Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. երկրում իրավիճակ փոխելու համար հստակ քայլեր են պետք, քաղաքական քննադատությունը պետք է զուգորդվի օրենսդրական գործիքակազմերով ներսից ցանկալի փոփոխությանը հասնելուն։
Այլապես քննադատել կարելի է նաև տանը՝ հարմարավետ բազմոցին նստած կամ հեռախոսի էկրանների հետևում։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի հյուսիսում՝ Հալկիդիկի թերակղզում, ուժեղ անտառային հրդեհի պատճառով բնակիչներն ու զբոսաշրջիկները տարհանվում են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ճանապարհով։ Այս մասին օգոստոսի 13-ին հաղորդել է Reuters-ը։
Հրդեհը տարածվել է ուժեղ քամիների պայմաններում՝ մոտենալով բնակավայրերին և զբոսաշրջային գոտիներին։ Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել ծովափնյա Սիվիրի բնակավայրի շրջանում, որտեղ մարդկանց մի մասին տարհանել են հրշեջ ծառայության նավակներով, առափնյա պահպանության և մասնավոր նավերի միջոցով։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 140 հրշեջ, ինչպես նաև ինը ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։ Կրակը տարածվել է Սիվիրին և Կասանդրիային կապող հիմնական ճանապարհի երկայնքով, ինչի պատճառով որոշ հատվածներում երթևեկությունը դադարեցվել է։
Reuters-ի տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում մեկ հրշեջ վիրավորվել է։ Իշխանությունների առաջնահերթությունը բնակչության անվտանգ տարհանումն ու կրակի տարածումը սահմանափակելն է։
Հունաստանը վերջին շաբաթներին բախվում է մի շարք խոշոր անտառային հրդեհների։ Շոգը, երաշտը և ուժեղ քամիները զգալիորեն դժվարացնում են հրդեհաշիջման աշխատանքները երկրի տարբեր շրջաններում։
Ես թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա Հովսեփյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղում՝ դեպի Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին, 48-ամյա Լիլիթ Ա.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ-ի 2026 թվականի Սուպերգավաթի հանդիպումը, որում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն ուժերն էր չափում Եվրոպայի լիգայի հաղթող անգլիական «Ասթոն Վիլայի» հետ։ Դրամատիկ և ռեկորդներով հարուստ խաղն ավարտվեց փարիզեցիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին Դեզիրե Դուեի փոխանցումից հետո բացեց ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, բիրմինգհեմյան ակումբի կազմում հավասարությունը վերականգնեց Բրայան Մաջոն։ Սակայն 61-րդ րոպեին Դեզիրե Դուեն արդեն ինքը դարձավ գոլի հեղինակ՝ խփելով ֆրանսիական ակումբի հաղթական գնդակը։
Դառնալով գոլի հեղինակ 17 տարեկան և 212 օրական հասակում՝ Բրայան Մաջոն դարձավ եվրոպական ակումբային մրցաշարերի վճռորոշ հանդիպումներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նա գերազանցեց անգլիացի լեգենդար հարձակվող Ջիմի Գրիվզի ռեկորդը (18 տարեկան և 13 օրական), որը սահմանվել էր Տոնավաճառների գավաթի (ՏԳ/ՈւԵՖԱ-ի գավաթ) 1958 թվականի եզրափակչում։
«Ասթոն Վիլայի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի համար սա ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում չորրորդ պարտությունն էր 4 հնարավորից։ Նախկինում նա այս տիտղոսը զիջել էր նաև «Սևիլիայի» (2014-ին՝ «Ռեալին», 2015-ին՝ «Բարսելոնային») և «Վիլյառեալի» ղեկին (2021-ին՝ «Չելսիին»):
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի համար սա 2026 թվականին նվաճած 4-րդ տիտղոսն է։ Ավելի վաղ ՊՍԺ-ն դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել երկրի Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգայի տիտղոսը․ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելով Լոնդոնի «Արսենալին»։ Մյուս կողմից, «Ասթոն Վիլան» այս խաղին մասնակցում էր որպես Եվրոպայի լիգայի հաղթող, որտեղ եզրափակչում 3։0 հաշվով ջախջախել էր «Ֆրայբուրգին»:
Փարիզյան ակումբը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը նվաճեց պատմության մեջ երկրորդ անգամ և երկրորդ տարին անընդմեջ․ 2025 թվականին նրանք հաղթել էին «Տոտենհեմին»։ Միակ պարտությունն այս մրցաշարում թիմը կրել էր 1996 թվականին՝ զիջելով Թուրինի «Յուվենտուսին»: