Category: Newday.am

  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը

    ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

    Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել վարորդներից Անդրանիկ Գ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 66-ամյա Անահիտ Գ.-ն, իսկ մյուս ուղևոր 5-ամյա Անահիտ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

    Որոշ ժամանակ անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Անահիտ Գ.-ն գիտակցության չգալով մահացել է։

    Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նախ «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների, հետո արդեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, իսկ մահացածը նրա տատիկն էր։

    Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել էին «Ford Tranist», «Dodge» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել էր երկաթե արգելապատնեշներին։

  • Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել

    Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։

    Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

    «Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ–ից։

  • Օդի ջերմաստիճանը վաղվանից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով

    Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։

  • Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ

    Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ 

    Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ Եթե Սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողով։

    Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցչի լիազորությունները կստանձնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անցկացնել արձակուրդը Երեւանո՞ւմ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անցկացնել արձակուրդը Երեւանո՞ւմ

  • ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. «Մուլթի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել աշխատավայրը

    ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. «Մուլթի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել աշխատավայրը

  • Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է

    Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի 14/61 հասցեում վթարված ավտոմեքենա կա, որի մեջ՝ դի։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը «BMW»-ն վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչից հետո ավտոմեքենայով բախվել է բնակչի քարե շինությանը։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

  • Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան

    Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Գուցե մի քիչ էպիկ հնչի, բայց եկեք մի պահ միացնենք մեր երևակայությունն ու պատկերացնենք, թե օրերս Խուստուփ բարձրացած Նիկոլ Փաշինյանը հանկարծ հանդիպում է նույն լեռան գագաթին հավերժ հանգչող Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհին…

    Նժդեհը երկար լուռ նայեց նրան։ Հետո հայացքը տարավ դեպի Սյունիքի լեռները։

    Նժդեհ. Ասա՛, ինչո՞ւ ես եկել Խուստուփ։

    Փաշինյան. Որովհետև սա մեր պատմության կարևոր խորհրդանիշներից է, եկել եմ հարգանքս մատուցելու։

    Նժդեհ. Ինձ հարգելու համար լեռ չեն բարձրանում, այլ իմ գաղափարների բարձրությունն են հաղթահարում։

    Մի պահ լռություն տիրեց։

    Նժդեհ. Սահմաններն ավելի՞ ապահով են, քան ես թողել էի՝ կռվելով դրանց համար։

    Փաշինյան. Խաղաղության դարաշրջան ենք կառուցում։

    Նժդեհ. Ես սահմանի մասին հարցրեցի, ոչ թե կարգախոսի։

    Նժդեհ. Իսկ Արցախը պահեցի՞ք։

    Փաշինյան. Իրավիճակը շատ բարդ էր․ միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական իրողությունները…

    Նժդեհ. Պատմությունը պատճառները չի հիշում։ Հիշում է միայն, թե ով ինչ պահեց և ինչ կորցրեց։

    Նժդեհը կրկին նայեց դեպի Սյունիքը։

    Նժդեհ. Սյունիքը դեռ Հայաստանի պողպատե ողնա՞շարն է։

    Փաշինյան. Սյունիքը ՀՀ ինքնիշխան տարածքն է։

    Նժդեհ. Դա քարտեզային ստանդարտ պատասխան էր, իսկ ես պետության պատասխան էի սպասում։

    Նժդեհ. Լսում եմ՝ աշխարհի մեծերը Սյունիքի մասին են բանակցում։ Ասում են՝ ճանապարհներ են գծում, քարտեզներ են բացում, պայմաններ են քննարկում։ Հայաստանն այդ սեղանի շուրջ որտե՞ղ է։

    Փաշինյան. Մենք կառուցողական ենք, աշխատում ենք բոլորի հետ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։

    Նժդեհ. Երբ տան ճակատագիրն օտարներն են քննարկում, տանտիրոջ կառուցողականությունը սովորաբար ապաշնորհություն է կոչվում։

    Նժդեհ. Եթե վաղը որոշեն, թե Սյունիքով ով պիտի անցնի, ով պիտի վերահսկի, ով պիտի հրամայի… այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը ո՞ր մասում կլինի։

    Փաշինյան. Հայաստանը կլինի խաղաղության խաչմերուկ։

    Նժդեհը մեղմ ժպտաց։

    Նժդեհ. Խաչմերուկները ճանապարհների հատման տեղ են, որդյա՛կ։ Պետությունները խաչմերուկ չեն լինում, ավելին՝ պետությունները կամ ճանապարհ են թելադրում, կամ դառնում են ուրիշների ճանապարհը։

