Արամ Վարդևանյան. «Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել: Պետք է վճռական ընդգծել, որ հենց իրավունքը պետք է գերակայի: Հստակ գործողություններ դրա ուղղությամբ նախաձեռնվում են, իրականացվում են և արդյունքը միասին արձանագրելու ենք:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը, հայտնում են ֆեդերացիայից։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրել, այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում Բաքուն և Բեռլինը «Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագիր են ստորագրել։
Արաբական կամ հնդ-արաբական թվերը (այդպես ավելի ճիշտ է անվանել) հայտնաբերվել են Հնդկաստանում 5-րդ դարում: Դա տասական թվային համակարգ է, որը ներկայում ունի հե
ria.ru–ն «Փորձագետը կարծում է, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մի մասն առանց ռուսական շուկայի կործանման եզրին է» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ-ից գյուղատնտեսական ապրանքների արտահանման անկումը կազմում է մոտավորապես 70-80 %։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը ria.ru–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսական ոլորտի արտահանմանը միտված մասը կործանման եզրին է, եթե ռուսական շուկաները փակ մնան դրա համար, և այդ իրավիճակը հաղթահարելու համար Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը։ «Գյուղատնտեսական ոլորտը, հատկապես արտահանմանը միտված մասը՝ տնային տնտեսությունները, փոքր և միջին բիզնեսը, արդեն իսկ տառապում են և վնասներ կրում։ Ընդ որում, ներկայիս տրվող սուբսիդիաները չեն ծածկում այդ վնասները, և եթե երկուերեք ամսվա ընթացքում իրավիճակը չփոխվի, ապա շատերը կարող են սնանկանալ կամ առնվազն սեզոնի ավարտից հետո հայտնվել անկայուն ֆինանսական իրավիճակում», – նշել է փորձագետը։
Նրա խոսքով, այս ամենը դեռևս մեծ ազդեցություն չի ունեցել մակրոտնտեսական մակարդակի վրա։ «Մենք դեռևս չունենք հունիսի արտաքին առևտրի վիճակագրություն, ուստի ես չեմ կարող որևէ վերջնական բան ասել։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցները հրապարակել են պետական եկամուտների կոմիտեին ուղղված հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ գյուղատնտեսական արտահանման մեծ մասը նվազել է մոտավորապես 70-80 %-ով, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի։ Հետևաբար, վնասն ակնհայտորեն զգալի է», – նշել է Միքայել յանը։
Այնուամենայնիվ, հավելել է նա, պետք է հաշվի առնել մեկ այլ գործոն. գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը սպառվում է տեղում, իսկ արտահանումը կազմում է գյուղատնտեսության ավելի փոքր, թեև ավելի շահավետ մասը։ Մասնագետը կարծում է, որ այս իրավիճակից միայն մեկ ելք կա, այն է՝ Ռուսաստանի հետ թշնամանքի դադարեցումը։ «Փաստն այն է, որ եթե դուք որևէ ինտեգրացիոն միավորման մաս եք կազմում, պետք է հասկանաք, որ տնտեսությունն ու քաղաքականությունը չեն կարող տարանջատվել։ Դուք չեք կարող թշնամանալ ինտեգրացիոն միավորման ներկայացուցիչների հետ և ակնկալել, որ տնտեսական հետևանքներ չեն լինի։ Հետևաբար, ինչպես խնդիրը ծագել է քաղաքական մակարդակում, այնպես էլ դրա լուծումը գտնվում է քաղաքական մակարդակում։ Այսինքն, մենք պետք է դադարենք թշնամանալ Ռուսաստանի հետ», – հայտարարել է Միքայել յանը։
«Շատ աշխույժ, ճարպիկ, ուրախ երեխա էր Դերենիկս։ Մանկապարտեզում բոլորի բանաստեղծությունները սովորում էր և արտասանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դերենիկի մայրիկը՝ տիկին Նարինեն։ Դերենիկը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Մայրիկը նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ «Այնքան արտահայտիչ ձայն ուներ, որ երբ արտասանում էր, բոլորը փշաքաղվում էին։ Դպրոցում միջոցառումներից մեկի ժամանակ Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններն այնպես արտասանեց, որ իր ուսուցիչները բեմ բարձրացան և գրկեցին նրան։ Դպրոցական բոլոր առարկաներին էլ տիրապետում էր, մի քիչ անգլերենի հետ սեր չուներ»։
