Category: Oratert.am

  • Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը, ուսումնական «Toyota Corolla» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

    Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։

  • Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում



    Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան սիրով հրավիրում է մասնակցելու Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում կազմակերպվող Mining Innovation Summit-ին, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում (հողամաս 3)՝ դեպի Շորժա ճանապարհին։

    Միջոցառման համակազմակերպիչներն են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ)։

    Այս տարի Seaside Startup Summit-ի կազմակերպիչները, կարևորելով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դերը երկրի տնտեսության և տեխնոլոգիական զարգացման գործում, ծրագրի առանձին բովանդակային ուղղություն են հատկացրել հանքարդյունաբերությանը։ Այդ շրջանակում կանցկացվի Mining Innovation Summit-ը, որը հանքարդյունաբերողների, նորարարական տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների, ստարտափների, ներդրողների և պետական կառույցների միջև փորձի փոխանակման, գործակցության և նոր նախաձեռնությունների ձևավորման հարթակ։

    Seaside Startup Summit-ը Հայաստանի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական փառատոններից է, որը միավորում է ստարտափներին, ներդրողներին, տեխնոլոգիական ընկերություններին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ նպաստելով նոր գաղափարների, համագործակցությունների և ներդրումային հնարավորությունների ձևավորմանը։ Summit-ը վաղուց արդեն դարձել է տարածաշրջանի ամենասպասված նորարարական միջոցառումներից մեկը՝ ստեղծելով միջավայր, որտեղ տեխնոլոգիաները հանդիպում են բիզնեսին, իսկ գաղափարները վերածվում են իրական նախագծերի։

    Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա (ՀՀՄԱ)


  • Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը



    Ucom-ի աջակցությամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության առաջին խմբի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականները։  

    Նախաձեռնությունը, որը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար, նպատակ ունի զարգացնել կիբեռանվտանգության վերաբերյալ հիմնարար գիտելիքները, բարձրացնել թվային գրագիտությունը, ինչպես նաև խրախուսել թվային միջավայրում անվտանգ և պատասխանատու վարքագիծը։

    Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի փորձառու մասնագետների օգնությամբ դպրոցականները ծանոթացել են կիբեռանվտանգության հիմնական սկզբունքներին, ժամանակակից թվային սպառնալիքներին և դրանցից պաշտպանվելու եղանակներին։ Նրանք ձեռք են բերել նաև գործնական հմտություններ, որոնք կօգնեն ավելի վստահ կողմնորոշվել առօրյա թվային միջավայրում՝ անձնական տվյալների պաշտպանությունից մինչև անվտանգ առցանց հաղորդակցություն։ 

    «Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին տեսական և գործնական կարողություններ են տալիս՝ անվտանգ թվային ապագայի համար։  Այսօր երեխաներն ու պատանիները շատ վաղ տարիքից են դառնում թվային աշխարհի ակտիվ մասնակիցներ։ Մեր խնդիրն է օգնել նրանց այդ միջավայրում լինել ոչ միայն ակտիվ, այլև պաշտպանված, գիտակից և պատասխանատու», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

     

    «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում արդեն համոզվել ենք, որ կիբեռանվտանգությունը պետք է հասանելի և հասկանալի լինի յուրաքանչյուր երիտասարդի, ոչ միայն նրանց, ովքեր ապագայում կընտրեն այս ոլորտը որպես մասնագիտություն։ Երբ անվտանգ թվային վարքագիծը ձևավորվում է դեռ դպրոցական տարիքից, երիտասարդներն ավելի վստահ և պատասխանատու են օգտվում տեխնոլոգիաներից։ Հենց այս մտածողության ձևավորումն է նման նախաձեռնությունների ամենակարևոր արդյունքը», – նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։

    Ավարտական միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի առաջին խմբի արդյունքները, մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով և փորձառությամբ, որից հետո տեղի է ունեցել վկայականների հանձնման արարողությունը։

    Նախաձեռնությունը շարունակվում է, և ևս երկու ուսումնական խմբերի դասընթացների ավարտից հետո Ucom-ի աջակցությամբ կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) կիբեռանվտանգության թեմայով մրցույթ, որը կմիավորի ծրագրի բոլոր մոտ 70 մասնակիցներին՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնական միջավայրում կիրառելու նպատակով



  • Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն… «Փաստ» | Oratert.am



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այս օրերին շարունակվում են իշխանության ցուցումով փակված մի շարք ընկերությունների աշխատողների բողոքի դրսևորումները: Երեկ այդ ցույցերի մասնակիցներից մեկը, նկարագրելով ստեղծված իրավիճակը, սրտանց ասաց. «Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…»:

