Category: Syunik.TV

  • Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան

    Ճիշտ է, ծիրանի բերքն այս տարի էականորեն քիչ է եղել, բայց եթե նախորդ տարի միջինում 200 դրամով է ծիրանը վաճառվել, այս տարի վաճառվել է 400-600 դրամով: Սա էլ է գործոն, որը, կարծում եմ՝ պետք է հաշվի առնել: Այս մասին Կառավարության՝ հուլիսի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Մյուս կողմից՝ փորձն ի՞նչ է ցույց տալիս. որ ծիրանի բերքատվությունը ցիկլիկ է, այսինքն՝ լինում են գերբերքատվության և ցածր բերքատվության տարիներ: Հիմա մեր խնդիրն այն է, որ մենք ժամանակ ունենք առաջիկա 1 տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ ծիրանի և մյուս գյուղմթեքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք՝ ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Այսինքն՝ եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել:

    Եվ ընդհանրապես, բոլոր ապրանքնատեսակների և ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ, և սա Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհն է»,- ասաց նա:

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս համատեքստում ներկայացրեց ապրանքների դիֆերսիֆիկացման պատկերը՝ նշելով, որ հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր:

  • Հայաստանում բնակարանի համար տրվող ֆինանսական աջակցությունը չի կարող կալանքի տակ հայտնվել

    Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների համար բնակարանի մատչելիության ապահովման աջակցության ծրագրի շրջանակում Կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, ներառյալ հիփոթեքային վարկի կիրառմամբ կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող կալանքի տակ վերցվել, առգրավվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Այս րոշումը հուլիսի 9-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

    Ներկայումս ծրագրի շրջանակում խնդիրներ են առաջանում, երբ շահառուներն ունեն ընթացիկ ժամկետանց վարկային պարտավորություններ, ինչի հետևանքով նրանց գույքն ու եկամուտները ենթակա են կալանքի։

    Գործող նորմերով կալանքը չի կարող տարածվել Կառավարության որոշման հիման վրա որպես օգնություն կամ փոխհատուցում տրամադրված գույքի վրա։

    Ընդունված որոշման համաձայն՝ այս դրույթին տրվել է հետադարձ ուժ, որպեսզի այն կիրառվի 2023 թվականի հունվարի 1-ից տրամադրված վարկերի նկատմամբ։

  • Երկրաշարժ Ապարանից 18 կմ հարավ-արեւմուտք

    Հուլիսի 9-ին տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1  մագնիտուդով երկրաշարժ։

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2  բալ ուժգնությամբ:

  • Գորիսեցին գայլի հետ կռիվ է տվել․ տուժածները մանրամասներ են հայտնում

    Հուլիսի 8-ին Գորիս համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Գայլը հարձակվել է մարդկանց վրա, 6 քաղաքացի հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Մանրամասները՝ տեսանյութում

    The post Գորիսեցին գայլի հետ կռիվ է տվել․ տուժածները մանրամասներ են հայտնում appeared first on Սյունիք ՀԸ.

  • Լարսը բաց է – Սյունիք ՀԸ

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Kapan fest .Երաժշտական օրագիր 08.07․2026 Մարիաննա Շիրինյան

    «Կապանհագեն». հենց այսպես է կոչվում Kapan Fest-ի հուլիսի 8-ի համերգը:

    Ի՞նչ է սպասվում կապանյան հանդիսատեսին. ներկայացրել է հայազգի դաշնակահար, Steinway արտիստ, պրոֆեսոր Մարիաննա Շիրինյանը:

    Kapan Fest-ը միավորել է աշխարհահռչակ երաժիշտների տարբեր երկրներից: Մինչև հուլիսի 14-ը նրանք ելույթ կունենան կապանյան հանդիսատեսի համար:

    ✅ Ցերեկային համերգներ ամեն օր ժամը 12:00

    ✅ Երեկոյան համերգներ ամեն օր ժամը 20:00

  • Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը. դեսպան

    Հուսով ենք, որ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը թե՛ Հայաստանին, թե՛ Հայաստանից դուրս շուկաներին մատակարարելու համար: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

    «Ազատ առևտրային տնտեսական գոտիների համատեքստում կարծում ենք, որ եթե կարողանանք Իրանի «Արաս» առևտրատնտեսական գոտու և Մեղրու առևտրատնտեսական գոտու միջև կապն ամրապնդել, ապա սա ևս նոր հեռանկարներ կստեղծի տնտեսական նոր ձեռքբերումների համար:

    Ինչ վերաբերում է տրանզիտի հարցերին, ապա եթե մենք կարողանանք բացել Ջուղայից մինչև Սև ծով հասնող երկաթգիծը, ապա սա ևս Հայաստանի համար տնտեսական նոր եկամուտ կստեղծի»,- ասաց դեսպանը՝ միաժամանակ ընդգծելով, որ բոլոր ոլորտներում կա չիրացված պոտենցիալ, որը կարող է երկու երկրների համար նոր հեռանկարներ բացել:

  • «Դավիթբեկյան խաղեր». կամքի և միասնության ստուգատես

    «Դավիթբեկյան խաղեր» ուսումնամարզական մրցույթ-փառատոնն արդեն հինգերորդ տարին անընդմեջ համախմբում է հարյուրավոր երիտասարդների Հայաստանից և ոչ միայն։ Եզրափակիչ փուլ կանցնեն լավագույն 9 թիմերը։ Որոշիչ պայքարը կկայանա օգոստոսի 2-ին։

    The post «Դավիթբեկյան խաղեր». կամքի և միասնության ստուգատես appeared first on Սյունիք ՀԸ.

  • Սյունիքում գայլը հարձակվել է մարդկանց վրա

    Հուլիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գորիս համայնքում։ Քարահունջ բնակավայրից Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած հատվածում գայլը հարձակվել է մարդկանց վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Նախնական տվյալներով 6 քաղաքացի մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, նրանցից մեկի վիճակը ծանր է։

    Հայտնի չէ, թե քանի գայլ է եղել, բայց նրանցից մեկին վնասազերծել են։ Այս պահին ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները և էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

    ԲԿ֊ում նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և համապատասխան պատվաստումներ։