    Նժդեհ. Քանի՞ անգամ ես ասել «խաղաղություն»։

    Փաշինյան. Շատ։

    Նժդեհ. Իսկ «հաղթանակ»՝ քանի՞ անգամ։

    Փաշինյանը լռեց։

    Նժդեհ. Բառերն էլ են վիրավորվում, երբ դրանցից մեկը տարիներով մենակ է մնում։

    Նժդեհ. Ասում են՝ ուզում ես նոր Հայաստան կառուցել։

    Փաշինյան. Այո՛։

    Նժդեհ. Նորը լավ է, երբ տունն ես նորոգում։ Եթե հիմքն ես քանդում, նոր տուն չես կառուցում։

    Նժդեհ. Ասա՛, հայ երիտասարդին այսօր ի՞նչ ես սովորեցնում։

    Փաշինյան. Որ կրթությունը նորաձև է։

    Նժդեհ. Կրթությունը նորաձև չէ, այն ազգի ողնաշարն է, իսկ եթե ողնաշարը կոտրված է, նորաձևությունն արդեն ոչինչ չի փոխում։

    Նժդեհ. Վերջին հարցս է։

    Եթե վաղը պատմությունը քեզ դատի, ինչո՞վ ես պաշտպանվելու։

    Փաշինյանը երկար լռեց։

    Հետո սկսեց խոսել միջազգային իրավիճակից, աշխարհաքաղաքականությունից, նախորդ իշխանություններից, բարդ ժառանգությունից…

    Նժդեհը չընդհատեց։

    Միայն շրջվեց դեպի Արարատի կողմը, ապա հայացքը կրկին իջեցրեց Սյունիքի լեռներին ու կամաց ասաց.

    — Պատմությունը երբեք չի դատում այն, ինչ քեզ խանգարել են անել։ Նա դատում է այն, ինչ դու արել ես… կամ թույլ ես տվել, որ կատարվի։

    Քամին նորից անցավ Խուստուփի գագաթով։

    Փաշինյանը բարձրացրեց գլուխը։

    Դիմացը ոչ ոք չկար։

    Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին։

  • Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն․ փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել

    Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Էմին Խաչատրյանը Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը հերքող հերթական փաստաթղթերն են  հրապարակել։

    Փաստաբանների տարածած հայտարարության մեջ նշվում է․

    «Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ, ձեռք է բերել սույն քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք, պաշտպանության կողմի գնահատմամբ, ուղղակիորեն հակասում են Գագիկ Կոլյայի Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։

    Մասնավորապես, 2026 թվականի փետրվարի 14-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։

    Այնուհետև, 2026 թվականի մայիսի 31-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է ևս մեկ բողոք՝ արդեն Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման, այլ անձի գույքի յուրացման նպատակով հանցավոր համաձայնության, փողերի լվացման, ինչպես նաև կեղծ պաշտոնական տիտղոսի ու պաշտոնի յուրացման վերաբերյալ։ Այս բողոքին նույնպես կից ներկայացվել են այն հիմնավորող մեծածավալ փաստաթղթեր և ապացույցներ։

    Հատկանշական է, որ երկու բողոքներում ներկայացված ապացույցների շարքում առկա են նաև տվյալներ, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի կողմից 7.500.000 ԱՄՆ դոլար, 7.000.000 եվրո և 20.000.000 ՀՀ դրամ տրամադրելու փաստական հանգամանքներին։

    Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ նշված երկու բողոքների հիման վրա նախաձեռնված վարույթներն ընդունվել են վարույթ և ստացել են օրինական դատավարական ընթացք։ Ավելին, բողոքներ վարույթ ընդունվելուց հետո օրենքով սահմանված կարգով հանձնվել են նաև պատասխանողներին, ինչը ևս վկայում է, որ Իրանի իրավասու մարմինները ներկայացված փաստերը դիտարկել են որպես քրեական իրավական գնահատման ենթակա և արժանի պաշտոնական քննության։

    Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով:

    Այս հանգամանքն առանձնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ակնհայտ հակասում է ՀՀ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածին, ըստ որի՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը ներկայացվում է, թե իբրև գործել է Համլետ Թումանյանի հետ խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները ներկայացվում են որպես տուժողներ։ Մինչդեռ Իրանի իրավասու մարմիններին ներկայացված պաշտոնական բողոքներն ու դրանց հիման վրա նախաձեռնված վարույթները վկայում են ճիշտ հակառակի մասին։

    Հրապարակվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից ստացված պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները և դրանց պաշտոնական հայերեն թարգմանությունները, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա անձամբ ծանոթանալու դրանց բովանդակությանը, գնահատելու ներկայացված փաստերը և ինքնուրույն եզրակացություններ անել։

    Պաշտպանության կողմի ստորև ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը:

    Հ.Գ. Նմանատիպ կարևորագույն փաստաթղթերի հրապարակումը կլինի շարունակական»:

  • Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

    Բնակարան 5-րդ բալիկին։ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը և տեսանյութ հրապարակել։