Իններորդ դասարանն ավարտելուց հետո Դերենիկն ընդունվել է քոլեջ՝ խոհարարական բաժին։ «Այնտեղ էլ արդեն ձեռքբերումներ ուներ։ Սիրում էր պատրաստել։ Երբ խոհանոց էի մտնում, անմիջապես գալիս էր՝ մա՛մ, այսօր ի՞նչ ես որոշել պատրաստել»։ Քոլեջում ուսանելուց հետո Դերենիկը մեկնում է բանակ։ Նրա ժամկետային ծառայությունն անցել է Նոյեմբերյանում։ «Իր ծառայությունը համընկավ Քառօրյա պատերազմի հետ, այդ ընթացքում երկու ամիս դիրքերից չիջան»։
23 տարեկան էր Դերենիկը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նա էլ հարյուրավորների պես ապրում էր իր առօրյա կյանքով, բայց, լսելով պատերազմի լուրը, չկարողացավ անտարբեր մնալ։ «Իրենց ընկերներով հավաքվեցին և կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Ավաղ, շատերը զոհվեցին։ Ամեն ինչ օրերի ընթացքում տեղի ունեցավ, սեպտեմբերի 27-ին իրար գլխի հավաքվեցին, սեպտեմբերի 28-ին ավտոբուս չէր եղել, որ մեկնեին Արցախ, սեպտեմբերի 29-ին արդեն պատերազմի դաշտում էր։ Երբ մեկնում էր, իրեն ասացի՝ ես վատառողջ եմ, եղբայրդ Ռուսաստանում է, իսկ դու էլ կամավոր պատերազմ ես գնում։ «Մա՛մ, ոչ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը։ Եթե ասացի գնում եմ, ուրեմն գնում եմ»։ Իր «այո»-ն «ոչ» չէր դառնում, «ոչ»-ն էլ՝ «այո»։ Այդ հաստատակամությունը կար իր մեջ։ Երբ ավագ եղբայրն իմացավ, որ Դերոս պատերազմ է գնացել, ինքնաթիռի տոմս գնեց ու եկավ Հայաստան։ Հոկտեմբերի առաջին օրերին նա էլ մեկնեց մարտի դաշտ»։
Դերենիկը եղել է թեժ կետերում՝ Վարանդայում (Ֆիզուլի), Հադրութում, «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին կապ է պահպանել ընտանիքի հետ։ «Միայն երկու օր իր հետ կապ չունեցա։ Անասելի անհանգստանում էի, բայց ես իրեն չէի զանգահարում, որովհետև հասկանում էի՝ պատերազմ է։ Երբ զանգահարեց, բնականաբար, չասաց, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին, ես էլ ավելորդ հարցեր չէի տալիս։ Հետո իմացա, որ շրջափակման մեջ է եղել։ Տղաս այդ օրերին ինձ հետ այնքան հանգիստ էր խոսում, որ հանկարծ չնեղվեմ, չանհանգստանամ։ Զրույցներից մեկի ժամանակ ես լսեցի հարվածների ձայնը, ասաց. «Մա՛մ, հետո կզանգեմ»։ Անջատեց, որ չլսեմ այդ ձայներն ու չնեղվեմ, բայց ես լսեցի։ Փորձում էինք զրույցների ժամանակ իրար դրական լիցքեր փոխանցել, ավելորդ հարցեր իրար չենք տվել»։
Հոկտեմբերի 29-ին է զոհվել Դերենիկը «Մարտունի 2»-ում։ «Մեկ ամիս պատերազմեց, իրենց մոտ պետք է հերթափոխ գնար, տուն վերադառնային։ Հոկտեմբերի 28-ին ենք զրուցել վերջին անգամ։ Զանգահարեց. «Մա՛մ, գամ տուն, տեսնեմ, որ մազերդ կտրել ես, ներկել ես, եթե գամ ու տեսնեմ՝ ասածներս չես արել, կվերադառնամ Ղարաբաղ»։ Այդ օրը մի քիչ երկար խոսեցինք, բայց ինձ չասաց, որ տուն են գալու։ Մյուս տղաներն իրենց ընտանիքի անդամներին ասել էին, որ հերթափոխ է լինելու, տուն են գալու, իմ տղան ինձ ոչինչ չասաց։ Հետո ուրիշներից ենք շատ փաստեր իմացել։ Տղաներն այդ օրը 40 կիլոմետր ոտքով քայլել էին, որ հասնեին ավտոբուսին։ Ամեն մեկը մի տեղ նստել է հանգստանալու, բայց ԱԹՍ-ն իրենց հետևել է ու հարվածել։ Մի քանի հոգի էին ողջ մնացել։ Վեց ընկերներով հիմա Եռաբլուրում են՝ իրար կողքի, մի փոքր բարձր հատվածում։ Հենց նույն օրը տղաներին այդ տեղանքից դուրս են բերել։ Իր դեմքին կային բեկորից քերծվածքներ, բայց կարծես քնած լիներ։ Երբ շատ տղաների պատմություններ եմ լսում, ասում եմ՝ ես գոնե տեսել եմ իմ տղային։ Չնայած տեսել եմ, բայց երբեմն կարող եմ հույս փայփայել, որ հնարավոր է՝ Դերենիկս վերադառնա։ Հետո ինքս ինձ սաստում եմ, որ, ախր, ես տեսել եմ իմ տղային։ Ու նույն պահին մտածում եմ՝ իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնց տղաները մինչ օրս անհետ կորած են։ Երբ Դերենիկս ուշ էր տուն գալիս, միշտ ականջս ձայնի էր, որ հիմա դռան զանգը կտա, նստում, իրեն էի սպասում»։
