Category: Oragir.live

  • 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք





    Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Այս կազմով ձևավորված Ազգային ժողովը չի արտահայտում ՀՀ քաղաքացիների իրական քաղաքական կամքը և ունի լեգիտիմության լրջագույն խնդիրներ, որոնք պայմանավորված են թե՛ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրությամբ ամրագրված իշխանության ձևավորման կառուցակարգերով, թե՛ 2026 թվականի ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում տեղի ունեցած խախտումներով։ 

    Առաջին խնդիրը հենց գործող սահմանադրական համակարգի կառուցվածքում է։ 

    2026 թվականի ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 2,503.990 քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 726,819 քաղաքացի՝ ընտրություններին մասնակցածների 49.75%-ը և ընտրելու իրավունք ունեցողների մոտ 29%-ը: Արդյունքում այն քաղաքական ուժը, որը չի ստացել ո՛չ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 30%-ի, ո՛չ էլ ընտրություններին մասնակցածների 50%-ի աջակցությունը, առաջիկա հինգ տարիներին իր խորհրդարանական մեծամասնության միջոցով վերահսկելու է օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Այն որոշիչ դեր է ունենալու նաև բարձրագույն դատական ատյանների, Դատախազության, Կենտրոնական բանկի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քննչական մարմինների, ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի և այլ իրավապահ և ուժային կառույցների ձևավորման հարցում։

    Այսպիսով՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից պակաս աջակցություն ստացած քաղաքական ուժն առաջիկա հինգ տարիներին որոշիչ ազդեցություն է ունենալու պետական իշխանության գրեթե ամբողջ համակարգի գործունեության վրա։

    Երկրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման հետ։ Այդ ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց գագաթնակետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապօրինի որոշումն ու Սահմանադրական դատարանի կողմից դրա վավերացումն էին։ Դրա հետևանքով ընդդիմադիր ուժերից մեկին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քվեարկած քաղաքացիները փաստացի զրկվեցին Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքից։

    Երրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման անհավասար ու անարդար պայմանների հետ. ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, անմեղության կանխավարկածի խախտումներ,  բռնություններ, ինչպես նաև արտասահմանից ժամանած` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ընտրության իրավունքի վարկաբեկումներ ու անօրինական պատիժներ, դիտորդական առաքելությունների սահմանափակումներ:

    Այս իրավիճակում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունն ունի կարևոր առաքելություն. թեև օրենսդրությամբ նրան վերապահված հնարավորությունները սահմանափակ են, դրանք պետք է օգտագործվեն ամբողջությամբ և հետևողականորեն։ 

    Ակնկալում ենք, որ ընդդիմությունը չի սահմանափակվի շարքային հայտարարություններով։ Այն պետք է իր քաղաքական և իրավական ամբողջ գործիքակազմը ծառայեցնի Հայաստանի Հանրապետության կենսական շահերի պաշտպանությանը։

    «Հանրային դաշինքը» ևս շարունակելու է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով Հայաստանում վերացնել միահեծան իշխանության համակարգը և ձևավորել այնպիսի սահմանադրական և քաղաքական կարգ, որը կբացառի հնարավորությունը, երբ ընտրելու իրավունք ունեցողների 30%-ից և ընտրություններին մասնակցածների 50%-ից պակասի աջակցությունն ստացած որևէ քաղաքական ուժ հինգ տարի շարունակ միանձնյա վերահսկի օրենսդիր և գործադիր իշխանությունները, որոշիչ ազդեցություն ունենան դատական իշխանության, անկախ պետական մարմինների և իրավապահ համակարգի ձևավորման վրա։ 

    «Հանրային դաշինք»՝ իշխանությունների հակակշռման համար նախաձեռնող խումբ

    Աննա Կոստանյան

    Արսեն Թավադյան

    Գոռ Պլուզյան

    Հայկ Դորունց

    Հովհաննես Իշխանյան

    Ռուբեն Հարությունյան

    Վարդան Հարությունյան

    Տարոն Նահապետյան 

     


  • Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան

    Խորհրդարանական ընդդիմությանը մաղթում եմ առողջ միտք, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի հստակ գիտակցում, մեր քաղաքացիների բազում հոգսերի ու խնդիրների նկատմամբ հետևողական աշխատանք, քաղաքական պայքարի անկոտրուն ոգի, սկզբունքայնություն, միասնականություն և իշխանափոխության հասնելու քաղաքական կամք:

  • Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա Սողոմոնյան

    Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա Սողոմոնյան

  • Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


    Պարզվել է, որ բակում գտնվող ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը բարձր ճնշմամբ լցվել է նկուղ։



    Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր։



    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Մոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մոսկվայում գտնվող «Բալզի Ռոսսի» ռեստորանում փակ հավաքույթի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «SHOT» տելեգրամյան ալիքը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Պատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ռազմական հակամարտությունները, ինչպես նաև մի քանի կարևոր գյուղատնտեսական շրջաններում անբարենպաստ եղանակային պայմանները սպառնում են բարձրացնել համաշխարհային սննդամթերքի գները, հաղորդում է Bloomberg-ը։

    «Պատերազմը և եղանակային պայմանները միասին սպառնալիք են ներկայացնում աշխարհի հիմնական գյուղատնտեսական շրջանների համար՝ հնարավոր է՝ հանգեցնելով սննդամթերքի գների աճի նոր ալիքի», – նշել է գործակալությունը։

    Bloomberg-ը նշում է, որ աշխարհի խոշոր գյուղատնտեսական շրջանների համար ամենավտանգավոր գործոնների շարքում են նաև Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով վառելիքի և պարարտանյութերի գների աճը։

    Իրենց հերթին, ջերմային ալիքներն ու անտառային հրդեհները կարող են հանգեցնել Եվրոպայում հացահատիկի բերքի ամենանշանակալի անկմանը վերջին տասնամյակների ընթացքում, մինչդեռ Ավստրալիայում երաշտը կարող է նվազեցնել ցորենի բերքը հիմնական արտահանող պետությունում։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա Կոստանյան

    Երեկ Factor TV-ի տաղավարում բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ:

    Անկեղծ ասած, չափազանց բարդ է պահպանել ադեկվատության, բարեկրթության և հոգևոր հավասարակշռության սահմանները, երբ ակնհայտ ու անթաքույց մանիպուլատիվ թեզերով փորձ է արվում շեղել իրականությունն ու արդարացնել գործող իշխանության վարած քաղաքականությունն ու դրա վատ հետևանքները` իմիտատիվ խաղաղության, թվացյալ ինքնիշխանության քողի ներքո և տնտեսական ծանր իրավիճակում:

     

    Քաղաքական դաշտի հասունության, նոր ձևավորված խորհրդարանի հանդեպ ունեցած ակնկալիքները, դրա ազդեցության ու լեգիտիմության վերաբերյալ հարցերը` արտաքին տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում:

     

  • Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հունաստանում հանգստանալիս տիզը խայթել է կնոջը, ինչից հետո նա հետո 42 օր մնացել է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

    Վեց շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո մի կին տառապում է հիշողության կորստով և ցնցումներով, ինչպես նաև ստիպված է օրական 18 հաբ ընդունել։

    Ուելսից Վիկտորիա Ստելլասը 2019 թվականին Սիրոս կղզում գտնվելիս գրիպին բնորոշ ախտանիշներ է ունեցել, իսկ տուն վերադառնալուց հետո նրա մոտ գիշերային ցնցումներ են սկսվել։

    Նա դիմել է հիվանդանոց, սակայն «ոչ ոք չի իմացել՝ ինչն է խնդիրը»․ արդյունքում նրան ՄՌՏ հետազոտության են ենթարկել և ուղղաթիռով տեղափոխել Լիվերպուլի «Ուոլթոն» կենտրոն, որտեղ նրան 42 օրով արհեստական ​​կոմայի մեջ են պահել։

    Այնուհետև Վիկտորիայի մոտ ախտորոշվել է տզային էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, որը կարող է մահացու ելք ունենալ։

    «Դա ամբողջությամբ փոխեց կյանքս։ Բացի աշխատանքից, այլևս հաճախ դուրս չեմ գալիս»,-ասել է 51-ամյա կինը։

    Վիկտորիան մի երեխա ունի։ Նա կարծում է, որ տիզն իրեն կծել է այն ժամանակ, երբ գտնվել է հարազատի տանը, քանի որ վերջինս այծեր է պահում։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կիևի նկատմամբ գիշերային հրթիռային և անօդաչու հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, նրանց թվում չորս երեխա կա։ Զոհվել է ինը մարդ: Reuters-ը և Կիևի քաղաքային իշխանությունների թարմացված տվյալները, Ուկրաինայի մայրաքաղաքում վնասներ են արձանագրվել յոթ վարչական շրջաններում։

    Հարվածների հետևանքով վնասվել են բնակելի և ոչ բնակելի շինություններ, ենթակառուցվածքային օբյեկտներ, դպրոց, ինչպես նաև Կիևում Լիտվայի դեսպանության շենքը։ Քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։

    Կիևի իշխանությունների տվյալներով՝ հարվածներից վնասվել է նաև «Կիևմեդսպեցտրանս» կազմակերպության տարածքը։ Հինգ շտապօգնության մեքենա ամբողջությամբ այրվել է, ևս 20 մասնագիտացված ավտոմեքենա զգալիորեն վնասվել է։

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հարձակման ընթացքում Ռուսաստանն արձակել է 35 հրթիռ, որոնցից 27-ը՝ բալիստիկ, ինչպես նաև 185 անօդաչու թռչող սարք։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • «Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառով


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Շենգավիթ վարչական շրջանում հոսանքազրկումներով պայմանավորված՝ դադարեցվել է Ջունիոր Սպորտ մարզադաշտում ընթացող «Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:

    Խաղը դադարեցվել է 38-րդ րոպեին։

    Եթե լուսավորությունը չվերականգնվի 60 րոպեի ընթացքում, ապա խաղը կհամարվի չկայացած կամ անավարտ:

    Նշենք, որ հանդիպման դադարեցման պահին «Արարատ-Արմենիան» արդեն հաղթում էր 2:0 հաշվով:

    Հետևեք մեզ՝ այստեղ