ria.ru–ն «Փորձագետը կարծում է, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մի մասն առանց ռուսական շուկայի կործանման եզրին է» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ-ից գյուղատնտեսական ապրանքների արտահանման անկումը կազմում է մոտավորապես 70-80 %։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը ria.ru–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսական ոլորտի արտահանմանը միտված մասը կործանման եզրին է, եթե ռուսական շուկաները փակ մնան դրա համար, և այդ իրավիճակը հաղթահարելու համար Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը։ «Գյուղատնտեսական ոլորտը, հատկապես արտահանմանը միտված մասը՝ տնային տնտեսությունները, փոքր և միջին բիզնեսը, արդեն իսկ տառապում են և վնասներ կրում։ Ընդ որում, ներկայիս տրվող սուբսիդիաները չեն ծածկում այդ վնասները, և եթե երկուերեք ամսվա ընթացքում իրավիճակը չփոխվի, ապա շատերը կարող են սնանկանալ կամ առնվազն սեզոնի ավարտից հետո հայտնվել անկայուն ֆինանսական իրավիճակում», – նշել է փորձագետը։
Նրա խոսքով, այս ամենը դեռևս մեծ ազդեցություն չի ունեցել մակրոտնտեսական մակարդակի վրա։ «Մենք դեռևս չունենք հունիսի արտաքին առևտրի վիճակագրություն, ուստի ես չեմ կարող որևէ վերջնական բան ասել։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցները հրապարակել են պետական եկամուտների կոմիտեին ուղղված հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ գյուղատնտեսական արտահանման մեծ մասը նվազել է մոտավորապես 70-80 %-ով, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի։ Հետևաբար, վնասն ակնհայտորեն զգալի է», – նշել է Միքայել յանը։
Այնուամենայնիվ, հավելել է նա, պետք է հաշվի առնել մեկ այլ գործոն. գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը սպառվում է տեղում, իսկ արտահանումը կազմում է գյուղատնտեսության ավելի փոքր, թեև ավելի շահավետ մասը։ Մասնագետը կարծում է, որ այս իրավիճակից միայն մեկ ելք կա, այն է՝ Ռուսաստանի հետ թշնամանքի դադարեցումը։ «Փաստն այն է, որ եթե դուք որևէ ինտեգրացիոն միավորման մաս եք կազմում, պետք է հասկանաք, որ տնտեսությունն ու քաղաքականությունը չեն կարող տարանջատվել։ Դուք չեք կարող թշնամանալ ինտեգրացիոն միավորման ներկայացուցիչների հետ և ակնկալել, որ տնտեսական հետևանքներ չեն լինի։ Հետևաբար, ինչպես խնդիրը ծագել է քաղաքական մակարդակում, այնպես էլ դրա լուծումը գտնվում է քաղաքական մակարդակում։ Այսինքն, մենք պետք է դադարենք թշնամանալ Ռուսաստանի հետ», – հայտարարել է Միքայել յանը։
«Շատ աշխույժ, ճարպիկ, ուրախ երեխա էր Դերենիկս։ Մանկապարտեզում բոլորի բանաստեղծությունները սովորում էր և արտասանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դերենիկի մայրիկը՝ տիկին Նարինեն։ Դերենիկը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Մայրիկը նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ «Այնքան արտահայտիչ ձայն ուներ, որ երբ արտասանում էր, բոլորը փշաքաղվում էին։ Դպրոցում միջոցառումներից մեկի ժամանակ Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններն այնպես արտասանեց, որ իր ուսուցիչները բեմ բարձրացան և գրկեցին նրան։ Դպրոցական բոլոր առարկաներին էլ տիրապետում էր, մի քիչ անգլերենի հետ սեր չուներ»։
Իններորդ դասարանն ավարտելուց հետո Դերենիկն ընդունվել է քոլեջ՝ խոհարարական բաժին։ «Այնտեղ էլ արդեն ձեռքբերումներ ուներ։ Սիրում էր պատրաստել։ Երբ խոհանոց էի մտնում, անմիջապես գալիս էր՝ մա՛մ, այսօր ի՞նչ ես որոշել պատրաստել»։ Քոլեջում ուսանելուց հետո Դերենիկը մեկնում է բանակ։ Նրա ժամկետային ծառայությունն անցել է Նոյեմբերյանում։ «Իր ծառայությունը համընկավ Քառօրյա պատերազմի հետ, այդ ընթացքում երկու ամիս դիրքերից չիջան»։
23 տարեկան էր Դերենիկը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նա էլ հարյուրավորների պես ապրում էր իր առօրյա կյանքով, բայց, լսելով պատերազմի լուրը, չկարողացավ անտարբեր մնալ։ «Իրենց ընկերներով հավաքվեցին և կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Ավաղ, շատերը զոհվեցին։ Ամեն ինչ օրերի ընթացքում տեղի ունեցավ, սեպտեմբերի 27-ին իրար գլխի հավաքվեցին, սեպտեմբերի 28-ին ավտոբուս չէր եղել, որ մեկնեին Արցախ, սեպտեմբերի 29-ին արդեն պատերազմի դաշտում էր։ Երբ մեկնում էր, իրեն ասացի՝ ես վատառողջ եմ, եղբայրդ Ռուսաստանում է, իսկ դու էլ կամավոր պատերազմ ես գնում։ «Մա՛մ, ոչ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը։ Եթե ասացի գնում եմ, ուրեմն գնում եմ»։ Իր «այո»-ն «ոչ» չէր դառնում, «ոչ»-ն էլ՝ «այո»։ Այդ հաստատակամությունը կար իր մեջ։ Երբ ավագ եղբայրն իմացավ, որ Դերոս պատերազմ է գնացել, ինքնաթիռի տոմս գնեց ու եկավ Հայաստան։ Հոկտեմբերի առաջին օրերին նա էլ մեկնեց մարտի դաշտ»։
Դերենիկը եղել է թեժ կետերում՝ Վարանդայում (Ֆիզուլի), Հադրութում, «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին կապ է պահպանել ընտանիքի հետ։ «Միայն երկու օր իր հետ կապ չունեցա։ Անասելի անհանգստանում էի, բայց ես իրեն չէի զանգահարում, որովհետև հասկանում էի՝ պատերազմ է։ Երբ զանգահարեց, բնականաբար, չասաց, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին, ես էլ ավելորդ հարցեր չէի տալիս։ Հետո իմացա, որ շրջափակման մեջ է եղել։ Տղաս այդ օրերին ինձ հետ այնքան հանգիստ էր խոսում, որ հանկարծ չնեղվեմ, չանհանգստանամ։ Զրույցներից մեկի ժամանակ ես լսեցի հարվածների ձայնը, ասաց. «Մա՛մ, հետո կզանգեմ»։ Անջատեց, որ չլսեմ այդ ձայներն ու չնեղվեմ, բայց ես լսեցի։ Փորձում էինք զրույցների ժամանակ իրար դրական լիցքեր փոխանցել, ավելորդ հարցեր իրար չենք տվել»։
Հոկտեմբերի 29-ին է զոհվել Դերենիկը «Մարտունի 2»-ում։ «Մեկ ամիս պատերազմեց, իրենց մոտ պետք է հերթափոխ գնար, տուն վերադառնային։ Հոկտեմբերի 28-ին ենք զրուցել վերջին անգամ։ Զանգահարեց. «Մա՛մ, գամ տուն, տեսնեմ, որ մազերդ կտրել ես, ներկել ես, եթե գամ ու տեսնեմ՝ ասածներս չես արել, կվերադառնամ Ղարաբաղ»։ Այդ օրը մի քիչ երկար խոսեցինք, բայց ինձ չասաց, որ տուն են գալու։ Մյուս տղաներն իրենց ընտանիքի անդամներին ասել էին, որ հերթափոխ է լինելու, տուն են գալու, իմ տղան ինձ ոչինչ չասաց։ Հետո ուրիշներից ենք շատ փաստեր իմացել։ Տղաներն այդ օրը 40 կիլոմետր ոտքով քայլել էին, որ հասնեին ավտոբուսին։ Ամեն մեկը մի տեղ նստել է հանգստանալու, բայց ԱԹՍ-ն իրենց հետևել է ու հարվածել։ Մի քանի հոգի էին ողջ մնացել։ Վեց ընկերներով հիմա Եռաբլուրում են՝ իրար կողքի, մի փոքր բարձր հատվածում։ Հենց նույն օրը տղաներին այդ տեղանքից դուրս են բերել։ Իր դեմքին կային բեկորից քերծվածքներ, բայց կարծես քնած լիներ։ Երբ շատ տղաների պատմություններ եմ լսում, ասում եմ՝ ես գոնե տեսել եմ իմ տղային։ Չնայած տեսել եմ, բայց երբեմն կարող եմ հույս փայփայել, որ հնարավոր է՝ Դերենիկս վերադառնա։ Հետո ինքս ինձ սաստում եմ, որ, ախր, ես տեսել եմ իմ տղային։ Ու նույն պահին մտածում եմ՝ իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնց տղաները մինչ օրս անհետ կորած են։ Երբ Դերենիկս ուշ էր տուն գալիս, միշտ ականջս ձայնի էր, որ հիմա դռան զանգը կտա, նստում, իրեն էի սպասում»։