Ապրելու ուժի մասին։ «Առաջ այդ ուժի մասին չէի մտածում, միակ միտքս Դերենիկիս հետևից գնալն էր։ Բայց, երբ ինձ վատ եմ զգում, իմ տղան՝ Սարգիսս, այնքան ծանր է տանում։ Նույնն էլ՝ աղջիկս։ Երեխաներիս անհանգստությունը մեծանում է, նեղվում են, սկսում են անընդհատ ինձանով զբաղվել։ Դրա համար ուզում եմ նրանց համար ապրել։ Եվ, իհարկե, իմ թոռնիկներն են ապրելու ուժ տալիս։ Չորս թոռնիկ ունեմ, աղջկաս տղան էլ այնքան նման է քեռուն իր տեսակով, վարքով, բնավորությամբ։ Նայում եմ իրեն ու շատ նմանեցնում Դերոյիս»։
Հ. Գ. – Կամավոր Դերենիկ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նաև ՀԿ-ի մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։
Գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2019 թվականին ասում էր՝ «Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածը չանի», շարունակում է հետևողականորեն դատական համակարգը զրկել ինքնուրույնությունից ու անկախությունից: Բացի նրանից, որ արդարադատության նախարարություն-ԲԴԽ «շղթայով» կարգապահական վարույթներ են նախաձեռնում ու պատիժներ տալիս այն դատավորներին, որոնք չեն տեղավորվում իրենց ցանկալի «շրջանակներում», իշխանությունները չեն խորշում նաև այլ՝ զազրելի մեթոդներից:
Օրինակ՝ օրերս սոցցանցերի պրոիշխանական մի շարք էջեր և օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել սեքսուալ բնույթի ինչոր նամակագրություններ, որտեղ արծարծվում էր նաև ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի անունը: Վերջինս տարածեց հերքող հայտարարություն, որտեղ մասնավորաբար գրել էր. «Սոցիալական ցանցերում իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են։ Դրանց տարածումն ակնհայտորեն նպատակ ունի վարկաբեկելու ԻՄ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ կապված ԴԱՏԱՎՈՐԻ իմ մասնագիտական գործունեության հետ։ Նշված փաստի առթիվ ներկայացրել եմ հանցանքի մասին հաղորդում։ Այս հանցավոր արարքի կազմակերպիչներն ու կատարողները կհայտնաբերվեն և կենթարկվեն քրեական պատասխանատվության»:
Հատկապես վերջին նախադասության հետ կապված դատավոր Պետրոսյանի վստահությունն, իհարկե, նախանձելի է, քանզի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հազիվ թե պատասխանատվության մասին կարող է խոսք լինել այն դեպքում, երբ հիմնական տարածողները հենց պրոիշխանական հարթակներն են: Ի դեպ, հիշեցնենք, որ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների «գործով» դատավորն է, մի քանի այլ հնչեղ գործեր ևս նրան են մակագրվել, հայտնի է նաև նրանով, որ ժամանակին եղել է ՔՊ անդամ, ինչի հիմքով փաստաբանները դատական նիստերին ոչ մեկ անգամ ներկայացրել են դատավորի ինքնաբացարկի միջնորդություններ: Ավելին, նախկին քպականության հետ կապված տեղեկության հրապարակման հետ կապված՝ նեղացել ու դատարանի դահլիճից հեռացրել էր լրատվամիջոցներից մեկի լրագրողին:
Այսուամենայնիվ, ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին: Փորձը ցույց է տալիս, որ այդպես լինում է այն դեպքերում, երբ որևէ դատավոր փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ գործել, այլ ոչ թե իշխանության հրահանգներով: Այնպես որ, չի բացառվում, որ Սարգիս Պետրոսյանը ևս իշխանությունների կողմից դասվել է վերջիններիս խմբում և հայտնվել «սև ցուցակում», այսինքն նրանց շարքում, որոնք չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի կամքը կուրորեն կատարողների, «սրտի դատավորների» խմբում: