Category: Syunik.TV

  • Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը

    ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը.

    «Բնության պահպանությունը սկսվում է գիտելիքից, իսկ գիտելիքը պետք է լինի հասանելի յուրաքանչյուրին՝ առանց որևէ խոչընդոտի։

    Հենց այս գաղափարով է ստեղծվել «Այ Էս Էս Դի» հասարակական կազմակերպության և Լսողության խնդիրներ ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ դպրոցի համատեղ նախագիծը՝ հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը։

    Սա կարևոր և նորարարական նախաձեռնություն է, որը նպաստում է, որպեսզի շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, կլիմայի, թափոնների կառավարման և այլ բնապահպանական հասկացություններ հասանելի ու ընկալելի դառնան նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

    Յուրաքանչյուր ոք պետք է ունենա հավասար հնարավորություն սովորելու, տեղեկանալու և մասնակցելու հասարակական կյանքին։ Իսկ բնապահպանական կրթության ոլորտում ներառականությունը նշանակում է, որ բնության մասին գիտելիքը չպետք է սահմանափակվի հաղորդակցման որևէ ձևով։

    Այս բառարանը կարևոր քայլ է դեպի ավելի ներառական կրթություն և ավելի պատասխանատու հասարակություն, որտեղ բնապահպանական մշակույթը ձևավորվում է բոլորի մասնակցությամբ։ Որքան ավելի շատ մարդիկ հնարավորություն ունեն հասկանալու բնապահպանական հիմնախնդիրներն ու դրանց լուծումները, այնքան ավելի ամուր է դառնում մեր ընդհանուր ջանքը՝ հանուն բնության պահպանության»։

  • Գորիսում նոր աղբավայր է կառուցվում

    Գորիսի կենտրոնական աղբավայրը փակվել է և նորն է կառուցվելու։ Տարիներ շարունակ հին աղբավայրը բազում անհարմարություններ է պատճառել բնակիչներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

    The post Գորիսում նոր աղբավայր է կառուցվում appeared first on Սյունիք ՀԸ.

  • Kapan fest Երաժշտական օրագիր 13.07․2026 Ժիլ Ապապ

    Այսօր` հուլիսի 13-ի երեկոյան 20.00-ին կապանյան հանդիսատեսը կվայելի մեր ժամանակների ամենաարտասովոր երաժիշտներից մեկի` Ժիլ Ապապի կատարումը:

    The post Kapan fest Երաժշտական օրագիր 13.07․2026 Ժիլ Ապապ appeared first on Սյունիք ՀԸ.

  • Նախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք

    Հուլիսի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ: 

    Մասնավորապես՝ հրդեհի՝ 170, ջրային հաղորդակցման ուղիներում պատահարի՝ 6, քարաթափման, ուժեղ քամու, թունավորման՝ 5-ական, փլուզման, տեղատարափ անձևրի՝ 4-ական, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման՝ 2-ական, կարկուտի, կայծակի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 11, օձի հայտնաբերման՝ 51, կեղծ ահազանգի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 188, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 51, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 124 այլ դեպքեր:

    Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 53 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 55 տրանսպորտային միջոց:

    Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 13 մարդ: 

    Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։

  • Մի շարք հասցեներում լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Կիևյան փողոց 1-15, Հակոբյան փողոց 1-9, 9/1, 11 շենքեր, Վազգեն Առաջին Վեհափառի 1-5, Կոմիտաս պողոտա 1-1/11, 2-8 շենքեր, Բակունց փողոց 1-4 շենքեր և 1-18 առանձնատներ, Քեռու փողոց 58/1 շենք և 45-99 առանձնատներ, Խաչատրյան փողոց 2Ա, 4 շենքեր և 1-19 առանձնատներ, Սև Քարեցի Սաքո 59-92, Սևաստոպոլյան փողոց 8-26, Սեպուհի փողոց 20-29 առանձնատներ, թիվ 130 դպրոցի շենք,

    12:00-16:00 Արաբկիր 39-րդփողոց 25-30, 47-րդ փողոց 4/1, 49-րդ փողոց 2-22/5 շենքեր, Հյուսիասյին ճառագայթ 1-17 առանձնատներ,

    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Ալ․ Մանուկյան 7 շենք և Այգեստան 3-րդ, 4-րդ, 6-րդ, 12-րդ փողոցներ մասնակի, Ուրուգվայի դեսպանատան շենք,