Ապրելու ուժի մասին։ «Առաջ այդ ուժի մասին չէի մտածում, միակ միտքս Դերենիկիս հետևից գնալն էր։ Բայց, երբ ինձ վատ եմ զգում, իմ տղան՝ Սարգիսս, այնքան ծանր է տանում։ Նույնն էլ՝ աղջիկս։ Երեխաներիս անհանգստությունը մեծանում է, նեղվում են, սկսում են անընդհատ ինձանով զբաղվել։ Դրա համար ուզում եմ նրանց համար ապրել։ Եվ, իհարկե, իմ թոռնիկներն են ապրելու ուժ տալիս։ Չորս թոռնիկ ունեմ, աղջկաս տղան էլ այնքան նման է քեռուն իր տեսակով, վարքով, բնավորությամբ։ Նայում եմ իրեն ու շատ նմանեցնում Դերոյիս»։
Հ. Գ. – Կամավոր Դերենիկ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նաև ՀԿ-ի մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։
Գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2019 թվականին ասում էր՝ «Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածը չանի», շարունակում է հետևողականորեն դատական համակարգը զրկել ինքնուրույնությունից ու անկախությունից: Բացի նրանից, որ արդարադատության նախարարություն-ԲԴԽ «շղթայով» կարգապահական վարույթներ են նախաձեռնում ու պատիժներ տալիս այն դատավորներին, որոնք չեն տեղավորվում իրենց ցանկալի «շրջանակներում», իշխանությունները չեն խորշում նաև այլ՝ զազրելի մեթոդներից:
Օրինակ՝ օրերս սոցցանցերի պրոիշխանական մի շարք էջեր և օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել սեքսուալ բնույթի ինչոր նամակագրություններ, որտեղ արծարծվում էր նաև ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի անունը: Վերջինս տարածեց հերքող հայտարարություն, որտեղ մասնավորաբար գրել էր. «Սոցիալական ցանցերում իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են։ Դրանց տարածումն ակնհայտորեն նպատակ ունի վարկաբեկելու ԻՄ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ կապված ԴԱՏԱՎՈՐԻ իմ մասնագիտական գործունեության հետ։ Նշված փաստի առթիվ ներկայացրել եմ հանցանքի մասին հաղորդում։ Այս հանցավոր արարքի կազմակերպիչներն ու կատարողները կհայտնաբերվեն և կենթարկվեն քրեական պատասխանատվության»:
Հատկապես վերջին նախադասության հետ կապված դատավոր Պետրոսյանի վստահությունն, իհարկե, նախանձելի է, քանզի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հազիվ թե պատասխանատվության մասին կարող է խոսք լինել այն դեպքում, երբ հիմնական տարածողները հենց պրոիշխանական հարթակներն են: Ի դեպ, հիշեցնենք, որ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների «գործով» դատավորն է, մի քանի այլ հնչեղ գործեր ևս նրան են մակագրվել, հայտնի է նաև նրանով, որ ժամանակին եղել է ՔՊ անդամ, ինչի հիմքով փաստաբանները դատական նիստերին ոչ մեկ անգամ ներկայացրել են դատավորի ինքնաբացարկի միջնորդություններ: Ավելին, նախկին քպականության հետ կապված տեղեկության հրապարակման հետ կապված՝ նեղացել ու դատարանի դահլիճից հեռացրել էր լրատվամիջոցներից մեկի լրագրողին:
Այսուամենայնիվ, ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին: Փորձը ցույց է տալիս, որ այդպես լինում է այն դեպքերում, երբ որևէ դատավոր փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ գործել, այլ ոչ թե իշխանության հրահանգներով: Այնպես որ, չի բացառվում, որ Սարգիս Պետրոսյանը ևս իշխանությունների կողմից դասվել է վերջիններիս խմբում և հայտնվել «սև ցուցակում», այսինքն նրանց շարքում, որոնք չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի կամքը կուրորեն կատարողների, «սրտի դատավորների» խմբում:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-13:00 Դ. Վարուժանի թաղամաս՝ 9, 10 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Նելա» ՍՊԸ, «Ավան առողջության կենտրոն» ՓԲԸ, Ավան վարչական շրջանի վարչական շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00-15:00 Ա. Շահինյան փողոց և Ա. Շահինյան փողոցի 2-րդ, 4-րդ նրբանցքներ մասնակի, Մարշալ Խուդյակովի փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Ջհանգիր Աղայի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:00-17:00 Մարշալ Խուդյակովի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Միքայելյան փողոց 3 շենք, Ծերենցի փողոց 3, 5, 7 շենքեր, Ա. Մանուկյան փողոց 4, 6 շենքեր, Սեբաստիայի փողոց 79, 80, 82/Ա, 82/Բ, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովնաթան, Ա. Վեգների, Օտյան, Սեբաստիայի, Ա. Մանուկյան, Շահումյան 8-րդ, 9-րդ և Ծերենցի փողոցներ մասնակի,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00-12:00 Միչուրինի, Լուսինյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-12:00 Նոր Չարբախի 6-րդ, 7-րդ, 13-րդ, 14-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Չարբախ թաղամաս, Նոր Չարբախի 9-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-14:00 Մասիս քաղաք՝ Կայարանի, 2-րդ թաղամասեր մասնակի, Գործարանային, Հրանտ Վարդանյան, Շիրակի, Սայաթ-Նովայի, Երկաթուղայինների փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա գյուղ մասնակի,
13:00-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
11:00-16:00 Զառիթափ գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ՝
10:00-16:00 Ջրվեժ գյուղ, Ջրվեժի Ա թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-14:00 Նուռնուս գյուղ և ամառանոցներ՝ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի 202-216, 239, 240 շենքեր և հարակից այլ հանրային բաժանորդներ,
11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
11:00-14:00 Սևան քաղաք՝ Սայաթ-Նովայի փողոց 22-26 հասցեներ և 5-րդ միկրոշրջան (Ուրենգոյ)՝ ամբողջությամբ, «Ա. Պողոսյան», «Ա. Տեր-Գրիգորյան», «Սասուն Միքայելյան», «Հայկ Թադևոսյան», «Ժ. Ջահանգիրյան», «Դ. Մկրտչյան» ԱՁ-ներ, «Ծովաօրոր», «Մեր Շին», «Սպիտակ Ափ», «Սևան-2000», «Լիխնիտիս», «Տիգրան և Վահե», «Երեք Առյուծներ», «Արմադա ԿՈ» ՍՊԸ-ներ, թիվ 1 հանրային լողափ, կոմունալ տնտեսություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:00 Սևան քաղաք՝ Չարենցի փողոց 33-102, 142-162 հասցեներ, Շիրազի, Լճափնյա, Ազնավուրի, Արա Գեղեցիկի, Նաիրյան 1-ին նրբանցք, Սպանդարյան, Իսահակյան, Շահումյան, Կ. Բանակի փողոցների առաձնատներ (Չերյոմուշկա), Հ. Ասատրյան, Հ. Սանեյան, Ս. Սեդրակյան, Ս. Բեգլարյան ԱՁ-ներ, ավագ դպրոց, թիվ 4 դպրոց, երաժշտական դպրոց, «Բողբոջ» մանկապարտեզ, Միկրոյի կոյուղու պոմպակայան, «Էս Քոմպանի» ՍՊԸ, ԳՈՒՄ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-13:00 Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատ թաղամաս մասնակի, Գանձակ գյուղն ամբողջությամբ, «Աշոտ Հարությունյան» ԱՁ, Հացառատի թիվ 8 միջնակարգ դպրոց, Գանձակի ջրմուղ, Հացառատի մանկապարտեզ, Գանձակի «կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Հացառատի «Գլանոց» կոչվող տարածք,
11:00-15:30 Շորժա և Դրախտիկ գյուղերն ամբողջությամբ,
13:00-15:00 Նորատուս գյուղն ամբողջությամբ, «Քարհանք» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, թիվ 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 մանկապարտեզ, «Անդ-Մարիամ» ՍՊԸ գազալցակայան, Նորատուսի ՃՇՇ ասֆալտի գործարան, «Ատոմաշեն» ՍՊԸ բետոնի հանգույց, «Վերադարձ» հյուրանոցառեստորանային համալիր, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան,
11:30-13:00 Ակունք գյուղ՝ 9-րդ, 13-րդ, 16-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:30-17:00 Լուսակունք գյուղ՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզ՝
11։00-14։00 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան, Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանս Գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի մեկ մարտական հաշվարկը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ծառի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել և կոտրվել են գազախողովակներ, էլեկտրական և ինտերնետի լարեր, երկաթե ճաղավանդակներ, վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ։
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Դեպքի մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով արդեն դեպքի վայր է ժամանել փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ պետ Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ ասում էին. «Էս ծառի համար շատ ենք դիմել, որ գան հեռացնեն։ Անգամ այսօր ենք զանգել Երևանի քաղաքապետարան, որ եկեք ծառը կտրեք, քանի որ ակնհայտ երևում է, որ այն փտած է ու ամեն պահի կտապալվի։ Սակայն այս օր էլ ստացանք դարակազմիկ պատասխանը՝ տեղյակ ենք, մի բան կանենք, էն էլ բան չարեցին, որ էս օրը ընկավ։ Փառք ենք տալիս Աստծուն, որ մարդու բան չի եղել, բայց էն, որ ասում են՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտի, ակնհայտ է, որ նմանատիպ մի քանի վտանգավոր ծառեր շատ կան»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքներ չի կարող իրականացնել մինչև Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները ծառը չհեռացնեն, որից հետո կսկսեն իրենց գործողությունները, և կվերականգնվի գազամատակարարումը։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
ՀՎԿԱԿ-ը սերտ համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և մյուս շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։
Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ․
– վերցվել է 14 ջրի նմուշ,
– վերցվել է 13 կենսաբանական նմուշ բուժառուներից։
Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։
Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։
Այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։