    Չէ՛, եղբա՛յր, կառավարությունը չկա: Ու չի եղել: Ու ոչ թե այն պատճառով չի եղել կամ չկա, որովհետև կառավարության ղեկավարը ձեզ ու էլի մի քանի հազար մարդու գործից, եկամտից, տնից-տեղից կտրել է ու գնացել «վաստակած» արձակուրդ, սարերով ու ձորերով: Դասական իմաստով՝ կառավարություն Հայաստանում արդեն վաղուց չկա: Կառավարության փոխարեն Հայաստանում կա քաղաքական մի խումբ, որն ամեն ինչ իր գրպանն է դրել՝ գործադիր իշխանությունը, պետական բոլոր կառույցները, անկախ համարվող կառույցները, իրավապահ ու քննչական մարմինները, դատարանները: Ու այդ խումբը զբաղված է բացառապես մի երկու-երեք բանով. իրենց անձնական բարեկեցությունն ապահովելով, ընդդիմադիր, ազգային գործիչներին դատելով, մարդկանց սեփականությունը խլելով, պարզապես՝ վատություն անելով և ադրբեջանական ու թուրքական պահանջները կատարելով: Հա, լավ, համոզեցիք, մի քիչ էլ անորակ ասֆալտ անելով:

    Կառավարությո՞ւն: Ի՞նչ կառավարություն: Կառավարությունը այն բանի համար է, որ երկրի, պետության շահերը պաշտպանի, որ տնտեսության հիմնական ուղղությունների կենսունակությունն ու անխոչընդոտ ընթացքն ապահովի: Կառավարությունն այն բանի համար է, որ մարդկանց, առանձին խմբերի, կոնկրետ ոլորտների խնդիրներով զբաղվի, լուծի այդ խնդիրները, կարգավորի ծագած հարցերը: Կառավարությունը մարդկանց բարեկեցությունն ապահովելով զբաղվելու համար է, այլ ոչ թե գործազուրկ դարձնելու, ամենօրյա ռեժիմով վատություն անելու համար: Կարճ ասած՝ կառավարությունը մարդկանց ու երկրի համար մի լավ բան անելու համար է: Հիմա նշվածներից որո՞վ են զբաղվում: Ոչ մեկով: Լրիվ հակառակն է: Ուրեմն՝ ի՞նչ կառավարություն: Ախ, հա, քիչ էր մնում մոռանայինք. այդ խումբը մեկ էլ հարկեր ու տուգանքներ է կարողանում քերթել: Եվ ինքն իրեն խոշոր պարգևավճարներ դուրս գրել է կարողանում…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Ուկրաինան նոր վարչապետ ունի | Oratert.am

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուկրաինայի Գերագույն ռադան նոր վարչապետ է նշանակել Սերգեյ Կորեցկուն, որը նախկինում ղեկավարում էր «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը: Նա կփոխարինի Յուլիա Սվիրիդենկոյին։

    Նոր վարչապետը Ռադային է ներկայացրել 16 նախարարից բաղկացած թեկնածուների ցուցակ, բացառությամբ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների, որոնց թեկնածությունները պետք է առաջարկի Վլադիմիր Զելենսկին։ Գերագույն ռադան քվեարկել է նոր կառավարության նախարարների նշանակման օգտին:

  • Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 44-ամյա Արմեն Հ.-ի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան և 37-ամյա Հայկ Հ.-ի վարած էլեկտրական հեծանիվը։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է, իսկ հեծանվորդ Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբ



    «Համահայկական ճակատ»Շարժում տելեգրամյան ալիքը գրում է․

    Պատիվ ունենք.

    «Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը

    «ԶՈւ եմ ստեղծել, որոնք ազատագրել են Ղարաբաղը, երկիր պաշտպանել, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը»
    Նորատ Տեր-Գրիգորյանց

    Այսօր ծննդյան օրն է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, ՀՀ զինված ուժերի կազմավորման ակունքներում կանգնած, 1992–1995թթ. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցի։
    Շնորհավորում ենք, հարգարժան պարոն գեներալ-լեյտենանատ, և ուզում ենք ասել, որ պատմությունը միշտ հիշում է հրամանատարներին, որոնք բանակ են կառուցել գործով, հաղթանակներ են կերտել և ԶՈւ մարտունակությունն են ձևավորել:


  • Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ին


    Հասարակություն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևան քաղաքում՝
    Հուլիսի 17-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում`
    Հուլիսի 17-19-ին՝ գիշերը և կեսօրից , 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17- 21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել


    Միջազգային



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի Քեշմ կղզու մոտակա տարածքին։


    Այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ առանց մանրամասների։


    Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր էին ստորագրել, որով ենթադրվում էր ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը։ Սակայն ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից սկսած մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այդ կերպ պատասխանել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։ Ի պատասխան՝ Իրանն էլ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին։  

    Հետևեք մեզ՝ այստեղ