    11:00-14:00 Սարի Թաղ 17-24 փողոցներ մասնակի,

    13:00-16:00 Ալ․ Մանուկյան 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան 7-րդ փողոց 1-18 և Հ․ Շահինյան փողոց 1-ին, 2-րդ, 11-րդ, 12-րդ առանձնատներ, Ալ․ Մանուկյան 9/1, 11, Խանջյան 12/1 հասցեներ, Օղակաձև այգի 5-րդ հատված,

    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-16:00 Աթոյան փողոց առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժնորդներ,

    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-16:00 Շիրակի փողոց 54, 56, 58, 60, 62 շենքեր, Շիրակի փողոց 4-րդ նրբանցքի՝ 8, 8ա, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժնորդներ,

    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-14:00 Նորքի 1-ին միկրոշրջան՝ Լվովյան փողոց 5 շենք, հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00-17:00 Նորքի 1-ին, 7-րդ, 9-րդ, 15-րդ փողոցներ առանձնատներ, Նորքի Այգիների առանձնատներ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, «Նաիրի», «Դվին» հյուրանոցներ, «Էներգաչափ», «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ներ, թիվ 57 մսուր-մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մելքումովի փողոց մասնակի, Չաուշի փողոց 16շենք, Նորաշեն թաղամաս 26, 27, 28 շենքեր և հարակից ոչ բնակի-բաժանորդներ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Ծ․Իսակովի պողոտա 38, 38/1, 38/2, 38/3, 40, 42, 42/1, 42/2, 42/4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզի՝

    11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղեր,

    Արարատի մարզի՝

    11:00-12:00 Մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, Կասյան, Նելսոն Ստեփան, Գևորգ Չավուշ, 26 Կոմիսարների, Խանջյան, Խաչատրյան, Թեհլերյան, Սերժիկ Հակոբյան, Խորենացի, Գայի, Տերյան, Պարոնյան, Դանիել Վարուժան, Գագիկ Բարսեղյան, Ալիկ Գուբաշկին, Լոլա Վարդանովա փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-12:30 Մրգավետ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արգավանդ, Գեղանիստ գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Զանգակատուն, Նոյակերտ, Արալեզ, Գոռավան, Եղեգնավան գյուղեր մասնակի,

    11:00-16:00 Վեդի քաղաքի Ա․ Սիմոնյան հրապարակի շենք մասնակի, Արարատյան, Պուշկինի, Սարիբեկ Վարդանյան, Սայաթ-Նովան, Մարատ Խաչատրյան, Կամոյի, Մաշտոցի փողոցներ մասնակի,

    12:00-13:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Սարոյան, Գայի, Թումանյան, Նելսոն Ստեփանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-14:30 Վերին Արտաշատ գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-13:30 Ելփին, Չիվա, Ռինդ գյուղեր, Արենի գյուղ մասնակի,

    Գեղարքունիքի մարզի՝

    11:00:14:00 Մարտունի քաղաք՝ Կոմիտաս փողոցն ամբողջությամբ, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00:17:00 Ճամբարակ համայնք՝ Դպրաբակ, Անտառամեջ, Ձորավանք գյուղեր, Դրախտիկ գյուղի՝ դպրոց, ֆերմա, 3-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-13:00 Վարդենիս քաղաք՝ Միկոյան, Միասնիկյան, Չարենց, Վ․Համբարձումյան, Տերյան, Վարդենիս, Երիտասարդության, Ռոմանի, Սայաթ-Նովա, Վ․Համբարձումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-15:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Խանջյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:50-15:00 Վարդենիս քաղաք՝ Գ․Նժդեհ, Լեռնագործների, Հովհ․ Արզոյան, Չարենց, Ջիվան Պետրոսյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:10-16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Իսահակյան, Կոմիտաս, Սախարովի, Սպենդարյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30-16:50 Նորակերտ գյուղ՝ 1-3-րդ, 4/2, 5-7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզի՝

    11:00-15:00 Ամրակից գյուղ,

    12:00-17:00 Կուրթան գյուղ,

    14:00-15:30 Վարդաբլուր գյուղ,

    Տավուշի մարզի՝

    11:00-12:00 Իջևան քաղաք՝ Մայիսի 28, Ակադեմիկոս Ասլանյան, Բլբուլյան, Իջևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-15:30 Իջևան քաղաք՝ Ազատամարտիկների, Անկախության, Ս.Սաքոյի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովք, Գոշ գյուղեր մասնակի,

    Սյունիքի մարզի՝

    09:00-13:00 Գեղի, Գեղավան, Գետիշեն, Լեռնաձոր, Բարիկավան, Կավճուտ, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոջեթի, Վերին Գիրաթաղ գյուղեր,

    10:00-11:00 Կապան քաղաք՝ Ազատամարտիկների և Մելիք Ստեփանյան փողոցներ,

    10:00-13:00 Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Հանդ, Վերին Շիշկերտ գյուղեր,

    10:30-13:00 Վերիշեն գյուղ 1-ին, 7-րդ, 8-րդ, 12-14 փողոցներ,

    11:00:12:00 Կապան քաղաք՝ Մուշեղ Հարությունյան Շահումյան փողոցներ,

    11:00:16:00 Անգեղակոթ գյուղ,

    11:00:16:45 Տորոնիկ (Մորենի) գյուղ,

    12:00-13:00 Կապան քաղաք՝ Շինարարների փողոց և Սարահարթ թաղամաս,

    13:00-14:00 Կապան քաղաք՝ Հ.Թումանյան, Ռոմանոս Մելիքյան փողոցներ և Վազգեն Սարգսյան անվան զբոսայգին,

    13:00-14:30 Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս, Անկախության փողոց 72, 101, 103,105, 107, 108, 111, 164, Առաքելյան փողոց 1, 4, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 30, 30/2, Ավանգարդ փողոց 2, 3, 11, 3/2, 3/4, 3/5, Արշակունիների փողոց 17, 19, 21, 22, Արցախյան խճուղի 17, 19, 20, 21, 22, 53, Երվանդունիների փողոց 5, 6, 7, 8, 9, 10, 12, Համո Սահյան փողոց 9, 10, 11, 12, 14, Մովսես Խորենացի փողոց 124, 126, 128, 130, 132, 134, 135, 136, 138, Մաշտոցի փողոց 124/1, 124/2, 126, 129, 129/1, 132, 136, 138, 140, 144, 146, Սարյան փողոց 14ա, 22, 29, Սյունիքի փողոց 116, 118, 120, 122, 124, 126, 128, 130, 135, 136, 136/1, 136/2, 136/4, 139, 140, Վանքի Տապ 1-ին փողոց 10, 18, 19, Տիգրան Մեծ փողոց 19, 21, 26, 28, 32 շենքեր,

    14:00-16:30 Վերիշեն գյուղ 1-ին, 6-րդ, 8-9-րդ և Ակներ գյուղ 1-2-րդ փողոցներ։

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

    The post Մի շարք հասցեներում լույս չի լինի appeared first on Սյունիք ՀԸ.

  • Իրավիճակը հանրապետության ճանապարհներին

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    The post Իրավիճակը հանրապետության ճանապարհներին appeared first on Սյունիք ՀԸ.

  • Kapan fest Երաժշտական օրագիր,12.07․2026. Անդրեյ Բարանով

    Ի՞նչ է սպասվում կապանյան հանդիսատեսին այսօր երեկոյան 20:00-ին: Ներկայացնում է ջութակահար Անդրեյ Բարանովը:

    Kapan Fest-ը միավորել է աշխարհահռչակ երաժիշտների տարբեր երկրներից: Մինչև հուլիսի 14-ը նրանք ելույթ կունենան կապանյան հանդիսատեսի համար:

    ✅ Ցերեկային համերգներամեն օր ժամը 12:00 ✅ Երեկոյան համերգներ ամեն օր ժամը 20:00

  • Այսօր Քրիստոսի պայծառակերպության տոնն է

    Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 12-ին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հինգ տաղավար տոներից երրորդն է:

    Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամք

    Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով:  

    Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

    Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:

  • Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել

    Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից տեղեկացնում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։ ԱՀԱ հիմնադրամը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը։

    «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի հունիսի 1-ից մինչ օրս մասնագիտացված խորհրդատվության և այցերի սպասարկման համավճարների չափը կազմել է հատուցման ներկայացված ընդհանուր ծավալի 0.82%-ը, մինչդեռ սույն թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում այն կազմել է 0.86%։ Համավճարի ընդհանուր չափն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ներկայացված ընդհանուր ծավալի մեջ նույնպես նվազել է․ հունվար – մայիս ամիսներին համավճարի մասնաբաժինը կազմել է 1.6%, իսկ հունիսի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում՝ 1.51%։

    Խնդրում ենք հետևել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կիրառվող մեխանիզմների և բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներին և բժշկական հաստատությունների կողմից առաջարկվող համավճարները վճարելիս հետևողական լինել ստուգելու դրանց համապատասխանությունը և չափերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

    ԱԳՆ-ն ներկայացնում է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող խորհրդատվական տեսանյութի 3-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։

    ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։

    Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։

    Մանրամաասները՝ տեսանյութում։