Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետություն և հանդիպումներ ունեցել տեղի իշխանություններ հետ: Յըլմազին ուղեկցում են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ինչպես նաև գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
Այցի շրջանակներում կողմերի միջև նախատեսվում է ստորագրել գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Բայրաքթարն ավելի վաղ հայտնել էր, որ Անթալիայի Ալանիա շրջանից ձգվող խողովակաշարն ունենալու է 97 կմ երկարություն։
«Մեր նպատակն է այս տարվա ընթացքում ավարտել ինժեներական նախագծումը, իսկ 2028-ին արդեն կյանքի կոչել այս խողովակաշարի նախագիծը»,- նշել է թուրք նախարարը։
Բայրաքթարը նաև հավելել է, որ ապագայում Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման դեպքում, այս նույն խողովակաշարով հնարավոր կլինի գազ մատակարարել նաև հակառակ ուղղությամբ՝ Կիպրոսից դեպի Թուրքիա։
Ermenihaber
դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ այդ փաստաբանը, ով համատեղության կարգով ՀՀ վարչապետ է, տեղը չի գտնում, չգիտի էլ՝ ինչ պետք է անի, ինչպես անի, որ Ադրբեջանի սրտով գնա։ Ասում է՝ փաստորեն էս քարտեզն էլ իրենց սրտով չի, տեսնեմ էլ ոնց խեղեմ, իր օգտին փոխեմ, էլ ինչ անեմ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Այդ փաստաբանության ճանապարհին հորինվում են ամենապրիմիտիվ ու անհեթեթ «մուտիտները», թե բա սա չտանք, սա չեն տա։ Հանձնված ո՞ր հողակտորի դիմաց եք դու բան ստացել Ադրբեջանից, ինչ տվել եք, փոխարենը դրա հազարապատիկ մեծացած ախորժակն եք ստացել։ Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց ազգային նոր նպատակն է»։ Նա չի տեսնում, որ Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունները գրեթե էլ չեն օգտագործում «Հայաստան» բառը, երբ Հայաստանի մասին են խոսում, հորինել են իրենց տված նոր անունը՝ զավթողական նկրտումներ ունեցող, ու դա են կիրառում։ Իսկ զավեշտն ու անհեթեթությունն այն է, որ Ալիևի հորինովի տերմինը, դրա ներքո դրվող քարտեզն իր մասշտաբներով ավելի մեծ է, քան «Քանդենք պետությունը» կուսակցության կողմից շարունակ փոփոխվող ՀՀ քարտեզը։
Բացեք, փաստաբաններով կարդացեք Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հունիս ամսվա 80 հոդվածները՝ այդ թվում պաշտոնյաների հայտարարությունները։ Չնայած՝ չէ, մի կարդացեք, դրանից հետո միգուցե ավելի ակտիվ սկսեք փաստաբանություն անել՝ հակառակորդի օգտին, քանի որ, ոնց նայում եմ, ձեր ուղեղում գերակա են հենց ադրբեջանական խոսույթները, դուք դրանցով եք առաջնորդվում։
Այդուհանդերձ՝ Ալիևին տված ձեր անվերջ, անթիվ խոստումների հաշիվը բավական է իմ երկրի, իմ պետության, իմ ազգային արժանապատվության հաշվին փակեք։ Ձեզ այդ քվեն չէին տվել ոչ 2018-ին, ոչ 2021-ին, ոչ էլ առավել ևս՝ 2026-ին, երբ հարկադրված էիք ընտրություններ կեղծել՝ իշխանություն պահելու համար։ Դուք Հայաստանը ադրբեջանական մոդելով ու կամքով խեղելու քվե չունեք»,-գրել է նա։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 10-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի գ. Արամուս Ամառանոցային 1, 2 փողոցների ջրամատակարարում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
դիտվել է 119 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Այսօր՝ հուլիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «ROX» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։
դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
Երեկ տեղեկացանք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը «բաց հրավեր» է հայտարարել․ հայեցակարգեր է ընդունում` «ուղղված Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման եւ զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը՝ դիտարկելով նաեւ Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնարավոր տարածքների ներառումը»:
Այս երկարաշունչ նախադասությանն ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ հայտարարության վերնագիրը` «Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման ճարտարապետական նախագծի հայեցակարգային առաջարկների հավաքագրում»:
Դուք հավանաբար մոռացել եք, իսկ ես հիշում եմ, որ Հրապարակի կառուցապատման ժամանակ ինչ-որ պարսկական բաղնիքի հետքեր էին հայտնաբերվել շատ տարիներ առաջ: Այն ժամանակ ՀՀ իշխանությունն արագ փակեց դա, որովհետեւ Երեւանի կենտրոնում այլ ժողովրդի մշակույթին առնչվող շերտեր բացելը հակահայկական քայլ էր համարվում: Բայց քանի որ այս իշխանության քաղաքականությունն ուղղված է հայերին քոչվոր ներկայացնելուն, պատմական Հայաստանն ու հայերի բնիկ լինելու հանգամանքը ժխտելուն, ուստի ճիշտ ժամանակն է՝ հիշելու Հրապարակի տակ թաքնված օտար քաղաքակրթության հետքը:
Դատելով հաղորդագրությունից` իշխանությունը պատրաստվում է մեծ փողեր ծախսել նախագծի վրա, որի իրականացումը կարող է տարիներ տևել: Այսինքն, Հրապարակը տարիներով ավերակի է վերածվելու, ամբողջ կոնցեպցիան փոխվելու է, որ պարսկական բաղնիքը հանեն լույս աշխարհ:
դիտվել է 406 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Նրա խոսքով՝ գործընթացն իրականացվում է համապատասխան հանձնաժողովների շրջանակում եւ կրում է շարունակական բնույթ։ «Այս աշխատանքը կանոնավոր կերպով շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել դրա առաջին դրական արդյունքներին. պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրանոց հատված արդեն սահմանազատվել է»,- նշել է նա։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ կողմերի միջեւ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ հետագա փուլերում քննարկման առարկա կդառնան նաեւ «էքսկլավային գյուղերի» հետ կապված հարցերը։ Հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տիգրանաշենի եւ Արծվաշենի հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակում։ Նրա խոսքերով՝ սահմանազատումն իրականացվում է այն քարտեզների հիման վրա, որոնցում նշված են նաեւ այդ տարածքները, եւ հնարավոր չէ դրանք պարզապես անտեսել կամ դուրս թողնել գործընթացից։ Նա ընդգծել է, որ նման մոտեցումը չի համապատասխանի Հայաստանի շահերին։ Սակայն այս հայտարարությունից հետո սահմանազատման շարունակության վերաբերյալ հայաստանցիների անորոշությունն ու անհանգստությունը չփարատվեցին։
2024 թ․ գարնանը Տավուշում իրականացված սահմանազատումն ապօրինի գործընթաց էր, քանի որ անգամ սահմանազատման կարգը մինչ այդ չէր ընդունվել, եւ պարզ չէր, թե ինչ քարտեզով են առաջնորդվում կողմերը, երբ հայտարարում են՝ այս հատվածը պատկանում է Ադրբեջանին եւ պետք է հանձնվի տիրոջը: Բայց գործընթացն արագությամբ իրականացվեց, եւ միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատված, այդ ճանապարհի Կիրանցի կամուրջը, Կիրանց գյուղի սեփականատերերին պատկանող 58 անշարժ գույք՝ ընդհանուր 15 հեկտար հող, Բերքաբեր գյուղի մոտակա հենակետերը, Կիրանց-Ոսկեպար հատվածում գտնվող՝ շուրջ 30 տարի հայկական ամրացված բարձրադիր պաշտպանական դիրքերը։ Հիմա Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտնում է, որ սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի սահմանների հատման կետից: Այդ կետը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի «Ղիասի քար» տարածքի մոտ է, այսինքն՝ սահմանազատման շարունակությունը մեկնարկելու է Տավուշի մարզից: Նախկինում մենք անդրադարձել ենք այն խնդիրներին, որոնք առաջանալու են ԽՍՀՄ ժամանակ անկլավ հանդիսացած Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպար) գյուղի տարածքը սահմանազատումով Ադրբեջանին հանձնելու դեպքում։ Նման խնդիրներ լինելու են նաեւ Իջեւան համայնքի տարածքում, Ազատամուտ-Կայան ավտոճանապարհի երկու կողմում գտնվող նախկին անկլավների՝ Բարխուդարլուի եւ Սոֆուլուի հանձնումով։
Իջեւան համայնքի Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լեւոն Գրիգորյանն ասաց, որ անտեղյակ է սահմանազատման շարունակությունից, սակայն իրենց գյուղի շատ մեծ մակերեսով հողեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանին հարցրինք՝ տեղյա՞կ է, որ գլոբալ տեղորոշման GPS համակարգով Ազատամուտ գյուղի որոշ հատվածներ արդեն ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածքներ: Նա ասաց, որ GPS-ն առաջնորդվում է Googl-ի քարտեզներով, որոնք պաշտոնական չեն, հավաստի չեն։ Բայց մենք գիտենք, որ դրանցով են հաճախ առաջնորդվում սահմանազատում անողները: Ա․ Չոբանյանը հայտնեց, որ Ազատամուտում տարածքներ կան, որտեղ պետական աջակցությամբ, վարկային միջոցներով,16 միլիոն դրամ արժեքով առանձնատներ են կառուցել ազատամուտցիները, GPS համակարգը հիմա դրանք ցույց է տալիս որպես Ադրբեջանի տարածք, սակայն դա Ազատամուտ գյուղի տարածքն է եւ Ազատամուտի հատակագծում է նշված։ Մեկ անգամ էլ շեշտենք, որ Սոֆուլու եւ Բարխուդարլու անկլավների տարածքներն Ադրբեջանին հանձնելու դեպքում խնդիրներ են առաջանալու Իջեւան-Բերդ տրանսպորտային հաղորդակցության համար։ Շահագործման հանձնված Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհը միայն մասամբ կարող է լուծել այդ խնդիրը։ Սակայն Սոֆուլուի եւ Բարխուդարլուի տարածքների հանձնումով Իջեւան համայնքի Կայան, Այգեհովիտ, Վազաշեն եւ Բերդ համայնքի Պառավաքար, Վարագավան, Վերին Ծաղկավան բնակավայրերը կարող են որոշակիորեն մեկուսանալ արտաքին աշխարհից, կտրվել տրանսպորտային ուղիներից։ Այնպես, ինչպես եղավ Սյունիքի գյուղերի հետ, երբ Գորիս-Կապան մայրուղում 21 կիլոմետրանոց մի հատված հանձնվեց Ադրբեջանին:
Ռոստովի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստի տարածքում։ Այս մասին հայտնում է մարզպետ Յուրի Սլյուսարը։
«Ազովում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել նավթի 2 պահեստում»,– գրել է նա «Մաքս» հարթակում։
Նախնական տվյալով՝ տուժածներ չկան: Բացի այդ, Ազովի շրջանի Կագալնիկ գյուղում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել վարչական շենքում: Մարզպետը հայտնել է, որ զոհեր և տուժածներ չկան, իսկ հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է: Անօդաչուները հարձակվել են նաև Տագանրոգի վրա։
Սլյուսարի խոսքով ՝ ծովային նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել, որն այժմ վերացվում է:
դիտվել է 64 անգամ