվ վերջում կցանկանայինք լսել Ձեր կարծիքը, Պարո՛ն Թառոյան,  թե ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանում ՓՄՁ սեկտորի զարգացումն առաջիկա տարիներին։

    –Կարծում եմ ՓՄՁ սեկտորն առաջիկայում շարունակելու է արագ տեմպերով զարգանալ և մեծ դեր է կատարելու տնտեսության զարգացման մեջ։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ կփոխվի նաև բանկերի և ՓՄՁ բիզնեսների միջև հարաբերությունների տրամաբանությունը։ Բիզնեսն ավելի շատ է ակնկալելու արագ, թվային և իր կարիքներին համապատասխան ֆինանսական լուծումներ։ Եթե այսօր ՓՄՁ վարկավորման հիմնական մասը պայմանավորված է բիզնեսների կարճաժամկետ կարիքների հետ, ապա կարծում եմ, որ առաջիկայում ավելի մեծ պահանջարկ կունենա ներդրումային ֆինանսավորումը՝ սարքավորումների ձեռքբերման, արտադրական կարողությունների ավելացման և տեխնոլոգիական վերազինման համար։ Ի վերջո, ՓՄՁ սեկտորի ապագան ես տեսնում եմ ավելի թվայնացված, ավելի մրցունակ և ավելի մեծ մասշտաբով գործող բիզնեսների մեջ, իսկ բանկերի խնդիրն է այդ աճին զուգընթաց ապահովել ավելի ճկուն, արագ և մրցունակ աջակցություն։

    Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ  Երևանում  և Հայաստանի բոլոր մարզերում:

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։



  • Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցը վերակառուցված է. վարչապետ

    Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցը վերակառուցված է: Այս մասին #ինչպեսխոստացելէի հեշթեգով գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փա՛շինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:

     

     

  • «Ֆայրբըրդ Էյայ» ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին. Պետրոսյան

    ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ «Ֆայրբըրդ Էյայ» ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին որպես սպառող, մատակարարված շուրջ 6 մլն կՎտ․ժ՝ էլեկտրաէներգիայի համար վճարելով ավելի քան 244 մլն ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):

    «Ընդ որում՝ այն գործում է դեռևս նախատեսված արտադրական հզորությունների մի փոքր մասով։

    Մեր երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների սինխրոն զարգացումն այլընտրանք չունի. Հրազդանի Firebird գործարանի գործունեության՝ մեր տնտեսության տարբեր ոլորտների վրա ունեցած ահռելի ուղղակի և մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտները դրա վառ ապացույցն են»,- գրել է Պետրոսյանը:

  • Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է ուղիղ հասանելիություն ստանալ Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին (ՍԷԿՏ)։ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Հանձնաժողովին օգտվել համակարգի տվյալներից՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերը ստուգելու, հնարավոր խախտումները բացահայտելու և բարեվարքությունն ուսումնասիրելու նպատակով։

    Ներկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար հաճախ ստիպված է լինում գրավոր հարցումներ ուղարկել պետական մարմիններին, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Ըստ նախագծի՝ այս գործընթացը լրացուցիչ վարչական աշխատանք է պահանջում և կարող է դժվարացնել օրենքով սահմանված սեղմ ժամկետներում վարույթների իրականացումը։

    ՍԷԿՏ համակարգի տվյալները Հանձնաժողովին անհրաժեշտ են, մասնավորապես, հայտարարագրերում նշված կամ չնշված ճանապարհորդությունների և անձի՝ Հայաստանից բացակայելու հանգամանքները պարզելու համար։ Օրինակ՝ եթե հայտարարագրի ստուգման ընթացքում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը տվյալ ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի տարածքում, սահմանային տվյալները կարող են օգնել ստուգել այդ հանգամանքը։

    Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։

    Նախագծի ընդունմամբ պետական և համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Ակնկալվում է, որ նոր կարգավորումը թույլ կտա Հանձնաժողովին ավելի արագ և արդյունավետ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները։

  • ՇՊՀ-ի ուսանողուհի Անահիտ Վարագյանն արժանացել է միջազգային համագործակցության հավաստագրի

    Շիրակի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Վարագյանը հաջողությամբ ավարտել է ԵՊՀ-ի  հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ անցկացված՝ «ԵՄ քաղաքականության շրջանակը և որոշումների կայացումն ուղղորդող հիմնական սկզբունքները» թեմայով դասընթացը և ստացել մասնակցության հավաստագիր։

    Հայաստանի տարբեր բուհերից նշված դասընթացին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 360 դիմորդներ, որոնցից ընտրության փուլն հաջողությամբ հաղթահարել և դասընթացին մասնակցելու հնարավորություն էին ստացել միայն 30-ը։ Հատկանշական է, որ մարզային բուհերից ընտրված միակ մասնակիցը մեր ուսանողուհի Անահիտ Վարագյանն էր։ Նրա արձանագրած այս ակնառու հաջողությունը ոչ միայն իր անձնական մեծ ձեռքբերումն է, այլև Շիրակի պետական համալսարանում մատուցվող կրթության որակի, ուսանողների բարձր պատրաստվածության ու մրցունակության հերթական ապացույցը:

    Ջերմորեն շնորհավորում ենք Անահիտ Վարագյանին այս կարևոր ձեռքբերման առիթով և մաղթում նորանոր մասնագիտական  հաջողություններ։

  • Վահե Հովհաննիսյանը մասնակցել է միջազգային ֆինանսների և առևտրի զարգացումներին նվիրված դասախոսությանը

    Վահե Հովհաննիսյանը մասնակցել է միջազգային ֆինանսների և առևտրի զարգացումներին նվիրված դասախոսությանը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է նախարարությունում կազմակերպված՝ «Միջազգային ֆինանսների և առևտրի վիճակը․ հետևանքներն ու ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով դասախոսությանը, որը վարել է Ժնևի «Վեբստեր» համալսարանի տնտեսագիտության և կառավարման հարակից պրոֆեսոր Ռուբեն Ինջիկյանը։

     

    Դասախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել համաշխարհային տնտեսության, միջազգային ֆինանսների և առևտրի հիմնական միտումներին ու Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությանը։ Ներկայացվել են միջազգային ֆինանսական հոսքերի զարգացումները, դրամական փոխանցումների և օտարերկրյա ուղղակի ներդրումների դերը, ինչպես նաև թվային ֆինանսների զարգացման միտումներն ու թվային արժույթների նշանակությունը։

     

    Միջոցառման նպատակն էր նախարարության մասնագետներին ներկայացնել միջազգային ֆինանսատնտեսական ոլորտի արդի զարգացումները և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությունը։

  • Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները





    Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Նորեկյանը և Գոռ Ղուկասյանը։

    Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։




    դիտվել է 127 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • ԻՊՀԿ անունից՝ առանց պաշտոնական աղբյուրի․ Ադրբեջանի «նախապատրաստած ռազմական սադրանքի» լուրը

    Հոկտեմբերի 20-ին հայաստանյան «Փաստինֆո» լրատվականը հրապարակել է «Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական սադրանք է պատրաստում՝ հիջաբի թեման «ցրելու» համար» գլխագրով նյութ՝ պնդելով, թե տեղեկության աղբյուրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram-ում պաշտոնական ալիքն է։ 

    Լուրի համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների՝ երկրի կրթական հաստատություններում հիջաբի սահմանափակմամբ պայմանավորված բողոքից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տեղեկությունը ու դրա սկզբնաղբյուրը։ 

    Ռուսալեզու քարոզչական ալիքը՝ «պաշտոնական ռեսուրս» 

    Այսպես, Telegram-ում գործում են ԻՀՊԿ-ի անվանումը, խորհրդանիշները և ռազմական կառույցի հետ ասոցացվող ձևավորումն օգտագործող ալիքներ․ դրանցից է Канал КСИР | سپاه پاسداران  ռուսալեզու ալիքը, որն էլ այս տեղեկության սկզբնաղբյուրն է։ 

    Ավելին, FIP.am-ն ավելի վաղ պարզել էր, որ հայաստանյան տեղեկատվական տիրույթում որպես ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ալիք ներկայացվող էջը չկա ԻՀՊԿ-ի պաշտոնական էջերի ու հաշիվների ցանկում։ 

    Արտապատկերումը՝ տելեգրամյան ալիքից:

    Կորպուսը նախկինում հրապարակել է սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում իր ռեսուրսների հասցեները, համաձայն որի՝ Telegram-ում այն ներկայացված է sepahnews.ir ալիքի միջոցով։

    Սրան զուգահեռ, Կորպուսի պաշտոնական ռեսուրսները՝ այդ թվում նաև պաշտոնական տելեգրամյան ալիքը, նման հրապարակում չեն արել։ 

    Հատկանշական է, որ որպես էջի վարման լոկացիա էր նշված Ռուսաստանի Դաշնությունը, ալիքի նկարագրության մեջ նշվում է, որ այն լուսաբանում է Իրանի զինված ուժերի վերաբերյալ նորությունները։ 

    Ավելի վաղ, հայաստանյան ԶԼՄ-ները, հիմնվելով այս տելեգրամյան ալիքի վրա, իրանցի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիին էին վերագրել հայտարարություն ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. ըստ տարածվող լուրի՝ իրանցի գեներալը, մասնավորապես, ասել էր, թե ԹՐԻՓՓ նախագծի շուրջ «չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր շփման կետ Հայաստանի հետ»։ 

    Մինչդեռ իրանական պաշտոնական ու բաց աղբյուրներում չկային հրապարակումներ, որոնք կհաստատեին Սաֆավիի կողմից նման հայտարարություններ անելը։ 

    Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցում ԻՀՊԿ-ին վերագրված ռազմական սադրանքի մասին տեղեկությունը չունի հաստատված պաշտոնական սկզբնաղբյուր․ ԻՀՊԿ-ի անունով գործող Telegram ալիքը կառույցի պաշտոնական հաղորդակցության աղբյուր ներկայացնելը մոլորեցնող է։

    Այսպիսով, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական սադրանքի նախապատրաստման մասին պնդումը պաշտոնապես չհաստատված տեղեկություն է՝ հրապարակված նախկինում Հայաստանի լսարանը չհաստատված ու կեղծ լուրերով թիրախավորած տելեգրամյան ալիքի կողմից։ 

    Նանե Մանասյան